Ինչպե՞ս ձևավորվեց «Ադրբեջան» և «ադրբեջանցի» եզրույթները
Պատմական ճշմարտություն և քաղաքական նախագիծ: 20-րդ դարի սկզբին Հայկական լեռնաշխարհի արևելյան հատվածում՝ Հարավային Կովկասում, տեղի ունեցած քաղաքական վերաձևակերպումները ոչ միայն փոխեցին տարածաշրջանի քարտեզը, այլև վճռորոշ ազդեցություն ունեցան նոր ինքնությունների արհեստական ձևավորման վրա։ Այս գործընթացի ամենակնառու դրվագը «Ադրբեջան» անվան կիրառումն է և «ադրբեջանցի» էթնոնիմի ստեղծումը։
1. Պատմական Ատրպատական և աշխարհագրական կեղծիք
Պատմական բոլոր վստահելի աղբյուրներում Ատրպատական անվանումը վերաբերել է բացառապես Արաքս գետից հարավ ընկած տարածքներին՝ ներկայիս Իրանի հյուսիսային նահանգներին։
Իրանցի պատմաբանները փաստում են, որ Արաքսից հյուսիս ընկած տարածքները պատմականորեն կոչվել է Առան կամ Կովկասյան Աղվանք (Ալբանիա)։
2. Բազմազգ միջավայր
Արաքսից հյուսիս ընկած տարածքը երբեք չի եղել էթնիկապես միատարր։ Այստեղ դարեր շարունակ բնակվել են բնիկ ժողովուրդներ.
ուդիների, կրիզների, խինալուգների, բուդուգներ, շահդաղների, ինգիլոյների, լեզգինների (լեգեր), պոնտացի հույների, գերմանացիների, նորասորեստանցիների, ջուուրիների (լեռնային հրեաներ), եվրոպական հրեաների, ռուսների; ուկրաինացիների; հայերի, թաթարների, թալիշների; քրդերի, վրացիների, ավարների, ծախուրների, թաթերի, ահիսկաների (թուրքեր) և այլոց
Իրանալեզու շերտ. Թաթեր, քրդեր, թալիշներ։
Կովկասյան բնիկներ. Ուդիներ, լեզգիներ, ավարներ, ցախուրներ, լազեր։ Այս ժողովուրդների ներկայությունը մինչ օրս վկայում է տարածաշրջանի խորքային բազմաշերտության մասին, որը փորձ է արվում ջնջել «միասնական ադրբեջանցի» քողի տակ։
3. Քաղաքական «ապորինի նորածնի» ծնունդը
1918 թվականին ստեղծված նոր պետության համար «Ադրբեջան» անվան ընտրությունը ուներ հստակ քաղաքական ենթատեքստ՝ կապված պանթյուրքական մտքի և տարածքային հավակնությունների հետ։
Ըստ գեներալ Անտոն Դենիկինի. «Ադրբեջանական Հանրապետության մեջ ամեն ինչ արհեստական է, «ոչ իրական»՝ սկսած անվանումից, որը փոխառված է Պարսկաստանի նահանգներից մեկից, վերջացրած պետականությամբ ...»։ («Очерки русской смуты»).
4. Ինքնության «մկրտությունը» արյան միջոցով (1905, 1918–1920 թթ.)
Նոր ինքնության կերտումն ուղեկցվում էր հայկական բնիկ տարրի դեմ հետևողական բնաջնջմամբ.
1905-1907 թթ. բախումները հանդիսացան առաջին փորձարկումը՝ կովկասյան թաթարներին որպես գերիշխող ուժ հաստատելու համար։
1918-1920 թթ. Շուշիի կոտորածը և մինչև 2023թ. Արձախում տեղի ունեցած մարտերը ցույց տվեցին, որ նոր ինքնությունը կառուցվում է հայատյացության և հայկական տարածքների յուրացման հիմքի վրա։
5. Սովետական ազգակերտում և Ստալինյան «ինժեներիան»
1920–30-ական թթ. Ստալինի ժամանակաշրջանում իրականացվեց էթնիկ ստանդարտացում.
Տարբեր թյուրքալեզու ցեղերին (թաթարներ, թորքեր, կարափափախներ և այլն) և բնիկ ձուլվող խմբերին վարչականորեն տրվեց մեկ ընդհանուր անվանում՝ «ադրբեջանցի»։
Ձևավորվեց պատմագրական դիսկուրս, որի նպատակն էր «հնացնել» այս նոր ազգին՝ նրան վերագրելով հայկական և աղվանական մշակութային ժառանգությունը։
6. 1941-1945 թթ. պատերազմը և ժողովրդագրական հարվածը
Երկրորդ համաշխարհային պատերազմը Բաքվի ռեժիմի համար դարձավ հարմար առիթ՝ Արձախի հայաթափման համար.
Անհամաչափ զորակոչ. Արձախից զորակոչվածների մոտ 45 000 հայերից զոհվել են մոտ 22 000–25 000 մարդ: Սա անհամեմատելի էր ադրբեջանաբնակ շրջանների զորակոչվածների հետ, որոնց պահել էին թիկունքում աշխատելու համար։ Սա Բաքվի իշխանությունների կողմից պլանավորված հարված էր հայկական գենոֆոնդին՝ ռազմաճակատ զորակոչելու միջոցով Արձախի և Քուրից հարավ գտնվող հայկական բնակավայրերը դատարկելու նպատակով։
7. Մտավորականության դուրսմղումը և «սպիտակ ցեղասպանությունը»
Սովետական Ադրբեջանին բռնակցված հայկական տարածքներում (Արձախ, Նախիջևան, Գանձակ) իրականացվում էր հետևողական ճնշում.
Մշակութային մեկուսացում. Հայ մտավորականության համար ստեղծվում էին անտանելի պայմաններ, սահմանափակվում էր հայերեն կրթությունը և կապը Հայաստանի հետ։
Արտահոսք. Կրթված տարրին պարտադրվում էր լքել հայրենիքը, ինչի հետևանքով պատմական հայկական օջախները (ինչպես Շուշին, Գանձակը ևայլն) աստիճանաբար հայաթափվեցին։
Եզրահանգում
«Ադրբեջան» անվան և «ադրբեջանցի» ինքնության շուրջ գիտական բանավեճը բացահայտում է մեկ իրողություն.
Ինքնությունները պատմականորեն ձևավորվող երևույթներ են, սակայն այստեղ գործ ունենք քաղաքական նպատակներով ստեղծված արհեստական կառույցի հետ։
Անվանումների հետևում թաքնված է ռազմավարական ծրագիր, որը հիմնված է բնիկ ազգերի՝ ուդիների, կրիզների, խինալուգների, բուդուգներ, շահդաղների, ինգիլոյների, լեզգինների (լեգեր), պոնտացի հույների, գերմանացիների, նորասորեստանցիների, ջուուրիների (լեռնային հրեաներ), եվրոպական հրեաների, ռուսների; ուկրաինացիների; հայերի, թաթարների, թալիշների; քրդերի, վրացիների, ավարների, ծախուրների, թաթերի, ահիսկաների (թուրքեր) և այլոց պատմական հիշողությունը ջնջելու վրա։
Այսօր առավել քան երբևէ կարևոր է բացահայտել տարածաշրջանի իրական բազմազանությունը և պատմական բարդությունը՝ դիմակայելու համար միատարրության կեղծ քարոզչությանը։
Комментарии
Отправить комментарий