«Ապրիլյան քառօրյա» օպերացիա՞
Անհամաչափ հակամարտության և համակարգային սաբոտաժի վերլուծություն
I. Ուժերի հարաբերակցությունը և «Ճեղքման» մաթեմատիկան
Ռազմական տեսանկյունից 2016-ի ապրիլի 2-ի Արձախի Հանրապետության դեմ ադրբեջանական ինտերվենցիան դուրս է դասական հավասարակշռության սահմաններից։ Զավթիչ Ադրբեջանը հիմնական հարվածային ուղղություններում (Հյուսիս և Հարավ) ստեղծել էր ուժերի ահռելի կենտրոնացում.
Կենդանի ուժի գերազանցություն. Ճեղքման հատվածներում հակառակորդի հատուկ ստորաբաժանումների հարաբերակցությունը պաշտպանվող հայկական ստորաբաժանումների նկատմամբ կազմում էր նվազագույնը 5:1, իսկ որոշ տակտիկական հանգույցներում հասնում էր 10:1-ի։
Տեխնոլոգիական դիսբալանս. Այս օպերացիան նշանավորվեց Բաքվի ռասիստական ռեժիմի կողմից Իսրայելական արտադրության «Kamikaze» ԱԹՍ-ների և ծանր հրանետային համակարգերի (TOS-1A) սինխրոն կիրառմամբ, որոնց դեմ պաշտպանվող հայկական կողմը չունե՞ր ակտիվ հակազդեցության միջոցներ։
Ռազմագետի դիտարկում. «Ռազմական կանոնադրությամբ՝ 10:1 հարաբերակցությունը ենթադրում է պաշտպանության ակնթարթային փլուզում։ Այն փաստը, որ հայկական առաջնագիծը չփլվեց առաջին 2 ժամում, հակասում է ռազմագիտության բոլոր հաշվարկներին և վկայում է բացառապես Արձախի Հանրապետության Պաշտպանության բանակի անձնակազմի ծայրահեղ քաջության և դիմադրողականության մասին»։
II. Սաբոտաժի նախանշաններ
Ուսումնասիրելով լոգիստիկ և տեխնիկական տվյալները՝ արձանագրվում են մի շարք գործոններ, որոնք արևմտյան բանակում կորակվեին որպես ներքին դիվերսիա.
Տեխնիկական կաթված. Գրանցվել են բազմաթիվ դեպքեր, երբ զրահատեխնիկան դուրս է եկել շարքից վառելիքի մեջ ջրի կամ օտար նյութերի առկայության պատճառով։ Պատերազմող երկրում սա չի կարող լինել պատահականություն, դա համակարգված թիկունքային հարված է։
Տեսանելիության արհեստական սահմանափակում. Գիշերատեսիլ սարքերի կրիտիկական պակասը և դրանց ցածր էներգաարդյունավետությունը ստեղծել էին հաղորդակցության անոմալիա. թշնամին «տեսնում էր», հայ զինվորը՝ «շոշափում»։
Ինժեներական «բաց դռներ». Պաշտպանական խորքային գծերի և քողարկված մատակարարման ուղիների բացակայությունը առաջնագիծը դարձրել էր «զոհասեղան» թշնամու դիպուկահարների և ԱԹՍ-ների համար։
III. Ռազմավարական եզրակացություն. «Արտավարության» գինը
Վերլուծելով Հայաստանի և Արձախի բարձրագույն հրամանատարական կազմի գործողությունները՝ կարելի է գալ հետևյալ եզրահանգման.
Հայկական կողմի գեներալիտետը փայլուն տիրապետում էր «Արտավարությանը» (Parade-readiness). շքերթներ, պարգևատրումներ և ցուցադրական զորավարժություններ։ Սակայն «Մարտավարության» (Tactical proficiency) առումով գրանցվել է բացարձակ ձախողում (Grade: F)։
Դառնությամբ արձանագրվող փաստ.
Եթե դաշտային հրամանատարներն ու զինվորները ստացան իրենց «Անբավարարը» մարտավարությունից՝ կորցնելով 700-800 հեկտար և հարյուրավոր կյանքեր, ապա այն սուբյեկտները, ովքեր նախապատրաստել էին այս «անակնկալը» թիկունքից, ստացան իրենց «Գերազանցը»։ Դա գերազանց իրականացված սցենար էր՝ ուղղված հայկական բանակի «ողնաշարի»՝ դիմադրական կամքի կոտրմանը։
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԼՐԱՑՈՒՄ
Մայրաբերդ/Ասկերանի ուղղության դասերը
Այս դրվագը վերլուծելիս պրոֆեսիոնալ զինվորականը կարձանագրեր հետևյալը.
