Բնիկ հայ ժողովրդի հայրենազրկումը և Մեծ Բրիտանիայի մեղքի բաժինը
Պատմական ինքնախոստովանություն:
Պատմության ընթացքում բազմաթիվ պետություններ ճանաչել են հայ ժողովրդի դեմ իրականացված ոճրագործությունը, սակայն եզակի են այն դեպքերը, երբ գերտերության առաջնորդը բացահայտորեն ընդունում է սեփական երկրի պատմական մեղքը այդ աղետի իրագործման մեջ: Այդպիսի անհերքելի փաստաթուղթ է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Լլոյդ Ջորջի երկհատոր աշխատությունը:
Աղբյուրը
Հեղինակ: David Lloyd George
Աշխատություն: «The Truth About the Peace Treaties» (Ճշմարտությունը հաշտության պայմանագրերի մասին)
Հրատարակություն: Լոնդոն, Victor Gollancz Ltd, 1938թ., Հատոր 2-րդ
Էջ: 1258
Բնիկության իրավունքը և Նվաճողի ոճիրը
Այսօր հայ իրավաքաղաքական միտքը պահանջում է վերանայել «Հայոց ցեղասպանություն» հեղհեղուկ եզրույթը: Խնդիրը պետք է դիտարկվի իր իրական հարթության մեջ. դա բնիկ հայ Ազգի դեմ իր իսկ Հայրենիքում իրականացված ցեղասպանություն էր՝ եկվոր և նվաճող թուրքական տարրի կողմից:
Լլոյդ Ջորջը, լինելով պատմական իրադարձությունների կենտրոնում, իր հուշերում փաստում է, որ հայերի բնաջնջումը և հայրենազրկումը հնարավոր դարձան բրիտանական կայսերական շահերի պատճառով, երբ բնիկի իրավունքը ստորադասվեց քաղաքական հաշվարկին:
Լլոյդ Ջորջի անկեղծ խոստովանությունը (Էջ 1258)
Մեջբերում ենք բնագրից թարգմանված այս ցնցող տողերը, որոնք պետք է հիմք հանդիսանան այլ երկրների ինքնախոստովանության համար.
«Հայաստանը զոհաբերվեց այն հաղթական զոհասեղանին, որը մենք (Բրիտանիան) էինք կանգնեցրել... Բրիտանական կառավարության գործողությունները անխուսափելիորեն հանգեցրին 1895-97 թթ., 1909 թ. սարսափելի կոտորածներին և, որ ամենավատն է, 1915 թվականի հոլոքոստներին (holocausts): Այս վայրագություններով ... հայ բնակչությունը կրճատվեց ավելի քան մեկ միլիոնով: Հաշվի առնելով այն դերը, որ մենք ունեցել ենք այս ոճրագործությունները հնարավոր դարձնելու գործում, մենք բարոյապես պարտավոր էինք ուղղել մեր գործած սխալը... որի համար պատմությունը մեզ միշտ մեղավոր կհամարի»:
Նոր Իրավական Բանաձև. Բնիկ Ժողովրդի Հայրենազրկում և Ոչնչացում
Այս հրապարակման մեջ շեշտում եմ, որ Լլոյդ Ջորջը իր հուշերում չի խոսում ռազմական գործողությունների հետևանքով իրականացված «կոտորածների» մասին։ Նա նկարագրում է մի գործընթաց, որտեղ.
Բնիկ ժողովուրդը (Հայերիս նա անվանում է հնագույն քաղաքակրթության կրողներ),
Իր հայրենիքում (Նա բազմիցս շեշտում է «Հայկական հովիտները» և «Հայաստանի նահանգները»),
Ոչնչացվեց և հայրենազրկվեց եկվոր ու նվաճող ուժի կողմից, որին Բրիտանիան, ցավոք, զորավիգ եղավ 19-րդ դարի վերջին։
Ինչո՞ւ է սա առաջադիմական մոտեցում
Բնիկության իրավունք (Indigenous Rights): Ժամանակակից միջազգային իրավունքում բնիկ ժողովուրդների պաշտպանությունը հատուկ կարգավիճակ ունի: Երբ մենք ասում ենք «ցեղասպանություն Հայոց Հայրենիքում», մենք շեշտում ենք, որ սա ոչ թե պարզապես խմբի սպանություն էր, այլ մարդկության դեմ ուղղված հանցագործություն՝ միտված արմատախիլ անելու տվյալ տարածքի հազարամյա տիրոջը:
Եկվոր նվաճողի պատասխանատվությունը: Սա հստակեցնում է կողմերի կարգավիճակը: Թուրքական կողմի «պատերազմական իրավիճակ» կամ «ներքին տեղահանություն» կեղծ թեզերը փշրվում են այս բանաձևի առաջ, քանի որ եկվոր նվաճողը իրավունք չունի «տեղահանել» բնիկ հայությանը իր բնօրրանից՝ Հայկական լեռնաշխարհից:
Այս հրապարակմամբ, ես հարցը տեղափոխում եմ բոլորովին նոր հարթու-թյուն՝ դարձնելով այն ավելի հզոր և անհերքելի։ «Հայերս այլևս չենք խոսում սոսկ «հայոց ցեղասպանության» մասին։ Մենք փաստում ենք բնիկ հայ Ազգի բնաջնջումն իր Հայրենիքում՝ Հայկական լեռնաշխարհում, նվաճող թուրքա-կան տարրի կողմից: Եվ Մեծ Բրիտանիայի վարչապետ Լլոյդ Ջորջը առաջինն էր, ով ընդունեց, որ իր պետությունը պատմական մեղք ունի հայերի այս հայրենազրկման գործընթացին նպաստելու մեջ՝ զոհաբերելով բնիկ հայու-թյան իրավունքները կայսերական շահերին»։
