Արդյո՞ք Արձախի բնիկ հայերի պայքարը Սիզիփոսյան աշխատանք է
1920 թվականից սկսած՝ միջազգային իրավունքի տեսանկյունից օրինակարգություն չունեցող և չճանաչված երկու վարչակարգեր՝ բոլշևիկյան Ռուսաստանն ու քեմա-լական Թուրքիան, հակաիրավական քաղաքական և ռազմական դաշինքի պայմաններում ձեռնամուխ եղան մի-ջազգայնորեն ճանաչված, ինքնիշխան Հայաստանի Հանրապետության տա-րածքների բռնազավթմանն ու բաժան-մանը։ Այս անօրինական ռուս-թուրքա-կան պայմանավորվածությունների և ուժի կիրառման հետևանքով՝ ՀԱՅԱՍՏԱ-ՆԸ զրկվեց իր ինքնիշխան տարածքներից, որոնք հանդիսացել, հանդիսանում և լինելու են հայ Ազգի բնօրրանն ու պատմական ՀԱՅՐԵՆԻՔԸ՝ ենթարկվելով ապօրինի բռնակցման և արտաքին վերահսկողության։
Չբավարարվելով Հայաստանի Հանրապետությունից զավթած արևելյան հատվածի բռնի խորհրդայնացմամբ և ինքնիշխանության սահմանափակմամբ՝ Խորհրդային Ռուսաստանը, նպատակ ունենալով կանխել հայ ԱԶԳԻ ազգային վերածնունդն ու անկախ պետականության վերականգնման հնարավորությունը, դիմեց հաջորդ հակաիրավական քայլին։
1921 թ. հուլիսի 5-ին Խորհրդային Ռուսաստանի կոմունիստական
կուսակցության կենտկոմի կովկասյան բյուրոյի (ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի) կողմից ընդունվեց մի որոշում, որով շուրջ 16 հազար քառակուսի կիլոմետր տարածքով Արձախը բռնակցվեց Ապշերոնի վարչակարգին։ Իրավական առումով այս ակտը հակաօրինական։ Այն կայացվել է Արձախի բնիկ հայ բնակչության կամքի բռնադատմամբ առանց ժողովրդավարական հանրաք-վեի ընթա- ցակարգի, ինչը հակասում էր նույնիսկ բոլշևիկյան իշխանությունների կողմից հռչակված ազգերի ինքնորոշման սկզբունքին։Կովկասյան բյուրոն ինքնին պետական-սահմանադրական լիազորություններով օժտված մարմին չէր, այլ ընդամենը կուսակցական կառույց, և իրավասություն չուներ Հայ Ազգի պատմական տարածքների պատկանելիության և պետական սահմանների հարցեր լուծելու։ Հետևաբար, 1921 թ. որոշումը ոչ թե իրավականորեն հիմնավորված սահմանազատում էր, այլ կամայական քաղաքական պարտադրանք՝ իրականացված տարածաշրջանային ուժերի աշխարհաքաղաքական հաշվարկների շրջանակում։
Այս քաղաքականությունը միտված էր ոչ միայն տարածաշրջանի վարչական վերաձևմանը, այլև Հայկական լեռնաշխարհում հայկական քաղաքական, մշակութային և ժողովրդագրական ազդեցության համակարգված թուլացմանը։ Այդ ծրագրի շարունակությունը եղավ 1923 թ. հուլիսի 7-ի որոշումը, երբ խորհրդային իշխանությունները, իբր խնդրի կարգավորման նպատակով, Արձախի պատմական
տարածքի բազմիցս ավելի փոքր՝ ընդամենը 4160.5 քառակուսի կիլոմետր հատվածում ստեղծեցին Հայերի Ինքնավար Մարզը։ Ընդգրկելով բացառապես լեռնային մասը՝ Ապշերոնի վարչակարգի վերահսկողության տակ մտցվեցին Արձախի դաշտային պատմական տարածք-ների հազարավոր հայաբնակ բնակավայրեր ։Արձախի աշխարհագրական լեռնային և դաշտային հատվածների ձևակերպումը իբրև վարչական շրջաններ, զուտ խորհրդային ներքին նախաձեռնություն չէր։ Դրա գաղա-փարական ակունքները ձևավորվել էին դեռևս 1919–1920 թվականներին՝ Փարիզի խաղաղության համաժողովի ընթացքում, երբ թուրքական դիվանագիտությունը, հա-մագործակցելով Բաքվի պատվիրակության հետ, առաջ էր մղում Արձախի մասնատման քաղաքա-կանությունը՝ հեռահար նպատակ ունենալով նրա դաշտային հատվածի
