Ամկարա-Բաքու-Իսլամաբադ առանցքը պատերազմի է պատրաստվում, իսկ պաշտոնական Երևանը՞

  Աշխարհը խելահեղ արագությամբ զինվում է, վերազինվում և պատրաստվում է նոր բախումների։ Արժանապատվություն ունեցող պետական այրերը հասկանում են, որ խաղաղությունը միայն ցանկություններով չի պահպանվում․ այն պահվում է ուժով, տեխնոլոգիայով, կազմակերպվածությամբ և ազգային կամքով։

Հարաշալի  օրինակ է ծառայում  Հունաստանը։ Տարիներ շարունակ ապրելով թուրքական ագրեսաիայի սպառնալիքների պայմաններում՝ Հունաստանը ոչ թե փակվեց պատերի հետևում ու սկսեց «երևակայական խաղաղության» քարոզ անել, այլ անցավ իր նորագույն պատմության ամենախոշոր վերազինմանը։

Մինչև 2036 թվականը Աթենքը պաշտպանության վրա ծախսելու է շուրջ 25  միլիարդ եվրո։ Գնում է F-35 Lightning II կործանիչներ, Dassault Rafale ինքնաթիռներ, Belharra-class frigate ֆրեգատներ, ստեղծում է «Աքիլլեսի վահան» բազմաշերտ հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգը, զարգացնում է սեփական ռազմարդյունաբերությունը և պահանջում է տեխնոլոգիական անկախություն։

  Ինչո՞ւ։

Որովհետև Թուրքիան բացահայտորեն սպառնում է, մեծացնում է հատուկջոկատային ուժերը, վիճարկում է ծովային սահմանները, խախտում է հունական օդային տարածքը և մշտապես պատրաստվում է ուժային սցենարների։

Բայց նույնիսկ այդ պայմաններում Հունաստանը չի ասում․

«Ինչ ուզում է լինի, միայն պատերազմ չլինի»։

Չի հրաժարվում իր ազգային իրավունքներից։
Չի մոռանում իր քաղաքացիներին։
Չի հաշտվում ուժի լեզվի հետ։
Չի խաչ քաշում ազգային արժանապատվության վրա։

Իսկ ի՞նչ ենք տեսնում Երևանում։

  Ադրբեջանա-թուրքական առանցքի ուժերի ագրեսիայի հետևանքով  արձախահայու-թյան հայրենազրկման փաստի վախից գլուխները կորցրած քաղաքագետները փոր-ձում են ներկայացնել որպես «փակված էջ»։ Մինչ օրս ամբողջությամբ լուծված չէ բռնի տեղահանված արձախահայության բնակարանային և սոցիալական հարցը։ Փոխանակ պետությունը մոբիլիզացնի այդ մարդկանց ներուժը, ռազմական ահռելի փորձը, մարտական ոգին և կազմակերպի մեկ հայկական բռունցք, հասարակության մեջ աստիճանաբար տարածվում է բացահայտ արձախաֆոբ մթնոլորտ։

Սա ոչ միայն բարոյա-քաղաքական, այլ նաև ռազմավարական սխալ է։

  Աշխարհի քաղաքակիրթ երկրներում, պատերազմ տեսած մարդկանց չեն ցրում ու չեն լռեցնում։ Նրանց դարձնում են ազգային դիմադրողականության հենասյուն։

Բայց առավել անհասկանալի են արտաքին քաղաքականության բացթողումները։

Եթե Հունաստանը և Կիպրոսն այսօր բացահայտ կառուցում են հակակշիռներ թուրքական վտանգիդեմ, ապա ինչո՞ւ մինչ այժմ Հայաստանը չի հայտարարում հունա-հայկական ռազմաքաղաքական համագործակցության նոր մակարդակի մասին։

Ինչո՞ւ մինչ այսօր գոյություն չունի հստակ ձևակերպված հայ-իրանական ռազմա-քաղաքական դաշինք՝ հաշվի առնելով Իրանի կենսական շահերը տարածաշրջանում։

Ինչո՞ւ չի ձևավորվում խորքային ռազմավարական առանցք Հնդկաստանի հետ, այն դեպքում, երբ հենց Նյու Դելին է վերջին տարիներին դարձել Երևանի կարևոր ռազմական գործընկերներից մեկը։

Այս «ինչուների» շարքը կարելի է երկար շարունակել։

Եվ հասարակության մոտ ստեղծվել է տպավորություն, որ իշխանության հիմնական մտահոգությունը ոչ թե ազգային անվտանգության երկարաժամկետ համակարգ կառուցելն է, այլ սեփական աթոռը «պատերազմի վերսկսման վախի» մթնոլորտում պահպանելը։

Բայց այստեղ առաջանում է գլխավոր հարցը․Իսկ կա՞ արդյոք պետական ռազմավարություն։Կա՞ «Ի՞նչ անել» հարցի պատասխանը։

Թե՞ ամեն ինչ կառուցված է միայն իրավիճակային արձագանքների վրա։

Այո՛, վերջին Երևանյան միջազգային հանդիպումները և որոշ տարածաշրջանային շփումներ որոշակի հույս են ներշնչում, որ գուցե իշխանությունները սկսել են հասկանալ աշխարհաքաղաքական իրականության կոշտ տրամաբանությունը։

Բայց ժամանակը շատ սահմանափակ է։

Այսօր նույնիսկ ՆԱՏՕ-ի անդամ երկրները բաց տեքստով հայտարարում են, որ աշխարհը մտնում է նոր վտանգավոր փուլ։ Մերձավոր Արևելքը պայթյունավտանգ է, Եվրոպան զինվում է, Ասիան վերադասավորվում է, իսկ տարածաշրջանային ուժերը պատրաստվում են երկարատև դիմակայությունների։

Այս պայմաններում Հայաստանի Հանրապետության իշխանություններից պահանջ-վում է ոչ թե վախվորած գոյատևման հոգեբանություն 29 հազար քառակուսի կիլո-մետր ռեզերվացիայում, այլ արևի տակ լայնարձակ տարածք ունենալու պետական մտածողություն։

Պետք է վերջ տալ «երևակայական խաղաղասիրությանը», որտեղ ազգին սովորեցնում են միայն զիջել, նահանջել և հարմարվել ուժեղի կամքին։

Խաղաղությունը  միայն աղոթքով չի պահվում։            

Խաղաղությունը պահվում է բանակով, գիտությամբ, արդյունաբերությամբ,
դաշնակցային հաշվարկով և ազգային կամքով։  

Ով չի պատրաստվում պաշտպանվել՝ վաղ թե ուշ կորցնում է նույնիսկ գոյության իրավունքը։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Իլհամի «95 տոկոսանոցը»