Ո՞վ և ինչպե՞ս է մերկացնում բռնազավթման իրավաքաղաքական հիմքերը

                      

   Միջազգային հարաբերությունների պատմության մեջ պետությունների ղեկավարների հայտարարությունները հաճախ դառնում են այն «բանալին», որը բացում է իրական մտադրությունների և իրավական պատասխանատվության դռները։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, որտեղ նա նույն հարթության վրա է դնում Լիբիան, Իսրայելը և Արձախը, ունի ոչ միայն քաղաքական, այլև իրավական նշանակություն։

 Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կարող է գործել Իսրայելում այնպես, ինչպես նախկինում գործել է Լիբիայում և Արձախում, ինչը փաստացի ներկայացնում է այդ տարածքները որպես համադրելի ռազմական գործողությունների թատերաբեմ։

 I. Իրավական նույնականացում և միջազգային պրակտիկա

 Միջազգային իրավունքի նախադեպային պրակտիկան հաստատում է, որ պետությունների պաշտոնական հայտարարությունները կարող են դիտարկվել որպես պետական դիրքորոշման արտահայտություն։

 Օրինակ՝

Միջազգային դատարանի «Նիկարագուան ընդդեմ ԱՄՆ»-ի գործով հաստատվել է, որ պետության կողմից ռազմական աջակցությունը կամ ներգրավվածությունը կարող է համարվել միջազգային իրավունքի խախտում և առաջացնել պետական պատասխանատվություն։

 Այսպիսով, երբ պետության ղեկավարը հայտարարում է ռազմական գործողությունների մասին Արձախի Հանրապետության տարածքում, դա պետք է դիտարկվի որպես ներգրավվածության ցուցիչ։

 II. Հակամարտության միջազգայինացման փաստարկ

 Տարիներ շարունակ թուրք-ադրբեջանական քարոզչամեքենան շրջանառում էր համաշխարհային հանրությանը մոլորեցնող այն թեզը, թե Արցախի հակամարտությունը հանդիսանում է Ադրբեջանի ներքին գործը։ Սակայն առաջանում է հիմնարար հարց․

  -Եթե դա ներքին հարց էր, ապա ինչպե՞ս է Թուրքիայի  նախագահը Արձախը   դնում Լիբիայի և Իսրայելի հետ նույն հարթության վրա։

 Այս հարցը իրավաքաղաքական է։

Եթե Ադրբեջանի հետ տարածքային առնչություն չունեցող Թուրքիան  հայտարարում է Արձախի դեմ ռազմական ներգրավվածության մասին, ապա հակամարտությունը ստանում է միջազգայինացված բնույթ։

  Սա , ըստ երևույթին, թույլ է տալիս տուժված կողմի՝ Արձախի շահերը ներկայացնող Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամեանին  Թուրքիային և նրա հետ դաշնակցած Միջին Ասիայի մի շարք պետություններին, Պակիստանաին և Աֆղանստանին մեղադրել Վիլսոնի իրավարար վճռով ճանաճված պետության նահանգի դեմ իրականացված ինտերվենցիայի մեջ:

 III. Շուշիի հռչակագիրը որպես փաստաթղթային ապացույց

 2021 թ. հունիսի 15-ին Արձախի մշակութային կենտրոնում ստորագրված Շուշիի հռչակագիրը վավերացրեց Թուրք - Ադրբեջանական ռազմա-քաղաքական դաշնակցային հարաբերությունների մակարդակի՝ ներառելով քաղաքական և ռազմական համագործակցության մեխանիզմներ։

 Փաստաթուղթը նախատեսում է փոխադարձ աջակցություն անվտանգության և ռազմական ոլորտներում, ինչը լրացուցիչ հիմք է տալիս դիտարկելու Թուրքիայի ակտիվ ներգրավվածությունը տարածաշրջանում։


 IV. Արևմտյան Հայաստանի Հանրապետության իրավական գործոնը

 Արևմտյան Հայաստանի իրավական հիմքերը կապվում են 1920 թվականի Սևրի դաշնագրի և ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի հետ։

 Սևրի դաշնագրի 88-րդ հոդվածով Օսմանյան Թուրքիան ճանաչում էր Հայաստանը որպես ազատ և անկախ պետություն։

 Վիլսոնի իրավարար վճիռը սահմանում էր Հայաստանի սահմանները և միջազգային իրավունքի տեսանկյունից համարվում էր վերջնական և պարտադիր։

 Սակայն այդ սահմանները գործնականում չիրագործվեցին, և Արևմտյան հայստանի հանրապետությունը  շարունակում է իրավաքաղաքական պահանջատիրությունը։

 Այս հիմքով առաջ է քաշվում շարունակվող բռնազավթման իրավական հայեցակարգը։

 V. Արևմտյան Հայաստանի Հանրապետության դատական նախաձեռնությունը

 Վերջին շրջանում միջազգային հարթակներում ակտիվացել են իրավական գործընթացները Արձախի բնիկ հայության իրավունքների պաշտպանու-թյան ուղղությամբ։

 2026 թ. միջազգային իրավական նախաձեռնություններ են ներկայացվել՝ կապված Արձախի հայության իրավունքների պաշտպանության և բռնի տեղահանման հարցերի հետ, ներառյալ դատական գործընթացներ և իրավական դիմումներ միջազգային կառույցներում։

 Այս զարգացումները փաստում են, որ Արձախի հարցը շնորհիվ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամեանի ջանքերի, տեղափոխվել է միջազգային իրավական դաշտ։

 VI. Բնիկ ժողովուրդների իրավունքների իրավական հիմքը

 Միջազգային իրավունքը պաշտպանում է բնիկ ժողովուրդների տարածքային , ինքնության պաշտպանության և բռնի տեղահանման արգելքի իրավունքները:

    Այս սկզբունքները կիրառելի են Արձախի բնիկ հայության դեպքում՝ որ-պես բնիկ բնակչություն։

 VII. Իրավական հետևանքներ

 Եթե հակամարտությունը միջազգայինացված է, ապա առաջանում են իրավական հետևանքներ․

 -Արձախի դեմ ինտերվեցիա իրականացրած  պետությունների պատասխանատվություն

-միջազգային դատարանների իրավասություն

-զավթված տարածքներից օկուպացիոն ուժերի դուրս բերման իրավական պահանջներ

 Վերջաբան

 Թուրքիայի նախագահի հայտարարությունը, որը նախատեսված էր որպես քաղաքական ուժի ցուցադրում, փաստացիորեն բացահայտում է հակամարտության իրական բնույթը։

 Եթե Թուրքիան Արձախի տարածք դասում է միջազգային ռազմական գործողությունների շարքում,նույն հարթության վրա դնելով Լիբիան և Իսևրայելը, ապա այդ տարածքը դադարում է դիտարկվել իբրև Ադրբեջանի ներքին վարչական միավոր և ստանում է միջազգային հակամարտության բնույթ։

 Այսպիսով, խոսքը վերածվում է ապացույցի, իսկ քաղաքական հայտարարությունը՝ իրավաքաղաքական փաստարկի։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Արձախի հանձնաժողովըի հայտարարում է