վերջնական կցումը Ապշերոնյան վարչակազմին։ 1923 թվականի վարչատարածքային վերաձևումը Անկարա–Բաքու քաղաքական համագործակցության շրջանակում մշակված այն ռազմավարության շարունակությունն էր, որի նպատակը Արձախի սահմանների արհեստական սեղմումն ու նրա դաշ-տային հատվածի հայաթափման երկարաժամկետ հրեշավոր էթնիկ զտման գործընթացի մեկնարկն էր։Այս քաղաքականության գագաթնակետը դարձավ 1936 թ. դեկտեմբերի 5-ը, երբ ԽՍՀՄ նոր սահմանադրությամբ Արձախի վարչական տարածքը վերանայվեց և կազմեց 4431.7 քառակուսի կիլոմետր, սակայն առավել նշանա-կալից փոփոխությունը վերաբերում էր անվանափոխու-թյանը։ Ապշերոնի վարչակարգի պահան-ջով՝ « Արձախի Հայերի Ինքնավար Մարզ» ձևակերպումը փոխարինվեց «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ» անվամբ։
Այս փոփոխությունը զուտ տեխնիկական կամ աշխարհագրական բնույթ չէր կրում։ Իրականում տեղի ունեցավ ազգային-քաղաքական բովանդակության նպատա-կադրված փոխարինում լոկ աշխարհագրական տերմինաբանությամբ, որի միջո-ցով փորձ կատարվեց նվազեցնել, օտարել և աստիճանաբար ջնջել Արձախի հայ-կական ինքնության իրավական ու քաղաքական արտահայտվածությունը։ Սա տեղանվանական հարձակում էր և ինքնության բնաջնջման քաղաքականություն, որով ստեղծվում էր վարչաքաղաքական այնպիսի միջավայր, որտեղ հնարավոր էր հետագայում առավել հեշտությամբ հիմնավորել Ապշերոնի վարչակարգի լիակատար տիրապետությունը տարածաշրջանի նկատմամբ։
1921-ից 1936 թվականներին իրականացված ամբողջ գործընթացը պետք է դիտարկել որպես համակարգված, փուլային քաղաքական ագրեսիայի շղթա, որի նպատակը Արձախի բնիկ հայության ինքնավար- ժողովրդագրական և ինքնորոշման իրավունք-ների հետևողական սահմանափակումն ու կազմալուծումն էր։
Խորհրդային տոտալիտար իշխանու-թյունների և Ապշերոնի վարչակարգի համագործակցությամբ իրականացված այս քաղաքականությունը հանգեցրեց ոչ միայն վարչատարածքային անարդար լուծման պարտադրմանը, այլև պատ-մական հայկական ինքնության և մշա-կութային հետքի հետևողական նսեմացմանը։Ժամանակակից միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի Կանոնադրության և միջազգային հիմնարար փաստաթղթերի տեսանկյունից՝ նման կամայական ու ապօրինի որոշում-ները բացարձակապես անօրինական են, չունեն իրավական հիմքեր և ուժ, քանի որ անօրինականությունից չի կարող ծնվել իրավունք։ Այդ պատճառով Արձախի հարցը չի կարող դիտարկվել կամ սահմանափակվել բացառապես խորհրդային ներքին վարչա-կան սահմանների շրջանակում։
ԱՐՁԱԽԻ ՀԱՐՑԸ նախ և առաջ բնիկ Հայ Ազգի անօտարելի քաղաքական իրավունքների պաշտպանության, պատմական շարունակականության և սեփական Հայրենիքում ինքնորոշման հիմնախնդիր է։

Комментарии
Отправить комментарий