Ինչու՞ քանակը հաղթեց որակին

 

Ինչպե՞ս  հետ բերել Քուր Արաքսյան միջագետքն ու Մեծ Հայքի Փայտակարան նահանգը

  Հարյուրամյակներ շարունակ մեզ կերակրել են մի ազգակործան թեզով. «Մենք քիչ ենք, բայց որակյալ (մեզ հայ են ասում)»։ Այսօր առերեսվել ենք դաժան իրականությանը՝ չկա որակ առանց քանակի։ Այն պահից, երբ մենք հավատա-ցինք մեր բացառիկ «որակին» և դադարեցինք մտածել քանակական ու կազ-մակերպչական էքսպանսիայի մասին, մենք ստորագրեցինք մեր պարտու-թյունը հաստատող փաստաթղթի տակ։

                   Պատմական կողոպուտի անատոմիան

  Այն, ինչ  այսօր անվանվում է «Ադրբեջան», իրականում աշխարհագրական հորինվածք է՝ կարկատված բնիկ ազգերի՝ հայերի, լեզգի-ների, թալիշների, ավարների և թաթերի հո-ղերի վրա։

1920-ականներին Ադրբեջանական ԽՍՀ-ն ստեղծվեց ոչ թե որպես «ադրբեջանցիների» (թուրքերն ու թաթարները  1936թ. Ստալինի կախարդական փայտիկով դարձան այդպիսին), այլ որպես հայ-թուրքական ֆեդերատիվ հանրապետություն։

  • Հայերը,լեզգիները, թալիշները, ավարները և թաթերը  տիտղոսակիր համասեփականատերեր էին, իսկ թուր-թաթարները Աիսկան տա-փաստաններից եկած քորվոր-նվաճողներ։

  • Մենք ունեինք 2 ինքնավարություն՝ Լեռնային Արձախի Հայերի Ինքնավար Մարզ (ԼՂԻՄ) և Նախիջևան Հայերի Իքնավար Հանրապետություն և 5 ազգային շրջան։

  • Մենք տիրապետում էինք տնտեսությանը, մշակույթին և գիտությանը։

                         Ինչո՞ւ պարտվեց «որակը»

Մինչ «որակյալ» հայերս զբաղված էինք  Բաքվում ու Գանձակում տներ ու գործարաններ  կառուցելով , թուրք-թաթարական տարրը զբաղված էր կազ-մակերպվելով։ Նրանք օգտագործեցին պարզունակ, բայց արդյունավետ ռազմավարություն.

  1. Ժողովրդագրական ագրեսիա. Քանակական աճը դարձրին քաղաքական զենք։

  2. Վարչական յուրացում. Յուրացրին համակարգի բոլոր ստորին և միջին օղակները։

  3. Ինքնության կեղծում. «Ադրբեջանցի» արհեստական անվան տակ ձուլեցին թուրքերին և թաթարներին ՝ ստեղծելով միատար ագրեսիվ  զանգված։

Մեր «որակյալ» էլիտաները, մոռացած ազգային արժանապատվության մասին, Կրեմլից արդարություն էին մուրում, «ադրբեջանցիները»  տեղում իրողություն էին փոխում։
   Հետևանքը՝  1,6 միլիոն հայերի տեղահանություն և մեր Հայրենիքի մերձկաս-պյան հատվածի ապօրինի յուրացում։

                          Ի՞նչ անել 

 Այս չարաբաստիկ հարցին հայությունը մել հարյուրամյակ շարունակ պատասխան չգտավ:Նախ, հայությունը պետք է դուրս գա «անմեղ զոհի» կարգավիճակից և դառնա  ԻՐԱՎԱՏԵՐ։

  1. Վերջ տալ «քնաբեր» առասպելներին. Մեզ պետք է քանակական աճ։ Ժողովրդագրությունը մեր թիվ մեկ ռազմավարական զենքն է։ Առանց քա-նակի, «որակը» պարզապես թանգարանային նմուշ է, որը հեշտու-թյամբ ոչնչացվում է բիրտ ուժի կողմից։

  2. Իրավական պահանջատիրություն. 1,6 միլիոն հայերը Ադրբեջան կոչվող  տարածքի օրինական սեփականատերերն են։ Մենք պետք է պահանջենք ոչ թե «խղճահարություն», այլ մեր բաժնեմասը այդ Հանրապետության մեջ։

  3. Դաշնակիցներ երկրի ներսում. Մենք պետք է աշխատենք Ադրբեջան կոչվող տաևածքի մյուս բնիկ ժողովուրդների հետ։ Մեր շահը մեկն է՝ ազատագրել տարածաշրջանը պանթյուրքիստական օկուպացիայից։

  4. Ուժի պաշտամունք. Քաղաքակիրթ հայը  պետք է ունենա հզոր ռազմա-կան ներուժ։ Հիշենք , «Իր ճանկերն ու ատամները կորցրած կատուն,կկորց-նի նաև իր հեղինակությունը մկների մոտ»։ Եթե չկա պաշտպանվելու և հա-կահարված տալու ունակություն, ապա քաղաքակրթվածության կամ «որ-ակի» մասին բոլոր ճառերը դառնում են դատարկ խոսքեր, որոնք նույնիսկ «մկների» (մեր դեպքում՝ քաղաքական նորաստեղծ ու ագրեսիվ միավորնե-րի) մոտ միայն ծաղրանք են առաջացնում։

  5.  Կազմակերպվածությունը պետք է լինի ոչ թե սրճարանային քննար-կումների, այլ ցանցային, պետականակենտրոն գործողության մա-կարդակի։

Եզրակացություն. Արձախի Հանրապետության բռնազվթումը թուրք նվա-ճողների կողմից յուրացվող սեփականության և բնիկ հայությունից բռնազավթված Հայրենիքը հետ վերադարձնելու հարց է։ Մենք կվերադառնանք միայն այն դեպքում, երբ դադարենք հպարտանալ մեր «քիչ լինելով» և սկսենք կազմակերպվել որպես հզոր, բազմամիլիոնանոց և, ինչու չէ,ագրեսիվ պահան-ջատեր ազգ։

Որակը պարտավոր է լինել քանակական։ Այլապես այն դատապարտված է ձուլման։
  Ինչպես կասեր մեծն Սևակը.
- Կա՛նք: Պիտի լինե՛նք: Ու դեռ - շատանա՜նք:  

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Իլհամի «95 տոկոսանոցը»