Տարածքային նկրտումների շարունակությու՞ն

  Ներկայացված քարտեզն  արտացոլում է այն մոտեցումը, որով այսօր Բաքվի ռասիստական վարչակարգը փորձում է ոչ միայն վերաշարա-դըրել տարածաշրջանի պատմությունը, այլև Հայաստանի 3-րդ Հանրապետության նկատմամբ ձևավորել նոր տարածքային պահանջների «գաղափարական հիմք»։

Բաքվի ռեժիմը հայկական պատմական ու մշակութային տարածքները ներկայացվում են որպես «Կովկասյան Ալբանիա», իսկ հայկական պետական և քաղաքակրթական ներկայությու-նը՝ երկրորդական  երևույթ։ Այս մոտեցումը նոր չէ․ տասնամյակներ շարունակ Բաքվի ագրեսիվ ռեժիմը պետական մակարդակով իրականացվել է հայկական ժառանգության յուրացման և հայկական ինքնության ժխտման քաղաքականու-թյուն՝ սկսած Նախիջևանի խաչքարերի ոչնչացումից մինչև Արձախի եկեղեցիների ու հուշարձանների «ալբանականացման» փորձերը։

  Իր ագրեսիվ նկրտումները Բաքվի ռեժմն  այսօր ուղեկցվում է «Արևմտյան Ադրբեջան» գաղափարի ակտիվ առաջմղմամբ։ Այդ թեզի ներքո Հայաստանի 3-րդ Հանրապետության ինքնիշխան տարածքները ներկայացվում են գոյություն չունեցող ադրբեջանցիների երևակա-յական «պատմական հայրենիք», ինչը փաստացի տարածքային նկրտումների քաղաքական լեզվական ձևակերպում է։ Ընթերցողներին հիշեցնենք, որ  «Ադրբեջան» անվանումը պատմականորեն և աշխարհագրական առումով , որպես կանոն, օգտագործվել է Արաքս գետից հարավ գտնվող Իրանական տարածքների նկատմամբ։ Պատմականորեն, առաջին անգամ, 1905 թ. Ռուսաստանի մուսուլմանների առաջին համագումարի շրջանակներում Բաքվի, Գանձակի և Այսրրկովկասի այլ քաղաքների մտավորականության ներկայացուցիչները սկսեցին օգտագործել «ադրբեջանցի մահմեդականներ» և «Ադրբեջանի մահմեդականներ» տերմինները՝ Վոլգայի թաթարներից կամ Կենտրոնական Ասիայի մահմեդականներից իրենց տարբերությունը ցույց տալու համար։ (տես https://ru.wikipedia.org/wiki/Азербайджанцы , տես նաև Ուզեյիր Հաջիբեկով
Балаев А. Азербайджанское национальное движение в 1917-1918 гг. - «Элм», 1998. - С. 31
Եթե ​​մեզանից մեկին հարցնեք.

—Ո՞վ եք դուք։

—Ես մահմեդական եմ,- կլինի պատասխանը։                      
—Ո՞ր ազգի եք պատկանում։

—Մահմեդական ազգի։

—Ի՞նչ կրոն եք դավանում։

—Մահմեդականն։

—Ի՞նչ լեզվով եք խոսում։

—Մահմեդական լեզվով։ )

Պատմականորեն, Փոքր Ասիայի, Հայկական բարձրավանդակում շուրջ 14 հազար տարի   հայկական պետականություններ ու բնակչություն են գոյություն ունեցել: 1679թ. Իրանում  թուրքական քոչվոր ցեղերի միավորման ( Հայրումների, աֆշարների, բահարլուների, բայաթիների, գարագյոզլուների, քաջարների, ղարադաղների, կարապափախների, քոլանների, նաֆարների, պադարների, փիչաղչիների, թերեքեմենների, չելեբիների, շահսևների ևայլ խմբեր) նկատմամաբ կիրառվել է ղզլբաշ անվանումը: ( Տես , ЦГАДА, ф. Сношения России с Арменией, 1679 г., д. № 7, лл. 4-8., Волкова Н. Г. О названиях азербайджанцев на Кавказе // Ономастика Востока. - М.: Наука, 1980. - С. 209. История СССР, Выпуски 1-3. - Изд-во Академии наук СССР, 1979. - С. 197-198 ):  Պատմական այդ իրողությունը չի նշանակում ժողովուրդների հակադրում, սակայն թույլ էլ չի տալիս անտեսել պատմական փաստերը կամ Հայաստանի 3-րդ Հանրապետության նկատմամբ ագրեսիվ հռետորաբանությունը ներկայացնել որպես «պատմական արդարության վերականգնում»։  

  Այս պայմաններում պաշտոնական Երևանը հայագիտական շրջանակներին պետք է հանձնարարի անհետաձգելի կարևոր հիմնախնդիրներ՝  

  • միջազգային հարթակներում հետևողականորեն արձանագրել Բաքվի ռեժիմին քարոզչության վտանգավոր բնույթը,
  • փաստերով ներկայացնել տարածաշրջանի իրական պատմամշակութային պատկերը,
  • պաշտպանել հայկական մշակութային ժառանգության իրավական ու պատմական պատկանելիությունը,
  • և ցույց տալ, որ «Արևմտյան Ադրբեջան» գաղափարը ոչ թե մշակութային նախաձեռնություն է, այլ քաղաքական ճնշման և տարածքային հավակնությունների գործիք։

  ՀՀ-ի և Արձախի Հանրապետության ողջ տարածքը օկուպացրած Բաքվի ռեժիմի միջև երկարատև խաղաղությունը չի կարող կառուցվել պատմության կեղծման, հարևան պետության  ինքնիշխանության նկատմամբ ակնարկվող պահանջների և Հայ Ազգի պատմական ժառան-
գության յուրացման վրա։


Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

ՔՆՆԱԿԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՂԵՎՈՆԴ ԱԼԻՇԱՆԻ «ԴԻՔ. ՉԱՍՏՎԱԾՆԵՐԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔ» ԳՐՔԻ 9-րդ ԳԼԽԻ