Կայսերական «Խոհանոցում» փլավը վաղու՞ց էր եփվում

    Մեզ հասանելի աղբյուրներն ու փաստերը թույլ են տալիս ստեղծել մի հրապարակում, որն  ունի անհերքելի վավերագրական հիմք: Այն ցույց է տալիս Արձախի հիմնախնդրի խորքային՝ դեռևս 19-րդ դարի սկզբից եկող արմատները:
  Այն ամենը, ինչ սկսվեց որպես Հայկական լեռնաշխարհի արևելյան մասի ռազմական նվաճում ցարիզմի կողմից, 1813 թ. Գուլիզտանի հաշտության պայմանագրով ստացավ իր իրավական կնիքը: Ռուսական կայսրությունը, որն իր հայացքն ուղղել էր դեպի տաք հարավ, Արձախն ամրագրեց որպես իր գաղութատիրական տիրույթ:
   Բայց ինու՞ ռուսական կողմի համար «նվաճված տարածքը» ձևակերպման փոխարեն հայությանը պարտադրվեց իբրև ազատագրում պարսկական գաղութային լծից:

 Թվերի լեզուն (1805-1823 թթ.) Եթե դիմենք ցարական զինվորականների անցկացված մարդահամարներին, ապա պատկերը պարզից էլ պարզ է: 1800-ականների սկզբին Արձախի հինգ իշխանությունների տարածքում բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 84,6 %-ը, հայեր էին՝ տեղաբնիկներ, որոնց նախնիները դարերով մշակել են այս հողը: Թաթարական տարրը կազմում էր ընդամենը 14,7 %:











  Արդեն 1823 թվականի տվյալները (ըստ Ջորջ Բուռնությանի հետազոտության) մեզ ներկայացնում են մի ապշեցուցիչ աղյուսակ: Խամսէի հայկական իշխանությունների սրտում՝ Ջրաբերդում և Խաչենում, հայկական գյուղերը կազմում էին 100%: Գյուլիստանը, Վարանդան և Դիզակը նույնպես պահպանում էին իրենց հստակ հայկական դիմագիծը (տե՛ս աղյուսակը):

Կայսերական «Խոհանոցում» փլավը  վաղու՞ց էր եփվում :Հաճախ է հնչում այն միտքը, թե տարածաշրջանի էթնիկ խճանկարը Ստալինյան շրջանի արդյունք է: Սակայն փաստերը հուշում են այլ բան. ցարական վարչակազմը շատ ավելի վաղ էր կիրառել «բաժանիր, որ տիրես» սկզբունքը:

1813 թ.  Արձախի խանությանը փոխարինած Շուշիի գավառը ներառվեց Կասպիական մարզի մեջ: Ցարական վարչարարությունը ոչ թե ստեղծեց ինքնուրույն հայկա-կան գավառ, այլ այն միացրեց մահ-մեդական մեծամասնություն կազ-մող Կասպիական մարզին՝ բնիկ հայ իշխանների  հինավուրց ինքնա-վարությունը (որը սահմանել և պահպանում էր Իրանական կայս-րությունը) ոչնչացնելու համար: Նայելով 1840-1859 թթ. վարչական քարտեզին՝ տեսնում ենք, թե ինչպես են պատմական տարածքները ներգծվում նոր, արհեստական սահմանների մեջ, որտեղ տեղաբնիկ հայության շահը ստորադասվում էր ռուսա-կան կայսրության ռազմավարական հավասարակշռությանը:  
  Եզրակացություն Ռուսական կայսրությունը  Ռոբինզոնյան ուղով էր փորձում «կարգավորել» Կովկասը: Բայց թվերն ու քարտեզները չեն ստում. Արձախը ոչ թե պարզապես տարածք էր քարտեզի վրա, այլ հազարամյա հայկական կենսատարածք, որի ժողովրդագրական պատկերը նույնիսկ օտարի գրչով հաստատում է նրա անառարկելի ինքնությունը:

Այո՛, փլավը սկսել են եփել Ստալինից շատ առաջ, բայց բաղադրատոմսի հիմքում միշտ եղել է տեղաբնիկ հայի հողն ու ջուրը:

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Իլհամի «95 տոկոսանոցը»