ԱՐՁԱԽԸ ՉԻ՞ ՀԱՌՆԵԼՈՒ
Աշխարհի խոշոր ավազակապետերը քարտեզների վրա դարեր ի վեր կամայա-կան փոփոխել են սահմանները իբրև հասարակ գծեր: Բայց կան սահմաններ, որոնք ոչ թե գծված , այլ կնքված են բնիկ Հայ Ազգի հավաքական արյամբ ։
Արձախը Սուրբ Սրբոց Արարչի կողմից հայությանը տրված տուն է։ Այն, իբրև քարտեզի վրայի գծված սահման ։ Արձախը մարդկային ոգու հաղթանակն է նյութի նկատմամբ։
Այս գաղափարը չի ծնվել երեկ։ Այն կոփվել է դարերի հնոցում։ Դեռ 1905-1920 թվականներին, երբ Ռուսական կայսրությունը ցնցվում էր կլանող քաոսից, Արձախը դարձավ այն անսասան ժայռը, որին բախվելով՝ նահանջեց մահմեդա-կան մոլեռանդ ծայրահեղականությունը։ Այդ ժամանակ մեր պապերը հասկա-ցան՝ ազատությունն ընտրություն է, որը պետք է վաստակել ամենօրյա կռիվ-ներով։
Անհավասար մարտ և ոգու հաղթանակ
Պատմությունը դեռ պիտի սթափվի այն իրողությունից, թե ինչպես 2020-ի 44 օրերի ընթացքում Արձախի փոքրաթիվ քաջերը կենաց ու մահու կռիվ տվեցին մի ահռելի որջի դեմ։ Այնտեղ ոչ թե մեկ պետություն էր, այլ վարձկանների, ահա-բեկիչների և հզոր տերությունների մի հսկայական կոալիցիա՝ Ադգեյջանից մին-չև Թուրքիա, Պակիստանից մինչև Սիրիայի վարձկաններ՝ ավելի քան 300 000-անոց բազմազգ մի հորդա։ Չնայած թիկունքից հասցված դավաճանական հարվածներին և ղեկավարու-թյան կազմալուծմանը՝ հայ զինվորը առյուծաբար կռվեց զավթիչների հորդայի դեմ ։ Այդ անհավասար մարտում հայ քաջարի զինվորները դժոխքի բաժին դարձրին թշնամական ուժերի շուրջ 91 000 զինվորի: Մենք կորցրինք 4 787 լույս տղաների, ովքեր բռնեցին հավերժության ուղին։2023 թ. Բաքվի ռասիստական ռեժիմը անցկացրեց պետական ահաբեկչա-կան մեկօրյա ռազմագործողություն Արձախի խաղաղ բնակչության դեմ: Այդ օրը դարձավ մեր պատմության ամենադառն ու վեհ էջերից մեկը։ Ինը ամիս տևած սովից թուլացած, աշխարհից լքված և սեփական իշխանությունների կողմից դավաճանաբար լքված Արձախը դիմագրավեց 84 000-անոց ոսոխին։ Անգամ այդ օրհասական պահին Արձախցի զինվորն ու Հայաստանի հանրապետությունից օգնության հասած կամավորները դժոխք ճամփեցին թշնամու ևս 7 849 գլխակերի:
Սա փաստերով հիմնավորված վկայություն է վայրահաչողների դեմ: Հիրավի Արձախը չի պարտվել մարտի դաշտում։ Այն զոհաբերվել է ազգադավ ղեկավարության կողմից՝ դիվային նոր նախճիրների համար հող ստեղծելու համար ։
2020-ի փորձությունը և 2023-ի բռնագաղթը շատերի կողմից ընկալվեցին իբրև վերջաբան։ Բայց պատմությունը չի ավարտվում այնտեղ, որտեղ կանգ է առնում գրիչը. այն շարունակվում է այնտեղ, որտեղ բաբախում է անկոտրում հավատը։
Այսօր հայոց ազգային ազատագրական պայքարը նոր փուլ է մտնում։ Այն այլևս միայն գրչի պայքար չէ։ Այն նաև զենքի պայքար է գաղափարի, կազմա-կերպվածության և ազգային կամքի համար։ Հաղթելու ենք անսասան հայոց ինքնության և Հայրենապաշտ ազգային առաջնորդության ուժով։
Հայության մեջ պառակտման սերմեր շպրտածներին դիմակայելու ենք Ազգային միաբանությամբ և նոր դավիթբեկյան ՈՒխտով։
Պետական մտածողությունից զուրկ մարդիկ այլևս չեն կարող ազգին առաջ-նորդելու հույս ունենալ գործիչներ: Կորչեն օտարի կամակատարներն ու խամաճիկները։
Ազգային ՈՒխտով միաբանված հայության ձայնը պահանջ է, որին աշխարհը պարտավոր է լսել։
Արձախը զավթված է ոսոխի կողմից, բայց ազատագրության սերմը արդեն ծլում է։ Արձախը գաղափար է։ Իսկ գաղափարը փյունիկ թռչունի նման վերածնվել է։
Ով հայ երիտասարդություն, Դու, այո հենց դու, պարտավոր ես լինել վերածնվող սերունդը։ Հանուն մեր նահատակների, հանուն մեր պատվի և հանուն հավերժական Միացյալ Հայաստանի։
Комментарии
Отправить комментарий