Сообщения

Сообщения за июль, 2025

ԻՐԱԿԱՆՈՒՄ Ի՞ՆՉ Է SCOPUS-ը

Изображение
      Scopus-ը՝ որպես գիտական վերահսկողության գլոբալ գործիք և   մարտահրավեր  Հայաստանի Ազգային Գիտության ինքնիշխանությանը Scopus-ը «Elsevier» հրատարակչական հսկայի կողմից կառավարվող միջազգային գիտաբազմավեկտորային տվյալների բազա է, որն արդեն շուրջ երկու տասնամյակ համարվում է գիտական վարկանիշավորման և տեսանելիության գերիշխող հարթակներից։ Այն ընդգրկում է ավելի քան 36,000 գիտական վերնագիր շուրջ 11,000 հրատարակիչներից՝ հանրային, ֆիզիկական և կենսաբժշկական գիտությունների ոլորտներից։ Այս համակարգում ընդգրկվածությունը ենթարկվում է խիստ չափանիշների՝ հիմնված h-գործակիցների, CiteScore-ի, SJR-ի և SNIP-ի վրա, որոնք չափում են ոչ միայն հրապարակման քանակական, այլև ցիտատային որակական արժեքը։ Սակայն այս թվացյալ անաչառ չափման մեխանիզմները շատ հաճախ հանդես են գալիս Հայ Ազգի կործանումը որոճացող կառույցների  թաքնված, վերահսկողական գործիքներ՝ ուղղորդելով, վարկանշելով և ի վերջո՝ կարգագրելով աշխարհի ,,գիտական,, հոսքերը։ Բազմաթիվ օրինակներ փաստում են, որ գիտական հրատարակչական քաղ...

ԽՐԻՄՅԱՆ ՀԱՅՐԻԿԸ ՇՈՒՇԻՈՒՄ

Изображение
    1898-ի Օգոստոս 14-ի առավւօտուն Ամենայն Հայոց կաթողիկոս Խրիմյան Հայրիկը Գորիսից շուշեցիների ուղարկած կառքով, 200 կտրիչ ձիավորների ուղեկցությամբ, ճամբա ելավ դէպի Շուշի, ուր հասավ հաջորդ առավօտ: Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հրապարակում շքեղ կամար էր կապված : Տասնյակ հազարավոր հայեր ծափերով ու կեցցէներով ողջունեցին Հայրիկի մուտքը Շուշի: Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում կանոնական աղոթքից հետո Խրիմյան Հայրիկը իջևանեց բարերարներ Ղուկասյանների տանը։ Այնուհետև, նա այցելեց նաև ռուսական Սուրբ Գևորգ եկեղեցին (որը քանդվել է խորհրդային Ադրբեջանի ղեկավարության հրամանով 1960-ականներին և տեղում կառուցվել է Մշակույթի տուն) ու պարսիկների Վերին մզկիթը։ Մահմեդականներին ուղղված իր խոսքում Ամենայն Հայոց կաթողիկոս Խրիմյան Հայրիկն ասել էր․ – Արարչի առաջ բոլոր կրոնները ծաղկեփնջի նման են։ Երբեմն մի ծաղկից բույր առեք, երբեմն՝ մյուսից։ Դուք, լինելով տարբեր հավատքի եղբայրներ, ապրում եք կողք կողքի, ու հենց դրա համար էլ պիտի ապրեք խաղաղ ու համերաշխ՝ որպես նույն երկրի զավակներ։ Շուշին տոնական ...

ԶԱՎԹԻՉ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԻՆՔՆԻՇԽԱՆ ԱՐՁԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԻՐԱԿԱՆՑՎԱԾ ԻՆՏԵՐՎԵՆՑԻԱՅԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Изображение
  Կրթական համակարգին հասցված վնասների նախնական գնահատում (1988–2023)     «Շուշի» Սոցիալ-կրթական և փորձագիտական կենտրոն ՀԿ-ն հանրության դատին է ներկայացնում ս ույն փաստաթուղթը՝  նպատակ ունենալով համառոտ ներկայացնել զավթիչ Ադրբեջանի լայնածավալ ինտերվենցիայի հետևանքով Արձախի Հանրապետության կրթական համակարգին հասցված գույքային և ոչ գույքային վնասների նախնական գնահատականը՝ հիմք ընդունելով միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների իրավունքի համապատասխան դրույթները։  I. Ներածություն Արձախի Հանրապետության վրա 1988 թվականից ի վեր շարունակվող և 2020–2023 թվականներին կուլմինացիայի հասած Ադրբեջանի պետականորեն համակարգված ագրեսիայի հետևանքով լիարժեք ոչնչացվել ՝ կաթվածահար է արվել ողջ կրթական համակարգը։ Կրթական ենթակառուցվածքների ոչնչացումը և բնիկ հայ ազգաբնակչության բռնի տեղահանումը ուղիղ խախտել են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 26-րդ, Միջազգային սոցիալական, տնտեսական և մշակութային իրավունքների դաշնագրի 13-րդ, և Ժնևի չորրորդ կոնվենցիայի դրույթները։...

