Դիվանագիտական ծիսակարգ, թե՞ իրավական ինքնախոստովանություն
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ամենամյա ուղերձը՝ ուղղված Պոլսո Հայոց պատրիարքությանն ու հայ համայնքին, վաղուց դադարել է լինել լոկ ցավակցական տեքստ։ Այսօր, հաշվի առնելով ՀՀ-ի շուրջ ստեղծված անբարե-նըպաստ պայմանները և Արևմտյան Հայաստանի Հանրապետության մղած իրավական պայքարը, անհրաժեշտ է այս ուղերձը դիտարկել քաղաքական մերկացման պրիզմայով։
1. «Ընդհանուր ցավի» թեզը
Էրդողանի կիրառած «Առաջին աշխարհամարտի դժվարին պայմաններում զոհված օսմանցի հայեր» ձևակերպումը պատմական ռեվիզիոնիզմի դասական օրինակ է։
Նպատակը. Հավասարության նշան դնել պետականորեն ծրագրված բնաջնջման զոհերի և պատերազմական ընդհանուր կորուստների միջև։
Իրավական կողմը. Սա փորձ է խուսափել «ցեղասպանություն» եզրույ-թից, քանի որ վերջինս ենթադրում է կանխամտածվածություն և հստակ իրավական հետևանքներ՝ հատուցում և տարածքային իրավունքների վերականգնում։
2. «Հրոսակային գործողություններ»՝ ինքնախոստովանություն ճնշումների մասին
- Ճնշման փաստի հաստատում. Եթե եղել է «ապստամբություն», նշանակում է՝ եղել է անտանելի ճնշում: Հայոց Հայրենիքը զավթած թուրքական պետությունը չի կարող պատասխանատվությունից խուսափել՝ մեղադրելով զոհին դիմադրելու մեջ: Միջազգային իրավունքի սկզբունքների համաձայն (օրինակ՝ Right to Resist
կամ դիմադրության իրավունք)՝ հայկական ինքնապաշտպանական մարտերը ոչ թե «հրոսակային» էին, այլ լեգիտիմ պատասխան պետական հալածանքներին։ Սեփականազրկման անօրինականություն. Հայերի գույքի և հողերի բռնազավթումը չի կարող հիմնավորվել «պատերազմական պայմաններով», եթե պարզվում է, որ այդ պայմանները ստեղծվել են պետության կողմից իրականացվող հալածանքների հետևանքով:
Բնիկության ուժը. Քանի որ հայերը Արևմտյան Հայաստանի բնիկ (Indigenous) ժողովուրդն են, նրանց պայքարը սեփական հողում չի կարող որակվել որպես «հրոսակային»: Դա տիրոջ իրավունքն է՝ պաշտպանել իր տունը զավթիչից:
Դիմադրության իրավունք : Էրդողանը, փորձելով մեղադրել հայերին «ապստամբության» մեջ, իրականում փաստում է, որ Օսմանյան կայսրությունը չի կատարել իր տարրական պարտականությունը՝ պաշտպանել իր քաղաքացիների կյանքն ու գույքը, ինչն էլ հանգեցրել է լեգիտիմ դիմադրության:
Էրդողանի թեզը հերքվուն է հետևյալ պատմա-իրավական զուգահեռներով.
Օրինակ Համատեքստը Իրավական գնահատականը Ֆրանսիական դիմադրություն (Resistance) Երբ նացիստական Գերմանիան օկուպացրել էր Ֆրանսիան, նացիստները դիմադրության մասնակիցներին անվանում էին «ահաբեկիչներ» և «հրոսակներ»: Այսօր նրանք աշխարհի կողմից ճանաչված են որպես ազատության մարտիկներ, իսկ նրանց դիմադրությունը՝ օրինական: Ալժիրի ազատագրական պայքարը Ֆրանսիական գաղութատիրության դեմ ալժիրցիների պայքարը որակվում էր որպես «անօրինական խռովություն»: Միջազգային հանրությունը ճանաչեց Ալժիրի ինքնորոշման իրավունքը, իսկ ճնշումները որակեց որպես մարդկության դեմ հանցագործություն: Վարշավայի գետտոյի ապստամբությունը Հրեաները զենք վերցրեցին նացիստների դեմ՝ փրկվելու համար: Ոչ մի բանական մարդ չի կարող սա անվանել «հրոսակային գործողություն»: Սա բնազդային և իրավական ինքնապաշտպանություն էր ցեղասպանության դեմ: 3. Էրդողանի «Ընտրողական մարդասիրությունը» Արձախի և Պաղեստինի հարցերում
Էրդողանի սպառնալիքները Իսրայելին՝ հղում անելով Արձախում իրենց գործողություններին, վերջնականապես պատռում են նրա «խաղաղարար» դիմակը։
Ագրեսիայի խոստովանություն. Շեշտելով Արձախը Իսրայելի և Լիբիայի հետ նույն շարքում՝ նա պաշտոնապես հաստատում է Թուրքիայի մասնակցությունը 2020-2023թթ. ագրեսիային, ինչը նշանակում է պատասխանատվություն էթնիկ զտումների համար։
Երկակի ստանդարտներ. Եթե Թուրքիան անշահախնդիր բարձրացնում է Պաղեստինի հարցը, ապա նա պետք է ուժ գտնի իր դաշնակից Բաքվից պահանջելու օկուպացիոն զորքերի դուրսբերումը Արձախից և ճանաչի Արձախի Հանրապետության անկախությունը։ Այլապես նրա ողջ «խիղճը» լոկ քաղաքական առևտրի առարկա է։
4. Արևմտյան Հայաստանի Հանրապետության իրավական պահանջատիրությունը
Էրդողանը ձգտում է ապագա սերունդներին թողնել ժառանգություն, որտեղ «ճշմարտությունը կապված չէ վատ հիշողությունների հետ»։ Սա բարոյական զինաթափման փորձ է, որին մենք հակադրում ենք իրավական հայեցակարգը.
Բնիկություն և Սեփականություն. Հայ ժողովուրդը Արևմտյան
Հայաստանի բնիկ ժողովուրդն է։ Ոչ մի «ցավակցություն» չի կարող փոխարինել բռնազավթված հայրենիքի նկատմամբ հայության անօտարելի իրավունքների ճանաչմանը։Իրավական հիմքերը. Մեր պահանջատիրությունը հենված է Սևրի դաշնագրի և Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի վրա, որոնք մինչ օրս միջազգային իրավունքի գործող փաստաթղթեր են։
Ամփոփում. Ցեղասպանությունը շարունակվող հանցագործություն է, քանի դեռ առկա է Արևմտյան Հայաստանի օկուպացիան և Արձախի հայաթափումը։ Ճշմարտությունը ոչ թե «խղճի», այլ Արդարադատության հարց է։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության իրավական պահանջատիրությունը մեր գլխավոր վահանն ու սուրն է այս պայքարում։
Комментарии
Отправить комментарий