Արդյո՞ք Թեհրանի ուղերձներ կփոխեն Երևանյան գագաթնաժողովից խաղի կանոնները
1994-ի դասերը և Հայաստանի նոր հավասարակշռությունը.
1994-ի զինադադարից երեք տասնամյակ անց, Երևանում անցկացված Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը և դրա շրջանակներում ստորագրված տասնյակ փաստաթղթերը դառնում են երրորդ հան-րապետության նոր փորձաքարը։
Եթե 1994-ին ՀՀ քաղաքագետները փորձում էին Արձախ ներխուժած ադրբեջանական զավթիչների դեմ ռազմական հաղթանակը տեղավորել իրավական անորոշ ձևակերպումների մեջ, ապա այսօր նրանք փորձում են իրավական ու տնտեսական նոր կապերի միջոցով ստեղծել այնպիսի անվտանգային միջավայր, որը 1994-ին այդպես էլ չկայացավ Կրեմլի մեղքով։
Սակայն այս գործընթացում առանցքային է մնում հավասարակշռության հարցը: Պատահական չէ, որ հենց այս օրերին ՀՀ-ում Իրանի դեսպանը հնչեցրեց խրախուսող, բայց միևնույն ժամանակ սթափեցնող ուղերձ. Իրանն ակնկալում է, որ Հայաստանի Հանրապետությունը կկարողանա պահպանել հավասարակշռված գործընկե-րություն տարբեր քաղաքական բևեռների հետ: Սա ուղղակի դիվանագիտական հայտարարություն չէ, այլ 1994-ի դասերի արդիական արձագանքը:
Ի՞նչ է սա նշանակում ՀՀ սուբյեկտայնության համար.Բազմավեկտորայնությունը որպես պաշտպանություն. 1994-ին Արձա-խի և ՀՀ ղեկավարությունը հայտ-նըվել էր մեկ միջնորդի՝ Կրեմլի «հաշվարկված անորոշության» տիրույթում: Այսօր ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը և Իրանի հետ կառուցողական հավասարակշռությունը ստեղծում են այն «ապահովագրական ցանցը», որը թույլ չի տա հայոց Հայրենիքի վերջին անկախ բեկորը նորից մղել միակողմանի կախվածության փակուղի:
Իրավական ձևակերպում և տարածաշրջանային իրողություն. Ստորագրված տասնյակ փաստաթղթերը կունենան քաղաքական կշիռ միայն այն դեպքում, եթե դրանք չհակասեն մեր բնական հարևանների հետ շահերի ներդաշնակությանը: Սա այն մեխանիզմն է, որի բացակայությունը 1994-ին թղթի վրայի առավելությունները դարձրեց տեսական:
Սուբյեկտայնության նոր որակ. Հայաստանի Հանրապետության կարողու-թյունը՝ լինելու ԵՄ-ի վստահելի գործընկերը և միաժամանակ պահպանելու Իրանի հետ ռազմավարական հարաբերությունները, հենց այն իրական սուբյեկտայնությունն է, որի հիմքերը դրվում էին դեռ 30 տարի առաջ, բայց միայն հիմա են ստանում ինստիտուցիոնալ միս ու արյուն:
Պատմությունը մեզ սովորեցրել է. իրավական ձևակերպումները հաղթում են միայն այն ժամանակ, երբ դրանք հենվում են թե՛ միջազգային նորմերի, թե՛
տարածաշրջանային անխախտ իրողությունների վրա: Երևանյան գործընթացները հենց այդ բարդ, բայց անհրաժեշտ հավասարակշռությունը գտնելու հայտ են:
Комментарии
Отправить комментарий