Իրավական նախաձեռնություններ, թե՞ համակարգված ռազմավարություն․ ո՞րն է լուծումը
Ապրիլի 24-ին Բաքվի ռասիստական բռնապետության դեմ ՄԱԿ-ի կամայական կալանքների աշխատանքային խմբին ներկայացված հայցը, որի մասին հայտնել է Ջոնաթան Շպանգենբերգը, իրավական տեսանկյունից կարևոր քայլ է։ Հայցը ստորագրել են Արտակ Բեգլարյանը, Սիրանուշ Սահակյանը, Մարտինես Խիմենեսը, Մեգան Շուրոնը և Իրենե Մասսիմինոն՝ պահանջելով ճանաչել Բաքվում պահվող (Արձախի բնիկ հայ-ընդծելով այս հատվածը, նպատակ ունեմ շեշտադրել դրա հզոր իրավական գործոն լինելը, որը չգիտես թե ինչու չի որդեգրվում հայ քաղաքական գործիչների կողմից: Ըստ երևույթին նչ ինչ կենտրոններից առկա են ճնշումներ, որը նրանց թույլ չի տալիս կենտրոնանալ միայն հայ ազգի շահերի վրա-Ա.Հ.) գերիների կալանքը որպես կամայական և հասնել նրանց ազատ արձակմանը։
Միևնույն ժամանակ, Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Գրեգոր Գիզին իր նամակով ևս փորձել է ուշադրություն հրավիրել հայ գերիների ազատ արձակման և արձախահայության վերադարձի (այս ձևակերպումն ուղղակի ծուղակ է, քանի որ իրականում հարցը պետք է դնել շատ կոշտ՝ ադրբեջանական զավթիչ-զորամիավորումներ անհապաղ դուրս բերում-Ա.Հ. ) իրավունքի վրա։
Սակայն այս ամենի ֆոնին անհրաժեշտ է ընդգծել մի կարևոր հանգամանք․ նման նախաձեռնությունները, որքան էլ արժեքավոր լինեն առանձին վերցրած, հաճախ մնում են մասնատված և չեն վերածվում այն միասնական և համակարգված ճնշման, որն անհրաժեշտ է իրական արդյունքի հասնելու համար։
Այս համատեքստում արդեն չորրորդ տարին շարունակ առանձնանում է Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամեանի կողմից վարվող հետևողական քաղաքական-իրավական պայքարը։ Նրա ղեկավարությամբ ձևավորվել է այն հարթակը, որտեղ Արձախի բնիկ հայության իրավունքները ներկայացվում են ոչ թե առանձին դեպքերի, այլ որպես Հայկական լեռնաշխարհի բնիկ ժողովրդի համապարփակ իրավունքների խնդիր։
Հատկանշական է, որ այս գործընթացում համակարգված աշխատանք են իրա-կանացնում նաև Շուշիի համայնքի ներկայացուցիչները՝ սերտ համագործակ-ցելով Արմենակ Աբրահամեանի հետ և ձևավորելով ավելի ամբողջական իրավա-կան մոտեցում։
Այստեղ է, որ առաջանում է կարևոր տարբերակումը․
-մեկ կողմից՝ առանձին նախաձեռնություններ, որոնք հաճախ ունեն սահմանափակ ազդեցություն,
-մյուս կողմից՝ երկարաժամկետ, համակարգված և ինստիտուցիոնալ պայքար, որն արդեն ունի ձևավորված ուղղություն և նպատակներ։
Հետևաբար, խնդիրը ոչ թե տարբեր նախաձեռնությունները մերժելն է, այլ դրանց համադրումը մեկ միասնական ռազմավարության մեջ։ Առանց այդ միասնակա-նության - նույնիսկ ամենալավ իրավական հայցերը չեն ստեղծում բավարար քաղաքական ճնշում։
Այս պայմաններում կարևոր է նաև հանրային մասնակցության գործոնը։ Եթե քաղաքացիների և տուժած անձանց դիմումները չլինեն զանգվածային, ապա միջազգային կառույցների վրա ազդեցությունը կմնա սահմանա-փակ։ Մինչդեռ, դիմումների քանակի զգալի աճը՝ հասնելով տասնյակ հազարների, կարող է ստեղծել այն անհրաժեշտ քաղաքական և իրավական հիմքը, որը թույլ կտա բարձրացնել Բաքվի ռասիստական բռնապետության նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցը։Ուստի այս փուլում առաջնահերթությունը պետք է լինի՝
- համախմբվել արդեն գոյություն ունեցող համակարգված պետական հարթակի շուրջ,
- ակտիվորեն համագործակցել Արևմտյան Հայաստանի Հանրապետու-թյան պետականաստեղծ համակարգի և մասնավորապես նախա-գահ Արմենակ Աբրահամեանի հետ,
- և ապահովել ներկայացվող դիմումների լայնածավալ մասնակցու-թյուն։
Միայն այս կերպ հնարավոր կլինի իրավական գործընթացները վերածել իրական քաղաքական արդյունքի՝ ի պաշտպանություն արցախահայության հիմնարար իրավունքների։
Комментарии
Отправить комментарий