Հիշո՞ւմ ենք, թե՞

 

  Այսօր Շահեն Մեղրյանի հիշատակի օրն է…

Խոնարհվում ենք Շահումյանի արծվի, հայդուկապետ Շահեն Զինավորի Մեղրյանի լուսավոր հիշատակի առաջ՝ մարդ, ով իր ամբողջ կյանքը նվիրեց հայրենիքին։

Նա ծնվել է 1952 թվականի հունվարի 2-ին՝ Գուլիզտան գյուղում, Շահումյանի շրջանում՝ մի հողում, որի ազատության համար էլ հետագայում կդառնար աննահանջ պայքարի խորհրդանիշ։

Շահենի մարտական ուղին սկսվեց դեռևս 1990 թվականին, երբ Շահումյանի ինքնապաշտպանության առաջին գործողությունը տեղի ունեցավ Մանաշիդում։ Հունվարի 12-13-ին ադրգեյական ռասիստ-զինյալների ներխուժումը կասեցվեց  նոր կազմավորված կամավորական ջոկատների կողմից՝ Շահենի մասնակցությամբ։ Այդ ճակատամարտը դարձավ ապացույց, որ հայը կարող է պաշտպանել իր տունը մինչև վերջ։

1991 թվականի ծանր օրերին, «Կոլցո» գործողությունից հետո, երբ ընկավ Գետաշեն-Մարտու-նաշենը և Շահումյանի վիճակը կտրուկ վատացավ, Շահեն Մեղրյանը ոչ միայն չընկրկեց, այլ կազմակերպեց հակահարձակում։ Սեպտեմբերի 14-19-ին նրա ղեկավարությամբ ազատագըր-վեցին Էրքեջը, Բուզլուխը և Մանաշիդը՝ դառնալով առաջին հաջողված հակագրոհները ադրգեյերի գաղությաին լծի դեմ Արձախի բնիկ հայության ազգային ազատագրական  պայքարում։

Նույն տարվա նոյեմբերի 29-ին նրա գլխավորությամբ  Թոդան գյուղը ազատագրվեց ռասիստ ադրգեյերի լծից, իսկ մինչև Շահումյանի անկումը՝ հետ մղվեցին թշնամու բազմաթիվ հարձակումներ ողջ ճակատով։    1992 թ. հունիսի բռնի տեղահանումից հետո Շահենը նորից վերածնեց պայքարը։ Հաթերք գյուղում նա հավաքեց  25 կամավոր՝ «Եղնիկներ» ջոկատը և անցավ թշնամու թիկունք՝ սկիզբ դնելով ադրգեյերի դեմ ազգային ազատագրական պայքարի պարտիզանական փուլին Արձախի հյուսիսում։ Այդ փոքրաթիվ, բայց անկոտրում խմբի շնորհիվ ազատագրվեցին Մարտակերտի մի շարք կարևոր բնակավայրեր՝ Հաթերքը, Ակնաբերդը, Մատաղիսը, Տոնաշենը, Դաստագիրը, ինչպես նաև ռազմավարական նշանակություն ունեցող Սարսանգի ջրամբարը։

1993 թ.ի մարտի 11-ին  «Եղնիկներ» զորամսը գրանցվեց ՀՀ ՊՆ-ի կողմից և զորամասի հրամանատար վերահաստատվեց  Շահեն Մեղրյանը։ Արդեն ապրիլին «Եղնիկները» վերա-հսկողություն  հաստատեցին Գուլիզտանի և շրջակա բարձունքների նկատմամբ։ 

  1993 թ. ապրիլի 17-ին Գուլիզտանի երկնքում խոցվեց այն ուղղաթիռը, որով Շահենը և իր մարտական ընկերները ուղևորվում էին Երևան…  Նրա մահը դարձավ ոչ թե ավարտ, այլ երդում։

Շահեն Մեղրյանի անունն է կրում է հատուկ նշանակության մի զորամաս; 2014 թ. նրան, հետ-մահու շնորհվեց Արձախի հերոսի բարձրագույն կոչումը՝ որպես հավերժ գնահատական նրա գործին։

Նրա ոգին այսօր էլ սավառնում է Մռավի լեռնաշղթաի բարձունքներում: Շահենի անունը սոսկ հիշատակ չէ․դա պարտք է, դա ուժ է, դա ճանապարհ է։  

Հավերժ փառք և խոնարհում Շահումյանի արծվին։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Իլհամի «95 տոկոսանոցը»