Ո՞ւր է տանում արձախահայության թիրախավորման փաշինյանական ուղին

    
Այն ամենը, ինչ կատարվել 2018-ին,2020-ի ,2023-ին ու կատարվում է մեր հայրենակիցների հետ , հնարավոր չէ առանց ցավի ու էմոցիաների ընկալել։ Քաղաքական վերլուծության և հանրային խոսքի մեջ  սառնասիրտ, ողջամիտ և փաստարկված լինելն է ամենաուժեղ և ծանրակշիռ զենքը։ 
  Հայաստանի 3-րդ Հանրապետության ներքաղաքական կյանքում վերջին շրջանում ծավալվող իրադարձությունները, մասնավորապես նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցող միջադեպերը, ահազանգում են պետականության հիմքերի և հանրական համերաշխության լրջագույն ճգնաժամի մասին։ 2018 թվականից ի վեր Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի կողմից շրջանառվող խոսույթներըը, որոնք անգամ անկախ փորձագետների կողմից բնորոշվում են որպես “արձախաֆոբիա”՝ հայության Արձախի հատվածի նկատմամբ անվստահության, օտարացման և թիրախավորման մթնոլորտ, որն այսօր արդեն հասել է շատ վտանգավոր գագաթնակետի։

Խոսույթի էվոլյուցիան՝ «ղարաբաղյան տականքներից» մինչև «ինչո՞ւ ես կենդանի» Տարիներ շարունակ հանրային դաշտ են նետվել թեզեր, որոնք հանրությանը բաժանել են «հայաստանցիների» և «ղարաբաղցիների»։ Դեռևս անցյալում՝ մարտիմեկյան հանրահավաքների համատեքստում արված հայտարարություններից մինչև այսօր, հստակ նկատվում է մի գիծ, որտեղ Արձախի մեր հայրենակիցները ներկայացվում են ոչ թե որպես ողբերգության զոհ, այլ որպես քաղաքական բեռ կամ խոչընդոտ։

Վերջին աղմկահարույց միջադեպը՝ տեղահանված արցախցի Արթուր Օսիպյանի և վարչապետի առճակատումը, ջրի երես հանեց իշխանության իրական վերաբերմունքը։ Փաշինյանի կողմից հնչեցված «Ինչո՞ւ ես կենդանի» հարցադրումը և «Ես քեզ ծնկի կբերեմ» սպառնալիքը պարզապես էմոցիոնալ պոռթկումներ չեն։ Սա տարիներով կուտակված «այլացման լեզվի» և ապամարդկայնացման քաղաքականության խտացված արտահայտությունն է։

Քաղաքական հակասություն. Եթե Փաշինյանի կառավարությունը 2023 թվականի բռնի տեղահանության օրերին հայտարարում էր, որ առաջնա-հերթությունը մարդկանց կյանքերի փրկությունն է, ապա ինչպե՞ս է այսօր պետության ղեկավարը անհիմն մեղադրանք ներկայացնում զոհին՝ ակնարկելով, թե նա պետք է «մնար, կռվեր և զոհվեր» ։


Իրավական երկակի ստանդարտներ և ընտրովի արդարադատություն

Ականատես ենք լինում մի իրավիճակի, երբ քաղաքական սուր քննադատության համար քաղաքացու նկատմամբ հարուցվում է ակնհայտորեն անհիմն քրեական գործ՝ խուլիգանության և բռնության կոչերի հոդվածներով։ Մինչդեռ անկախ դիտորդական առաքելությունները հստակ արձանագրում են, որ խոսքը տեղավոր-վում է քաղաքական քննադատության սահմաններում, իսկ հենց ինքը՝ վարչա-պետն, օգտագործել է անհամեմատ ավելի ագրեսիվ և սպառնալից բառապաշար։

Սա ոչ այլ ինչ է, քան ազդակ ամբողջ դժգոհ հասարակական շերտին և հատկապես արձախահայությանը, որ նրանց քաղաքական պահանջատիրությունը կճնշվի ուժային մեթոդներով։

Զգուշացում. Ներպետական ատյաններից մինչև Միջազգային դատարաններ

Նիկոլ Փաշինյանը և նրա քաղաքական թիմը պետք է գիտակցեն, որ ատելության խոսքի հրահրումը, էթնիկ/տարածաշրջանային հիմքով խտրականության խրա-խուսումը և սեփական քաղաքացիների նկատմամբ ապօրինի քրեական հետապըն-դումները չեն մնալու անպատիժ։

Եթե ՀՀ-ի դատական համակարգը, գտնվելով գործադիրի ճնշման տակ, ի վիճակի չլինի ապահովել անկողմնակալ քննություն և իրավական գնահատական չտա երկրի ղեկավարի կողմից հնչող սպառնալիքներին ու ատելության խոսքին, ապա իրավա-պաշտպան կառույցներն ու արցախահայերի շահերը պաշտպանող կազմակերպու-թյունները հավանաբար կանցնեն հաջորդ փուլին։

  • Միջազգային պարտավորություններ. ՀՀ-ն վավերացրել է ՄԱԿ-ի «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագիրը» (հատկապես 20-րդ հոդվածը, որն արգելում է ազգային կամ էթնիկ թշնամանքի խրախուսումը) և Եվրոպայի խորհրդի համապատասխան կոնվեն-ցիաները։

  • Միջազգային դատական ատյաններ. ՀՀ  դատական ատյաններում արդա-րության հասնելու ձախողումից հետո, գործադիրի ղեկավարի գործողություն-ները կդառնան քննության առարկա Միջազգային դատական ատյաններում (ներառյալ ՄԻԵԴ-ը և այլ միջազգային իրավական հարթակները)։ Պետության ղեկավարի կարգավիճակը չի կարող ապահովելւ անձեռնմխելիություն, երբ

    խոսքը վերաբերում է մարդու հիմնարար իրավունքների համա-կարգային խախտում-ներին և բռնի տեղա-հանված խոցելի խմբի՝
    Արձախի բնիկ հայերի թիրախավորմանը։

         Վերջաբան

Արձախահայության ողբերգությունը չի կարող օգտագործվել ներքաղաքական բախումների և իշխանությունը պահելու նպատակով։ Պատերազմից ու տեղահա-նումից փրկված մարդիկ պետք է լինեն պետության հատուկ պաշտպանության և հոգածության ներքո, այլ ոչ թե դիտվեն որպես «անհարմար հիշեցում»։ Իշխանությունը պետք է անհապաղ դադարեցնի ատելության և սպառնալիքների հռետորաբանությունը։


Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Իլհամի «95 տոկոսանոցը»