Հեռագնա ակնա՞րկ
Վերջին օրերին համացանցում տարածված՝ ՀՀ վարչապետի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութը բնական անհանգստություն է առաջացրել հանրության մեջ։ Հայտարարվել է նաև, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական վարույթ։
Սակայն մինչ քննությունը կտա հստակ պատասխաններ, կարծում եմ՝ մենք պարտավոր ենք իրավիճակին մոտենալ ոչ թե հույզերով, այլ սառը քաղաքական մտածողությամբ։
Այս պատմության շուրջ այսօր շրջանառվում են մի քանի տարբեր սցենարներ։
Առաջին վարկածը ենթադրում է, թե դա կարող էր լինել ար4ախյան որևէ խմբի նա-խաձեռնություն։ Սակայն, դժվար է հավատալ, որ շուրջ երեսունութ տարվա ռազ-մական գոտի հանդիսացող Արձախի քաղաքական և ազգային պայքարի միջավայրում ձևավորված որևէ լուրջ շրջանակ կարող էր ընտրել նման գործելակերպ։ Երեսուն տարվա ընթացքում Արձախում տեղի են ունեցել տասնյակ ընտրություններ, ներքա-ղաքական լարված փուլեր, ծանր հակասություններ, բայց քաղաքական պայքարը հիմնականում մնացել է ժողովրդավարական պետականության տրամաբանության շրջանակներում։
Ըստ իս, նման տեսանյութն առաջին հերթին մտված է վնասելու արձախահայության հեղինակությանը և նոր թիրախ է դարձնում առանց այն էլ ծանր հարվածներ կրած մարդկանց։
Երկրորդ վարկածն այն է, որ սա կարող է լինել ներքաղաքական տեխնոլոգիա՝ հան-
րության ներսում վախի և մոբիլիզացիայի նոր ալիք ձևավորելու նպատակով։ Քա-ղաքական պատմության մեջ նման մեթոդներ տարբեր երկրներում կիրառվել են, երբ իշխանությունները փորձել են համախմբել սեփական ընտրազանգվածը կամ ուժե-ղացնել վերահսկողության մթնոլորտը։Միաժամանակ պետք է ընդունել, որ իշխանության հասցեին վարկածային մեղադրանք ներկայացնելը կարող է ճշմարտացի չլինել։
Երրորդ սցենարը կապված է արտաքին ազդեցությունների՝ հատկապես թուրք-ապշերոնյան առանցքի հնարավորության հետ։ Տարածաշրջանում տեղեկատվական և հոգեբանական պատերազմներն այսօր դարձել են իրական քաղաքական գործիք։ Հայաստանի Հանրապետության ներսում անվստահություն, փոխադարձ ատելություն և բաժանում խորացնելը կարող է շահավետ լինել այն ուժերի համար, որոնք ցանկանում են թուլացնել հայ հանրության դիմադրողականությունը։ Բայց այստեղ ևս անհրաժեշտ է կուտակել փաստերին, ոչ թե առաջնորդվել միայն ենթադրություններով։
Այս ամբողջ պատմության մեջ ամենակարևոր հարցը ուրիշ է։
Ինչպիսին էլ լինի իրականությունը, մենք չպետք է թույլ տանք, որ հայ ազգը ներսից բաժանվի «արձախցիների» և «հայաստանցիների», «գորշերի» և «սպիատկների» ճամբարների։
Արձախցիներս, այսօր ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում, մեր երե-
խաները սովորում են ընդհանրական Հայրենիքի մի փոքր ռեզերվացիայում, մեր տղաներն այսօր իրենց ծառայողական պարտքն են մատուցում 29 հազար քառա-կուսի կիլոմետր զբաղեցնող փոքր մի հողակտորի, մեր ապագան կապված է Հայաստանի երրորդ Հանրապետության անվտանգության և կայունության հետ։
Այդ պատճառով մեզ համար անընդունելի է ցանկացած բռնության կամ սպառնալիքի լեզու՝ անկախ քաղաքական հայացքներից։
Միաժամանակ անարդար է մի քանի անհայտ անձանց գործողությունները վերագրել հայ ազգի Արձախայան հատվածին։ Դա պետք է ընկալվի որպես օտար ծառայություն-ների կողմից մեր ազգային միասնականությունը խաթարելու ծրագիր ։
Այսօր մեզ առավել քան երբևէ անհրաժեշտ է պետական, ազգային մտածողություն, զսպվածություն և ներազգային համերաշխություն։
Քննությունն անշուշտ կբացահայտի ճշմարտությունը։ Իսկ մինչ այդ բոլորս պարտավոր ենք չդառնալ փոխադարձ ատելության հերթական ալիքի մասնակից։
Որովհետև հայ ազգի ներսում պառակտումը միշտ եղել է մեր կործանումը որոճացող հակառակորդների ամենացանկալի երազանքը։
Комментарии
Отправить комментарий