Շուշիի Սուրբ Ամենափրկչի ոդիսականը
Գիշերը դեռ ամբողջովին չէր նահանջել, երբ ես մտա Կասպից ծովի արևմտյան ափին բնակվող թուրքերի զորքերի կողմից օկուպացված Շուշի՝ Արձախի Հանրապետության կրթա-մշակութային կենտոնը։ Քարափների վրայով փչող սառը քամին իր հետ բերում էր կրաքարի, խոնավ հողի ու մոխրի հոտը։ Քաղաքը թվում էր լուռ, բայց այդ լռության մեջ զգացվում էր ինչ-որ ծանր ու անտեսանելի ներկայություն։ Ես շարժվում էի հին փողոցներով՝ առանց ուշադրություն գրավելու, մինչև հասա Սուրբ Ամենափրկիչ
( թերուսները այն Ղազանչեցոց են կոչում Նախիջևանի Ղազանչի գյուղից Շուշի վերաբնակվածների թաղամասի անունով ) եկեղեցի։
Սրբավայրի շուրջ դեռ կանգնած էին շինարարական տախտակամած-
սրբավայրը ... «ալբանական տաճար» է։ Զբոսաշրջիկները լուռ լսում էին, իսկ ես, նայելով նրանց դեմքերին, հասկանում էի, թե որքան հեշտ է կեղծիքը դառնում «պաշտոնական պատմություն», երբ իրական տերերը բռնագաղթված են։
Ես ուշադիր զննում էի տաճարի պատերը։ Հարավային մուտքի վերևում գտնվող հիմնական արձանագրությունն արդեն չէր երևում։ Զանգակա-տան արևելյան հատվածում քարերի երանգը փոխված էր։ Մի քանի քայլ առաջ անցնելով՝ նկատեցի, որ բակ տանող դարպասների վրայից հան-ված են խաչերը։ Իսկ եզրաքարերի հրեշտակները՝ քարե պահապանները, անհետացել էին։
Այդ պահին հիշեցի տարիներ առաջ Շուշիի պատմաերկրագիտական թանգարանում անցկացրած երկար զրույցներից մեկը։ Թանգարանի տնօրենը՝ պատմաբան, բնիկ շուշեցի Աշոտ Հարությունյան, պատմում էր, որ Սուրբ Ամենափրկիչի տեղում դեռ մ.թ.ա. IX դարում գոյություն է ունե-ցել հզոր ուրարտական սրբավայր։ Նրա խոսքով՝ փրկչական կրոնի ընդու-նումից հետո հին տաճարն ավերվել է, սակայն ավելի ուշ, Վաչագան Բա-րեպաշտ թագավորի հրամանով, նույն վայրում կառուցվել է Սուրբ Ամե-նափրկիչ տաճարը, որը խորհրդային տարիներին Բաքվի իշխանություն-ների կողմից ենթարկվել է ճարտարապետական փոփոխությունների։
Այդ հիշողությունը հատկապես դառն էր հնչում թուրք գիդի խոսքերի ֆոնին։ Նրա պատմությունը փոխվում էր բառացիորեն մի քանի րոպեն մեկ։ Մի պահ նա խոսում էր «ռուսական եկեղեցուց», հետո՝ «կովկասյան ալբանացիներից», ապա արդեն համոզում զբոսաշրջիկներին, թե հայերը իբր հայտնվել են այստեղ միայն խորհրդային շրջանի վերջում։ Այդ հակասական կեղծարարությունները լսելով՝ ակամայից մտածում եմ, թե նրանց պատմիչները տառապում են հավաքական հիշողության կորստով, որովհետև նույն սրբավայրի համար ամեն օր նոր «ծագում» են հորինում։
Հետո գիդը հայտնեց ևս մեկ այլ վարկած, թե Սուրբ Ամենափրկչի տեղում իբր «հին զրադաշտական տաճար» է եղել և Արձախում՝ Մեծ Հայքի 10-րդ նահանգում, Հայ առաքելական եկեղեցու գործունեությունը սկսվել է միայն 1989 թվականին, երբ Վազգեն Ա-ն Պարգև Մարտիրոսյանին նշա-նակել է թեմի առաջնորդ։ Այդպիսի պնդումները ոչ միայն հակասում էին պատմությանը, այլ նաև բացահայտորեն կառուցված էին հիշողությունը ջնջելու տրամաբանության վրա։
Ես կանգնած էի զանգակատան տակ և նայում էի սպիտակ քարերին, որոնց վրա դեռ պահպանվել էին պատերազմի հետքերը։ Այդ պահին հատկապես սառն էին հնչում Ադրբեջանի մշակույթի մինիստրության ներկայացուցիչ Մե-րիամ Գաֆարզադեի խոսքերը, թե եկեղեցին «վերականգնվել է իր նախ-նական տեսքով»։
Ես իմ աչքերով տեսա այդ «վերականգնումը»։ Տեսա հեռացված խաչերը։ Տեսա անհետացած հրեշտակներին։ Տեսա աղճատված արձանագրու-թյունները։
Հասկանալի էր, որ կատարվածը հակասում էր ոչ միայն պատմական ճշմարտությանը, այլ նաև միջազգային իրավունքին։
1954 թվականի Հաագայի կոնվենցիաի երկրորդ արձանագրության 9-րդ հոդվածը արգելում է մշակութային արժեքների այնպիսի վերափոխում-ները, որոնք ուղղված են պատմական կամ մշակութային վկայություննե-րի վերացմանը։ Նույն սկզբունքներն ամրագրված են նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստաթղթերում, որոնք պահանջում են պահպանել հուշարձանի իսկությունն ու ամբողջականությունը։ Համարյա անմարդաբնակ քաղաքի լռության մեջ (Շուշիում միայն թարա-քյամաների ոստիկաններ, զինվորականներ և անվտանգության համակարգի աշխատողներ են շրջում և կասկածամիտ հայացքներ շպրտում անցորդների վրա) պարզ զգացվում էր, որ օկուպացիայից հետո զավթիչները փորձել են վերափոխել ոչ միայն Սուրբ Ամենափրկիչ տաճարը, այլ նաև Շուշիի բնիկ հայերի հիշողությունը։
1920 թվականից ի վեր նրանք հողի հետ են հավասարեցրել քա-ղաքի շուրջ տասնյոթ եկեղեցիներ, միջնադարյան դղյակներ, հանրային ակումբներ, գրադարաններ, թան-գարաններ, թատրոններ, տպարան-ներ, պատմական զբոսայգիներ և բազմաթիվ այլ ճարտարապետական կառույցներ։
Եվ այդ ամենից հետո, լուսաբացին կանգնած Սուրբ Ամենափրկչի առաջ, ես հստակ հասկացա մի բան․ երբ զավթիչը փորձում է փոխել տաճարի անունը, պատերի արձանագրությունները և ժողովրդի հիշողությունը, նշանակում է՝ նա վախենում է Արձախի իրական տերերի՝ բնիկ հայերի պատմությունից։
Комментарии
Отправить комментарий