Անկարան և Բաքուն աջակցում ե՞ն Ն. Փաշինյանին

  

  Հայաստանի Հանրապետության առաջիկա խորհրդարանական ընտրությունների (հունիսի 7, 2026թ․) համատեքստում ,, Ինչու՞ են պաշտոնական Անկարան և Բաքուն աջակցում Ն. Փաշինյանին ՀՀ առաջիկա ընտրություններում,, և ,,ինչո՞վ բացատրել Կրեմլի կողմից հնչեցված գազի սակագների տարբերությունը,, հարցադրումները քաղաքական վերլուծությունների և պաշտոնական հայտարարությունների առանցքում են։

1. Անկարայի և Բաքվի դիրքորոշումը

Թեև պաշտոնական մակարդակով Անակարն և ռասիստական Բաքվի ռեժիմը հայտարարում են, որ «չեն միջամտում» ՀՀ ներքին գործերին,սակայն վերլու-ծաբանների մի զգալի հատված նրանց ենթադրյալ «աջակցությունը» գործող իշխանությանը պայմանավորում է ոչ այնքան ուղղակի ներգործությամբ, որքան շահերի համընկնմամբ՝ հետևյալ գործոնների հիման վրա.

  Խաղաղության պայմանագրի գործընթաց.

Բաքուն և Անկարան Նիկոլ Փաշինյանին դիտարկում են որպես համեմատաբար կանխատեսելի և ենթարկվող գործընկեր, որը պատրաստակամություն է հայտնել ստորագրել խաղաղության պայմանագիրը և ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ (Սրանով իսկ վտանգի տակ է դրվել հայ-իրանական բարեկամությունը և հրաժարվել է իր իսկ կառավարության կողմից ընդունված Արձախի օրակարգից՝ այն դիտելով որպես աքիլլեսայան գարշա-պար): Միաժամանակ, նրանց մոտ առկա է այն մտավախությունը, որ իշխանափոխության դեպքում նոր ուժերը կարող են կասեցնել կամ վերանայել այս գործընթացը։

Ապաշրջափակում և «Զանգեզուրի միջանցք».
Թուրքիան , Բաքուն և Երևանը շահագրգռված են տարածաշրջանային կոմու-նիկացիանե-րի բացմամբ՝ իրենց համար ձեռնտու պայմաններով։ Գործող վար-չակազմի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, թեև էականորեն տար-բերվում է թուրքալեզու տանդեմի պատկերացրած «միջանցքային» տրամա-բանությունից, այնուամենայնիվ դիտվում է որպես գործընթացի պահպանման և հետագա բանակցությունների հարթակ, որը ժամանակի ընթացքում կարող է զարգանալ իրենց շահերին ավելի մոտ ուղղությամբ։ 

  Ստատուս քվոյի պահպանում.

Վերլուծական շրջանակներում տարածված է այն գնահատականը, որ ներկայիս իրավիճակը, երբ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է բարդ անվտան-գային և ներքաղաքական պայմաններում, որոշ առումով նպաստավոր է Բաքվի ռասիստական ռեժիմի համար՝ սեփական օրակարգը առավել արդյունավետ առաջ մղելու տեսանկյունից։

2. Կրեմլի «գազի սակագնային» հայտարարությունները

  2026թ. ապրիլի սկզբին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ շեշտեց գազի սակագների տարբերությունը, ինչը կարելի է դիտարկել մի քանի փոխկապակցված հարթություններում.

Տնտեսական «արտոնություն».
Ռուսաստանը մատնանշում է, որ ՀՀ-ին գազ է վաճառում 177,5 դոլարով (1000 խմ-ի համար),
մինչդեռ Եվրոպայում գինը գերազանցում է 600 դոլարը։ Սա ներկայացվում է որպես դաշնակցային հարաբերությունների և ԵԱՏՄ անդամակցության արդյունք։

Քաղաքական ուղերձ և կախվածության մեխանիզմ.
Վերլուծաբանները սա դիտարկում են ոչ միայն որպես «մեղմ հիշեցում», այլև որպես ազդեցության պահպանման գործիք։ Հաշվի առնելով ՀՀ-ի արտաքին քա-ղաքական վեկտորի հնարավոր փոփոխությունները (դեպի ԵՄ և Արևմուտք), Կրեմլը ցույց է տալիս այն տնտեսական գինը, որը պաշտոնական Երևանը պետք է վճարի Ռուսաստանի ազդեցության ոլորտից հեռանալու դեպքում։

Արձագանք Երևանից.   

  
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, առանց հարցնելու, թե ՀՀ բնակչությունը պատրաստ է՞ լուռ ու մունջ տանելու առաջիկա ձմռան զրկանքները, հայտարարեց, որ եթե Ռուսաստանը որոշի բարձրացնել գազի գինը՝ որպես քաղաքա-կան պատժամիջոց, ՀՀ-ն կդիտարկի ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից վերջնական դուրս գալու հարցը։ Միաժամանակ, այս հայտարարությունը ընդգծում է արտաքին քաղաքական կոշտ հայտարարությունների և առկա տնտեսական կախվածու-թյան միջև գոյություն ունեցող լարված հակասությունը։

Նշում

Չնայած ՀՀ իշխանության ներկայացուցիչները հերքում են Անկարայի կամ Բաքվի հետ որևէ ստվերային պայմանավորվածություն՝ պնդելով, որ իրենց միակ նպատակը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության պահպանումն ու


երկարատև խաղաղության հաստատումն է, վերլուծական որոշ շրջանակներում տարածված է այն կարծիքը, որ այս հայտարարությունները կարող են ընկալվել որպես ներքին լսարանին ուղղված քաղաքական հաղորդագրություն, ինչը, իր հերթին, խորացնում է հանրային անվստահության մթնոլորտը։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Իլհամի «95 տոկոսանոցը»