Ո՞վ է իրեն զգում «ինչպես տանը»

   Ճշմարտության ուժը և պետականության ուժը

Վերջին օրերին համացանցում մեծ աղմուկ բարձրացրած լուսանկարը  որտեղ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը  հայտարարում է, թե ՀՀ-ում իրեն զգում է «ինչպես տանը», պետք է լինի ոչ թե լոկ էմոցիաների, այլ սառը դատողության և գործողության մղիչ ուժ։

1. Դիվանագիտական կեցվածք և պետական հզորություն

Երբ փորձառու դիվանագետն օտար մայրաքաղաքում իրեն տանտիրոջ պես է պահում, նա դա անում է ոչ թե հյուրընկալությունից դրդված, այլ զգալով իր թիկունքում կանգնած պետության ռազմական և տնտեսական կշիռը։ Սա դիվանագիտական գրոհ է, որին պետք է պատասխանել ոչ թե նվաստացուցիչ հայտարարություններով, այլ արժանապատիվ պետականությամբ։ Եթե այսօր որևէ հայ պաշտոնյա Ստեփանակերտում եկեղեցու քանդումը համարում է այլ պետության «ներքին գործը», ապա նման մոտեցումը հարվածում է մեր ազգային արժանապատվությանը և թուլացնում պետության հիմքերը։   

   2. Անհատական քաջությունից դեպի համակարգված ուժ

Մենք ունենք անհատական քաջության փառահեղ օրինակներ.

  • Գագիկ Գինոսյանը, ով Արարատի գագաթին  պարում էր մարտական «Չալմը դանգը» պարը՝ դանակներով և ՀՀ զինանշանը կրող եռագույն թասակով։

  • Հայ ուխտավորների խմբերը, որոնք Արարատի կատարին շուրջպար են բռնում՝ հաստատելով մեր գենետիկ և պատմական կապը հայրենի լեռան հետ։

Այս մարդիկ Արարատի գագաթին իրենց զգում են «տանը», որովհետև նրանց թիկունքում ակնհայտ ճշմարտությունն է։ Սակայն, որպեսզի հայ դիվանագետն էլ Վանում կամ աշխարհի ցանկացած կետում նույնքան անվախ ասի՝ «ես իմ տանն եմ», նրա թիկունքում պետք է կանգնած լինի հզոր պետություն։

3. Հզոր պետության գործնական բանաձևը

 Հայությանը պետք են գործիչներ, որոնք կաշկանդված չեն և գործում են ազգային շահից դրդված։ Հզոր պետությունը կառուցվում է հստակ ծրագրերով.

  • Էներգետիկ անկախություն. Ինչպիսին է «Խաղաղության խաչմերուկ», «Կանաչ էներգետիկ մայրուղի» կենսագազի նա-խագիծը, որոնք ուղղված են տարածա-շըրջանային գործոն դառնալուն։

  • Տնտեսական լոգիստիկա. Պարսից ծոց–Սև ծով տրանսպորտային միջանցքի նման ծրագրերը, որոնք Հայաստանի Հանրապետությանը կդարձնեն 

    անփոխարինելի հանգույց։

  • Մշակութային պաշտպանություն. Արբանյակային մոնիտորինգի և տեխնոլոգիական միջոցներով մեր հազարամյա ժառանգության (վիշապաքարերի, եկեղեցիների) անվտանգության ապահովումը։

Մեր ուղերձը հստակ է. մենք պետք է արագացնենք հզոր պետության կերտման ընթացքը։  Եթե հայ ըմբիշները Բաքվում հաղթում են ադրբեջանական ըմբիշներին խոշոր հաշվով, ապա հայությանը պետք չեն նվաստացող քաղաքագետներ: Հայությանը պետք են արժանապատիվ առաջնորդներ, ովքեր հայի անհատական  քաջությունն ու պատմական ճշմարտությունը կփոխակերպեն անբեկանելի անսպառ պետական ուժի։

     Միայն այդ դեպքում աշխարհը կհարգի մեր  տանտիրոջ իրավունքը։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Իլհամի «95 տոկոսանոցը»