Պատասխանատվության շղթան. ԱՄՆ և Մանդատի հարցը
Վարչապետ Լլոյդ Ջորջը մանրամասնում է, որ Բրիտանիան և Դաշնակիցները, գիտակցելով իրենց մեղքը, փորձում էին հայերի պաշտպանության «բանալիները» հանձնել ԱՄՆ-ին՝ Մանդատի միջոցով: Լլոյդ Ջորջը նշում է, որ Ամերիկան միակն էր, ում մանդատը չէր կասկածվի շահադիտական նպատակների մեջ, սակայն Նախագահ Վիլսոնի հիվանդությունը և ԱՄՆ Սենատի ներքին պառակտումը հայ ժողովրդին զրկեցին այդ վերջին հույսից:Եզրակացություն
Այս ինքնախոստովանությունը դաս է բոլոր այն պետությունների համար, որոնք դեռևս խուսափում են առերեսվել սեփական պատմության հետ: Հայ Ազգը, որը դարեր շարունակ տուժել է կոտորածներից և հայրենազրկումից, կարիք ունի ոչ թե սոսկ կարեկցանքի, այլ այսօրինակ իրավական և բարոյական ճշմարտության:
Բնիկ հայ Ազգի դատը ցեղասպանների դեմ մնում է բաց, քանի դեռ աշխարհի հզորները չեն ընդունել իրենց «չարագուշակ միջամտության» (sinister intervention) հետևանքները, որոնց մասին այդքան պարզ գրել է Լլոյդ Ջորջը:
ԲՆԻԿ ԺՈՂՈՎՐԴԻ ԲՆԱՋՆՋՈՒՄԸ
(ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ)
ՀՆԱԳՈՒՅՆ ՀԱՅԱՍՏԱՆ
Հայկական համայնքը՝ աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկը, գոյություն է ունեցել Մերձավոր Արևելքի ընդարձակ տարածաշրջանում շուրջ 14000 տարի։ 1-ին դարում Մեծ Հայքում ապրել է շուրջ 5 996 895 հայ:
1299թ.
Հիմնադրվում է Օսմանյան կայսրությունը՝ մուսուլման թուրքերի կողմից, և ներխուժում է հայերի հայրենիք։ Հայերն այսուհետ կառավարվում են իսլամական օրենքներով, ինչը ոչ մուսուլմաններին դարձնում էր «երկրորդ կարգի» քաղաքացիներ՝ զրկելով նրանց հիմնական քաղաքացիական իրավունքներից։
1894-1896թթ.
Հայերի առաջին զանգվածային կոտորածները տեղի են ունենում օսմանյան սուլթան Աբդուլ Համիդ II-ի օրոք։ Սպանվում է ընդհանուր առմամբ 300,000 հայ։
1908թ.
Իշխանության են գալիս «Երիտթուրքերը» և հաստատում նոր սահմանադրություն՝ խոստանալով բարելավել փոքրամասնությունների վիճակը Օսմանյան կայսրությունում։
1914թ.
Երիտթուրքերը ներքաշվում են Առաջին համաշխարհային պատերազմի մեջ Գերմանիայի կողմից, որդեգրում են ծայրահեղ ազգայնական գաղափարախոսություն և նպատակ դնում «ձուլել» երկրի փոքրամասնություններին։ Օսմանյան բանակն օգտագործում է պատերազմը որպես առիթ՝ հայ բնակչությանը իր հայրենիքից բռնի տեղահանելու համար։
ԱՊՐԻԼԻ 24, 1915թ.
Սա նշանավորում է Երիտթուրքերի կառավարության՝ Օսմանյան կայսրությունում հայերին բնաջնջելու արշավի սկիզբը։ Հարյուրավոր հայ քաղաքական առաջնորդներ, կրթական գործիչներ, գրողներ և մտավորականներ բռնությամբ հեռացվում են իրենց տներից, բանտարկվում, խոշտանգվում և սպանվում։
1894-1925թթ.
Այդ ժամանակ Արևմտյան Հայաստանի Վան նահանգում բնակվում էր շուրջ 5 միլիոն հայ։ Ընդհանուր առմամբ սպանվել է 4 998 679 հայ։ 500,000 փրկվածները բռնի կերպով աքսորվում են Օսմանյան Թուրքիայում գտնվող իրենց նախնյաց տներից։
1918թ.
Առաջին համաշխարհային պատերազմն ավարտվում է, և Օսմանյան կայսրությունը անձնատուր է լինում։
ՄԵՐ ՕՐԵՐԸ
Թուրքիայում մինչ օրս անօրինական է համարվում խոսել այն մասին, թե ինչ է տեղի ունեցել հայերի հետ ոճրագործության տարիներին։ Աշխարհի մոտ 47 միլիոն 800 հազար հայերից միայն 3 միլիոնն է ապրում Հայաստանում։ ԱՄՆ ավելի քան քառասուն նահանգներ (այժմ արդեն բոլոր 50-ը) ճանաչել են ոճրագործությունը օրենսդրական մակարդակով կամ հայտարարագրերով։ Սակայն 95 միլիոն չծնված հայերի համար մեղավորները չեն պատժվել: Հայկական Նյուրնբերգը լինելու է:
Комментарии
Отправить комментарий