Հնարավոր է՞ հարաբերությունների ջերմացում Երևանի և Անկարայի միջև

 

   Արշալույս Մղդեսյանի  Армения и Турция: граница закрыта, прямая торговля возможна? հրապարակումը  հետաքրքիր փորձ է ներկայացնելու թուրք-հայկական հարաբերություններում տեղի ունեցած վերջին տեխնիկական փոփոխությունները որպես «դրական տեղաշարժ»։ Եթե հարցին մոտենանք ոչ թե պաշտոնական լավատեսության, այլ ազգային և պետական շահերի դիրքերից, ապա պատկերը շատ ավելի զուսպ է։

Նախ՝ Թուրքիան իրականում չի բացել սահմանը Հայաստանի երրորդ Հանրապետության համար։ Փոխվել է միայն մաքսային փաստաթղթավորման ձևաչափը։ Բեռները շարունակում են տեղափոխվել Վրաստանի տարածքով, իսկ Անկարան շարունակում է իր ամբողջ քաղաքականությունը սինխրոնացնել Ապշերոնյան վարչակարգի հետ։ Սա նշանակում է, որ թուրքական ուղղությունը դեռևս ինքնուրույն քաղաքական ուղի չէ, այլ կախված է հայ-

ապշերոնյան «խաղաղ գործընթացից»։

Հատկանշական է, որ  փորձագետները փաստում են, որ  Անկարան առաջ չի շարժվում առանց Բաքվի ազդանշանի։ Այսինքն՝ խոսքը ոչ թե հարաբերությունների իրական կարգավորման, այլ վերահսկվող և սահմանափակ «իմիտացիոն առաջընթացի» մասին է։ 

Տնտեսական պատկերն էլ առանձնապես ոգևորիչ չէ։  2024 թվականին թուրքական ներմուծումը Հայաստանի երրորդ Հանրապետություն կազմել է 336 միլիոն դոլար, մինչդեռ Հայաստանի երրորդ Հանրապետությունից արտահանումը Թուրքիա՝ ընդամենը 0,4 միլիոն։ Պարզ ասած՝  Հայաստանի երրորդ Հանրապետությունը Թուրքիայից գնել է հարյուրավոր միլիոնների ապրանք, իսկ   թուրքական շուկայում կարողացել վաճառել չնչին բաներ։

Սա նշանակում է, որ տնտեսական հարաբերություններում ձևավորվում է ոչ թե հավասար համագործակցություն, այլ միակողմանի կախվածություն․

  • հայկական շուկան աստիճանաբար լցվում է թուրքական ապրանքով,
  • տեղական արտադրողը հայտնվում է անհավասար մրցակցության մեջ,
  • իսկ Հայաստանի երրորդ Հանրապետությունը վերածվում է հիմնականում սպառողի, ոչ թե լիարժեք տնտեսական գործընկերոջ։

    Բացի այդ, պետք է հասկանալ նաև այս գործընթացի քաղաքական և ռազմավարական կողմը․ թուրքական ապրանքի յուրաքանչյուր մեծածավալ ներմուծում իրականում լրացուցիչ ֆինանսական հոսք է թուրքական տնտեսության համար։ Այդ միջոցների մի մասը հարկերի, արդյունաբերության և պետական բյուջեի միջոցով անուղղակիորեն վերածվում է նաև ռազմական ծախսերի, նոր աշխատատեղերի և Թուրքիայի տնտեսական ազդեցության ուժեղացման։

    Այսինքն՝ Հայաստանի երրորդ Հանրապետության սպառողական շուկան փաստորեն աշխատեցնում է թուրքական գործարանները, ապահովում թուրք բանվորների զբաղվածությունը և մասնակցում թուրքական պետական համակարգի ֆինանսավորմանը, մինչդեռ նույն ծավալի ներդրում հայկական արտադրության ու արդյունաբերության մեջ գրեթե չի իրականացվում։

Այդ պատճառով էլ մասնագետները սա անվանում են «վտանգավոր անհամաչափություն»․ երբ մի կողմը միայն վաճառում է, իսկ մյուսը հիմնականում գնում, երկարաժամկետ հեռանկարում տնտեսական լծակները կենտրոնանում են առավել ուժեղ Թուրքիայի ձեռքում։

Ավելին՝ Թուրքիան նույնիսկ ԱՀԿ շրջանակներում Հայաստանի երրորդ Հանրապետության նկատմամբ պահպանում է առանձնահատուկ սահմանափակումների հնարավորությունը։ Այսինքն՝ ցանկացած պահի կարող է կիրառել քաղաքականացված մաքսային ճնշումներ։

Հետևաբար Երևանյան պաշտոնյաների ոգևորությունը վաղաժամ է ։ Անկարան այս փուլում ոչ թե փոխում է իր ռազմավարությունը, այլ նվազագույն զիջումներով փորձում է արևմտյան դերակատարներին ցույց տալ «կարգավորման գործընթացի» գոյությունը։  

Իսկ Հայաստանի երրորդ Հանրապետության համար գլխավոր հարցը մնում է նույնը․
արդյո՞ք մենք պատրաստ ենք թուրքական տնտեսական ներթափանցմանը՝ առանց սեփական արդյունաբերական և ռազմավարական պաշտպանական մեխանիզմների ձևավորման։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Իլհամի «95 տոկոսանոցը»