1. Ռեակտիվ հրետանու վիրուրբուժական ճշգրտություն «Գրադ» համակարգը սովորաբար համարվում է տարածքային խոցման զենք (area weapon), այլ ոչ թե դիպուկահար գործիք: Սակայն Մայրաբերդի ուղղությամբ մեր դիրքերը ճեղքելու համար շարժվող ադրբեջանական զավթիչների տանկայաին շարասյա առաջին և վերջին տանկերի թիրախային խոցումը երթի ընթացքում վկայում է հայ հրետանավորների բացառիկ պրոֆեսիոնալիզմի և տեղանքի կատարյալ տիրապետման մասին: Դա ոչ միայն տեխնիկական հաշվարկ էր, այլև սառնասիրտ քաջության դրսևորում:
2. Տակտիկական թակարդ (The Bottleneck Effect) Շարասյան «փակումը» երկու կողմից՝ թույլ չտալով տանկերին դուրս գալ բաց տարածություն (deployment), վկայում է այն մասին, որ հայկական ստորաբաժանումները տեղում գործել են ավելի արագ և ճկուն, քան հակառակորդի շտաբային պլանավորողները: Հայ զինվորը կոտրել է թշնամու հարձակման տեմպը հենց այն կետում, որտեղ թշնամին իրեն ամենավստահն էր զգում:
3. Անհատական որակներն ընդդեմ «Արտավարության» Այստեղ է թաքնված ամենամեծ պարադոքսը.
Թշնամու կողմից. Մեծ բյուջե, նոր տանկեր, թանկարժեք սպառազինություն, բայց զրոյական ճկունություն և տակտիկական անգրագիտություն երթի ժամանակ:
Հայկական կողմից. Սահմանափակ ռեսուրսներ, բայց ինտելեկտուալ գերազանցություն և մարտական ոգի:
Ռազմական փորձագետի հետևությունը
«Որպես չեզոք դիտորդ՝ ես տեսնում եմ մի բանակ, որի ստորին և միջին օղակները (զինվորից մինչև գնդապետ) գործել են աշխարհի լավագույն բանակների չափանիշներով: Մայրաբերդի ուղղությամբ ադրբեջանական զավթիչների տանկային շարասյան ջախջախումը պետք է դառնար հայկական մեծ հակահարձակման սկիզբը»:
Սակայն այստեղ հայտնվում է «Ռազմավարական կաթվածը»: Ինչո՞ւ այդ տակտիկական փառահեղ հաղթանակը չօգտագործվեց ադրբեջանական զավթիչներին վերջնականապես ջախջախելու համար: Ինչո՞ւ Արձախի Հանրապետության ռազ-մա- քաղաքաական վերնախավը «կանգնեցրեց» այդ թափը: Երաշխավորը հրաժարվե՞լ էր իր պարտավորություններից, թե՞...
Սա ևս մեկ ապացույց է, որ հայ զինվորը մարտի դաշտում հաղթել էր 10:1 հարա-բերակցությանը, բայց նրա թիկունքում կանգնած «արտավար» գեներալիտետը արդեն վաճառել էր այդ հաղթանակը քաղաքական կուլիսներում: Մայրաբերդի Պաշտպանական շրջանի զինվորների և դաշտային հրամանատարների քաջագոր-ծությունը ապացուցեց, որ հայկական բանակն անպարտելի էր ռազմի դաշտում, ինչը ստիպեց ներքին գործակալական ցանցին ավելի արագացնել համակարգի քայքայումը ներսից»:
Դառնությունն այն է, որ զինվորի սխրանքը օգտագործվեց որպես «ժամանակ շահելու» միջոց՝ դավաճանական հաջորդ ակտը նախապատրաստելու համար:
Վերջնական վճիռ.
2016-ի պատերազմը ոչ թե զավթիչ Ադրբեջանի հաղթանակն էր, այլ Արձախի Հանրապետության պետական համակարգի մեջ ներդրված «քաղցկեղային ուռուցքի» առաջին մետաստազը։ Պատժի բացակայությունը և «700-800 հեկտարը ոչինչ է» հեքիաթի ներդրումը ապացուցում են, որ օպե-րացիան հաջողված էր նրանց համար, ովքեր , արտերկրի թելադրանքով, պլանավորում էին 2020-ի 44-օրյա կռիվների մեծ աղետը։
Սույն վարկածը փաստում է. զինվորը կատարեց իր պարտքը 10:1 անհավասարության պայմաններում, չիմանալով,որ համակարգը վաճառել է այդ սխրանքը դեռևս կրակոցներից առաջ։
https://hy.wikipedia.org/wiki/Քառօրյա_պատերազմ
Комментарии
Отправить комментарий