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՑՔ

Изображение
    Վերջին օրերին Իրանի բարձրագույն պաշտոնյաների կոշտ հայտարարությունները  «Զանգեզուրի միջանցքի» մասին, բազմաթիվ վերլուծական հարթակներում մեծ աղմուկի առիթ են դարձել։ Իրանը փաստում է, որ հակառակ է Իլհամ Ալիևի կողմից շեփորահարվող «Զանգեզուրի միջանցք»  նախագծին՝ տեսնելով դրանում սպառնալիք իր և Հայաստանի ազգային անվտանգությանը։ Միթե՞   Հայաստանը պետք է վ փակվի իր սահմաններում և հրաժարվի իր սուբյեկտային հնարավորություններից։      Օրվա Հայաստանը, ճիշտ հաշվարկի և դիվանագիտության միջոցով,  կարող է դառնալ տարածաշրջանային անվտանգային համակարգի կայուն օղակ, այլ ոչ թե ալիևյան կլանի խաղաթուղթ ։    Հայաստանի ռազմավարական նշանակությունը՝ փաստարկված միջազգային վերլուծաբանների կողմից 1.    Ամերիկացի ռազմավարագետ և պետական անվտանգության խորհրդատու  Էդվարդ Լյութվակը  գրում է՝ «Հայաստանը միակ քրիստոնեական պետությունն է Իրանի հյուսիսում, որը կարող է հավասարակշռող դեր խաղալ թուրքական աշխարհաքաղաքական ակտիվության դեմ ։ Նրան ա...

ԱՐՁԱԽԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԻ ՑԱՎՈՏ ԿԵՏ

Изображение
                Ներածություն Արձախի շուրջ ձևավորված շուրջ հարյուրամյա հակամարտությունը, որ սկիզբ է առել դեռևս 20-րդ դարասկզբից, ներկայում մնում է ոչ միայն Հարավային Կովկասի (Այսրկովկասի), այլև ողջ եվրասիական անվտանգության համակարգի ամենավտանգավոր հակամարտություններից մեկը։ Սակայն այս հակամարտությունը միայն տարածքային վեճ չէ։ Այն ունի քաղաքակրթական, իրավաքաղաքական և բարոյահոգեբանական հենք՝ բնիկ հայ ժողովրդի ինքնության և անվտանգության հարցը ներհյուսված է գլոբալ և տարածաշրջանային ռազմաքաղաքական շահերի բախմանը։ 1. Պատմական և իրավական հիմքեր 1813 թ․ Գյուլիստանի հաշտության պայմանագրով Արձախը, ինչպես և Երևանի և Արձախի խանությունները, միացվեցին Ռուսական կայսրությանը։ 1923 թ. Ստալինյան իշխանությունը, Հայկական ԽՍՀ-ի կազմից հանելով Արձախը, ստեղծեց Լեռնային Արձախի (Հայկականը չի ընդգծվել թերուս հայ դիվանագետների մեղքով-Ա.Հ.) Ինքնավար Մարզ (ԼՂԻՄ)՝ ներառելով այն Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմի մեջ՝ ի հակադրություն ազգերի ինքնորոշման սկզբունքի։ Այս քայլը ի սկզբանե հակաս...
Изображение
  Ա. Ամենափրկիչ մայր եկեղեցի Ղազանչեցւոց՝ շինուած է ամբողջապէս սրբատաշ կրաքարով՝ կառուցեալ խաչաձև չորս հաստատուն սիւների վերայ, հոյակապ և բարձրաշէն, լու­սաւոր և փառահեղ և միանգամայն զարդարուն ներքուստ և արտաքուստ։ Երկու փոքր խորանների վերայ ունի այլ ևս երկու խորաններ։ Նշանաւոր է փայտեայ և ոսկեզօծ խաչ­կալն որ յիշատակ է բարեհամբաւ ժամհարեան եղբարց։ Ու­նի երեք դուռն հարաւային, արևմտեան և հիւսիսային կող­մերից, որոց վերայ արտաքուստ շինուած է երեք նոյնպէս հոյակապ և գեղեցկաշէն սրահ։ Երկարութիւնն է 34 մետր 75 սանթիմ, լայնութիւն 22 մետր 70 սանթիմ։ Հարաւային դրան գլխին արտաքուստ. «Շնորհիւ և ողորմութեամբ ամենազօրին Աստուծոյ կա- ռուցաւ հրաշակերտ սուրբ տաճարս արդեամբ և տրօք բարե­պաշտօն ժողովրդականաց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցւոյն Ղա­զանչեցւոց Շուշի քաղաքի, որոյ շինութիւնն սկսեալ ի 1868 ամի յաւուրս թագաւորութեան աստուածազօր ինքնակալ մեծ կայսեր ամենայն Ռուսաց Աղէքսանդրի Բ.-ի և ի հայրապետու­թեան Գէորգայ Դ,-ի, աւարտեցաւ ի 1887 ամի ի թագաւո­րութեան որդւոյ Նորին օրհնաբանեալ կայսեր Աղէքսանդր Գ-ի և ...