ԶԱՎԹԻՉ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԻՆՔՆԻՇԽԱՆ ԱՐՁԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԻՐԱԿԱՆՑՎԱԾ ԻՆՏԵՐՎԵՆՑԻԱՅԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

 

Կրթական համակարգին հասցված վնասների նախնական գնահատում (1988–2023)

   



«Շուշի» Սոցիալ-կրթական և փորձագիտական կենտրոն ՀԿ-ն հանրության դատին է ներկայացնում սույն փաստաթուղթը՝ նպատակ ունենալով համառոտ ներկայացնել զավթիչ Ադրբեջանի լայնածավալ ինտերվենցիայի հետևանքով Արձախի Հանրապետության կրթական համակարգին հասցված գույքային և ոչ գույքային վնասների նախնական գնահատականը՝ հիմք ընդունելով միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների իրավունքի համապատասխան դրույթները։ 
I. Ներածություն
Արձախի Հանրապետության վրա 1988 թվականից ի վեր շարունակվող և 2020–2023 թվականներին կուլմինացիայի հասած Ադրբեջանի պետականորեն համակարգված ագրեսիայի հետևանքով լիարժեք ոչնչացվել ՝ կաթվածահար է արվել ողջ կրթական համակարգը։ Կրթական ենթակառուցվածքների ոչնչացումը և բնիկ հայ ազգաբնակչության բռնի տեղահանումը ուղիղ խախտել են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 26-րդ, Միջազգային սոցիալական, տնտեսական և մշակութային իրավունքների դաշնագրի 13-րդ, և Ժնևի չորրորդ կոնվենցիայի դրույթները։ 
II. Կրթական համակարգին հասցված վնասների կառուցվածքային գնահատում
1. Դպրոցներ և ուսումնական հաստատություններ
Ընդհանուր՝ 219 դպրոց և վարժարան, որոնցից 191-ը՝ գյուղական բնակավայրերում
4 պետական միջին մասնագիտական ուսումնական հաստատություն
5 բարձրագույն ուսումնական հաստատություն (2 պետական, 3 մասնավոր)
 Այս հաստատությունները ապահովում էին կրթություն շուրջ 28,000 սովորողների համար։ Նրանցից շատերը տեղահանվել են կամ զրկվել են կրթությունից։
Վնասի գնահատում՝
Դպրոցների վերակառուցման միջին արժեք՝ $500,000 (×219) → $109,500,000
Բուհերի և քոլեջների վերակառուցման արժեք՝ միջինում $4,000,000 (×9) → $36,000,000
Ընդհանուր ենթակառուցվածքային վնաս՝ ~145 մլն ԱՄՆ դոլար
2. Ուսուցիչներ և կրթական աշխատակիցներ
Ընդհանուր՝ 4942 ուսուցիչ և կրթական մասնագետ
 Կորցրել են աշխատանքը, սոցիալական պաշտպանությունը, ինչպես նաև մասնագիտական իրացվելու հնարավորությունը։
Միջին տարեկան վնաս (աշխատավարձի կորուստ)՝
4942 × $6,000 = $29,652,000
3 տարվա համար՝ ~ $89,000,000
3. Սովորողների կրթական վնաս
Դպրոցականներ՝ 20,913 աշակերտ
Մասնագիտական ուսումնարաններ՝ 2068 ուսանող
Բուհական ուսանողներ՝ 4677
Մագիստրատուրա՝ 870
Ասպիրանտուրա՝ 67
 Աշակերտներն ու ուսանողները զրկվել են ուսումնառության հնարավորությունից՝ հանգեցնելով մարդու կապիտալի արժեզրկման, մասնագիտական զարգացման ընդհատման և ապագա եկամտի զգալի կորստի։
Մարդկային կապիտալի կորուստ՝
Դպրոցականներ՝ 20,913 × $10,000 = $209,130,000
Ուսանողներ՝ (4677 + 2068) × $15,000 = ~$100,000,000
Ընդհանուր մարդկային կապիտալի կորուստ՝ ~ $309,130,000
III. Իրավական հիմնավորում
 Վերոհիշյալ վնասները հանդիսանում են հետևյալ միջազգային նորմերի կոպիտ խախտումներ՝
ՄԱԿ-ի Միջազգային դաշնագիրը տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին՝ հոդված 13
Ժնևի չորրորդ կոնվենցիա՝ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին
ՄԱԿ-ի «Կրթության իրավունքի» վերաբերյալ Գլխավոր ասամբլեայի որոշումներ
Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հոդված 2 (կրթության իրավունք)
Հաագայի կոնվենցիա՝ մշակութային ժառանգության պաշտպանության մասին
 Դպրոցների, բուհերի, մանկավարժական կազմի և սովորողների նկատմամբ իրականացված գործողությունները կարելի է գնահատել որպես համակարգված քաղաքականություն՝ ուղղված ազգային ինքնության ոչնչացմանը, ինչը որոշ դեպքերում կարող է որակվել նաև որպես ցեղասպանական գործելակերպի տարր։
IV. Փոխհատուցման նախնական պահանջ
Վնասի բնույթըԳումար (ԱՄՆ դոլար)
Կրթական ենթակառուցվածքների վնաս$145,000,000
Մասնագետների աշխատավարձի կորուստ (3 տարի)$89,000,000
Սովորողների մարդկային կապիտալի կորուստ$309,130,000
Ընդհանուր$543,130,000

V. Եզրակացություն
Արձախի Հանրապետության կրթական համակարգին հասցված վնասները ունեն համակարգայինպետականորեն ուղղորդված, և մշակութային-հոգեբանական բնույթ, որի հետևանքով անչափ մեծ կորուստ է կրել ինչպես կրթական ենթակառուցվածքը, այնպես էլ՝ մարդկային ու մտավոր ռեսուրսները։
Հաշվի առնելով վերը նշվածը՝ պահանջում ենք միջազգային իրավունքի շրջանակներում ապահովել հետևյալը․
Արցախի կրթական համակարգին հասցված վնասների պաշտոնական ճանաչում
Հատուկ առաքելության կամ անկախ փորձագիտական խմբի կողմից վնասների միջազգային գնահատում: Որեպես առաջնային քայլ, պահանջել ադրբեջանական զավթիչների դուրս բերումը ինքնիշխան Արձախի Հանրապետության տարածքից;
  Երկրորդ, միջազգային խաղաղարար ուժերի տեղադրում Արձախի հանրապետության տարածքում՝ բնիկ հայության անվտանգ վերադարձն ապահովելու համար:
 Երրոդր,  Ադրբեջանին նյութական և բարոյական փոխհատուցման պահանջի ներկայացում:



Комментарии

Популярные сообщения из этого блога

Իլհամի «95 տոկոսանոցը»

Ո՞ՎՔԵՐ ԵՆ «ԹՈՒՐՔԵՐԸ»