Բերդաձորի (Լաչինի) անցակետը՝ պատմակա-իրավական իրականության աղավաղման համատեքստում

  Վերջին տարիներին շովեն-ռասիստական Բաքվի իշխանությունները    տեղեկա-տվական դաշտում ակտիվորեն շրջանառում են հրապարակումներ, որոնք  փոր-ձում են արդի քաղաքական իրողությունները ներկայացնել որպես պատմական և իրավական «վերականգնում»։ Դրանցից մեկը՝ Բերդաձոր-Լաչին-ի սահմա-նային անցակետի ստեղծման մասին հոդվածը, հրապարակված է 1news.az կայքում և ստորագրված է Ֆարիդա Բաղիրովա անունով։

Հոդվածում  Բերդաձորի անցակետը ներկայացվում է որպես Բաքվի ֆաշիս-տական ռեժիմի  «ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնման» խորհրդանիշ՝ պնդելով, որ այն «վերջնականապես լուծել է» տարածքային հարցը ։ Սակայն նման մոտեցումը հիմնված է պատմական և իրավական համատեքստի նպատակային մեկնաբանության վրա և կոչված է արդարացնելու 1948-ից ի վեր Արձախի նկատմամաբ զավթողական  նկրտում-ները։

Պատմական նախապատմություն․ հակամարտության խորքային արմատները   

Հայկական լեռնաշխարհում բնիկ հայ ժողովրդի և քոչվոր-զավթիչ թաթարնե-րի միջև առաջին լայնածավալ բախում-ները տեղի են ունեցել դեռևս 1905–1907 թթ.՝ Ռուսական կայսրության թուլաց-ման պայմաններում։ Այդ իրադարձու-թյունները ցույց տվեցին, որ տարածա-շըրջանում հակասությունները  ինքնու-թյան և բնիկ հայ բնակչության Հայրենիքի նկատմամաբ զավթիչ թաթար-թուրքական ժողովրդի քաղա-քական վերահսկողության խնդիր էին։

1917 թ.հակամիապետական  հեղափոխությունից հետո ստեղծված վակուումի պայմաններում 1918–1920 թթ. մուսավաթական իշխանությունները՝ Թուրքիայի ակտիվ աջակցությամբ, փորձեցին ռազմական ճանապարհով հաստատել վերահսկողություն Արձախի նկատմամբ՝ անտեսելով բնիկ հայ բնակչության կամքը։

Այս համատեքստում կարևոր է հիշատակել Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը, որը ձևակերպում էր հայկական պետականության տարածքային իրավաքաղա-քական տեսլականը։ Թեև այն ամբողջությամբ չիրագործվեց, այն արտացոլում էր ժամանակի միջազգային մոտեցումները տարածաշրջանի նկատմամբ։

Խորհրդային շրջանը․ ինքնավարություն առանց իրական ինքնորոշման

Խորհրդային իշխանության հաստատումից հետո Արձախը բռնի ներառվեց Ադր.ԽՍՀ կազմում՝ որպես ինքնավար մարզ։ Այս որոշումը պայմանավորված էր ոչ թե էթնիկ արդարությամբ, այլ ռազմա-քաղաքական հեռագնա հաշվարկներով։

Չնայած ինքնավար կարգավիճակին, մարզի հայկական ինքնությունը համակար-գային կերպով չընդգծվեց, իսկ կառավարման լծակները կենտրոնացված էին Բաքվում։ 

1988–1994 թվականներ․ ինքնորոշման պայքար և պետականության ձևավորում

Խորհրդային Միության փլուզման պայմաններում Արձախի բնիկ հայ բնակչությունը բարձրացրեց իր ինքնորոշման իրավունքը՝ հղում անելով
ժողովուրդների ինքնորոշման իրավունքին։ Բաքվի գաղությաին ռեժիմի դեմ Ազգային ազատագրական պատերազմի ա
րդյունքում ձևավորվեց փաստացի անկախ պետական միավոր՝ Արձախի Հանրապետությունը, որը, թեև չճանաչվեց միջազգային հանրության կողմից, բայց գոյություն ուներ որպես իրական քաղաքական և վարչական համակարգ։

Ժամանակակից իրավիճակը և դրա հակասությունները

Ֆարիդա Բաղիրովա-ի հոդվածում «Լաչին» անցակետը ներկայացվում է որպես միջազգային իրավունքի շրջանակում իրականացված քայլ։ Սակայն այստեղ առկա է էական հակասություն։

2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարություն-ը նախատեսում էր Լաչինի միջանցքի անխափան կապը Հայաստանի և Արձախի միջև։ Անցակետի ստեղ-ծումը փաստացի փոխեց այդ ռեժիմը՝ միակողմանիորեն սահմանափակելով տեղաշարժը։

Այսինքն՝ ներկայացվող «ինքնիշխանության իրականացումը» իրականում հակասում է արդեն իսկ ընդունված միջազգային պարտավորություններին։

«Հակաահաբեկչական գործողություն»՝ որպես քաղաքական ձևակերպում

Հոդվածում 2023 թվականի սեպտեմբերի իրադարձությունները ներկայացվում են որպես «հակաահաբեկչական գործողություն»։ Սակայն դրանց արդյունքը՝ Արձախի հայ բնակչության ամբողջական տեղահանումը, փաստում է այլ իրականություն։

Այսպիսի գործընթացները միջազգային իրավունքի շրջանակում հստակ բնորոշվում են որպես էթնիկ զտում։

Քարոզչական լեզվի մեխանիկան

Վերլուծվող հրապարակման մեջ օգտագործվող ձևակերպումները՝ «ազատագրում», «կայունություն», «անվտանգություն», չունեն կոնկրետ իրավական բովանդակություն տվյալ համատեքստում և ծառայում են որպես ընկալման ձևավորման գործիքներ։

Ինչպես նշվում է հենց հոդվածում, անցակետը ներկայացվում է որպես «կայունության և անվտանգության երաշխավոր» , մինչդեռ իրական արդյունքը եղել է տարածաշրջանի ժողովրդագրական դատարկումը։

Եզրակացություն

«Լաչին» անցակետի շուրջ ձևավորված նարատիվը չի կարող դիտարկվել մեկուսացված՝ առանց պատմական, քաղաքական և իրավական համատեքստի։ Այն հանդիսանում է ավելի լայն տեղեկատվական ռազմավարության մաս, որի նպատակն է վերաիմաստավորել անցյալը և արդարացնել ներկա քաղաքականությունը։

Սակայն փաստերի համադրությունը ցույց է տալիս, որ այստեղ գործ ունենք ոչ թե իրավական նորմերի հետևողական կիրառման, այլ դրանց ընտրովի մեկնաբանության հետ։ Իսկ կայունություն հնարավոր չէ կառուցել մի իրականության վրա, որտեղ բացակայում է այն բնակչությունը, որի շուրջ ձևավորվել է տվյալ տարածքի պատմական ինքնությունը։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Իլհամի «95 տոկոսանոցը»