ԱՐՁԱԳԱՆՔ ՌԴ ԱԳՆ ՄԽ ՄԱՐԻԱ ԶԱԽԱՐՈՎԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ

 

     
ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

            ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՁԱԽԻ ՀԱՆՁՆԱԺՈՂԻ
                       ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Արձախի բնիկ հայության իրավունքների պաշտպանության և միջազգային ներգրավման անհետաձգելի պահանջների վերաբերյալ

Արևմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի Արձախի հանձնաժողովը, առաջնորդվելով  Արձախի բնիկ հայության անօտարելի ինքնիշխան և հավաքական իրավունքներով, ինչպես նաև միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներով, ընդունում է ստորև  հրավիրում ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի, Միջազգային դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և առաջադեմ միջազգային հասարակության ուշադրությունը հետևյալ փաստերի ու պահանջների վրա։

                                Նախաբան 


2020թ. և 2023թ. ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացված համակարգված ռազմական ագրեսիան՝ ուղղված Արձախի Հանրապետության նկատմամբ, հանգեցրել է բնիկ հայության բռնի տեղահանման, պատերազմական հանցագործությունների, մշակութային ժառանգության ոչնչացման և հազարավոր մարդկանց հիմնարար իրավունքների խախտման։

Չնայած այս ծանրագույն իրավիճակին՝ ՌԴ Ա Գ Ն պաշտոնական արձագանքները, ներառյալ Մարիա Զախարովայի հերթական հայտարարությունը, շարունակում են սահմանափակվել միայն Ադրբեջանի և Արձախը ագրեսորի տարածք ըդունած Հայաստանի միջև երկկողմ գործընթացների սպասարկմամբ, մինչդեռ Արձախի փաստացի գոյություն ունեցող իրավական սուբյեկտայնությունն ու բնիկ ժողովրդի իրավունքները լիովին շրջանցվում են։

Ավելին՝  պետական, քաղաքական և մարդասիրական իրավունքի տեսանկյունից Արձախի Հանրապետությունը հանդիսանում է ռազմական հարձակման թիրախ, որի հետ որ մի կապ չունեցող և պատերազմած կողմերը ներկայումս անհասկանալի բանակցային գործընթացներ են ուզում վարել։ 

                 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

1. Արձախի բնիկ հայության իրավական սուբյեկտայնության ճանաչում

Պահանջում ենք, որ միջազգային կառույցները և ներգրավված պետությունները անհապաղ արձանագրեն, որ Արձախի բնիկ հայերն ունեն ինքնորոշման իրա-վունքի իրացման պատմական, իրավաքաղաքական և մարդաբանական հիմք, և այն չի կարող տրվի երրորդ պետության՝ առավել ևս զավթիչ պետության կամքի տնօրինմանը։ 

2. Արձախի վրա իրականացված ռազմական ագրեսիայի փաստի պաշտոնական ճանաչում

Միջազգային հանրությունը պարտավոր է արձագանքել փաստերին.

  • 2020 և 2023 թթ․ Արձախի դեմ իրականացվել է պլանավորված ռազմական հարձակում , (որը պետական մակարդակով իրականացված պետական ահաբեկչություն է ինքնիշխան Արձախի հանրապետության դեմ)

  • որի հետևանքով տեղի է ունեցել բնիկ  հայության պարտադիր տեղահանում,

  • որը միջազգային իրավունքի համաձայն համարվում է ցեղասպանության հանցագործության բաղադրիչ։ 

3. Արձախի բնիկ հայության ներկայացուցչի ներգրավում բոլոր բանակցային և միջազգայնորեն միջնորդավորված գործընթացներում 

Հաստատում ենք, որ առանց Արձախի բնիկ հայության ներկայացուցչի մասնակցության ոչ մի բանակցային փաստաթուղթ չի կարող դիտվել որպես իրավաչափ, օրինական կամ պարտադիր ուժ ունեցող։

Որպես իրավական հիմք՝ ընդգծում ենք.

 Արևմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյանին, որն արդեն չորրորդ տարին է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացնում Արձախի բնիկ հայության շահերը Ադրբեջանի դեմ դատական գործընթացում, ինչը փաստացի նրան դարձնում է միջազգային ճանաչված ներկայացուցիչ։ 

4. Պահանջ՝ միջազգային խաղաղապահների տեղակայման վերաբերյալ

Դիմում ենք ՄԱԿ-ին պահանջելով.

  • Ադրբեջանական զինված ուժերի անհապաղ դուրսբերում
    Արձախի Հանրապետության ամբողջ տարածքից,

  • ՄԱԿ-ի խաղաղապահ կամ քաղաքացիական անվտանգության առաքելության տեղակայում Արձախում,  ներառյալ՝
    մարդասիրական մուտքի վերականգնում,
    վերադարձված բնակչության անվտանգություն,
    մշակութային ժառանգության պաշտպանության մոնիթորինգ։ 

5. Արձախի ժողովրդի վերադարձի իրավունքի ապահովում

Արձախահայությունն ունի անվտանգ և պատվով վերադարձի իրավունք,
որը երաշխավորված է միջազգային իրավունքի բազմաթիվ փաստաթղթերով։
Պահանջում ենք միջազգային երաշխիքների համակարգ՝ այդ վերադարձը ապահովելու համար։ Վերադարձից հետո շվեյցարական մոդելով բնիկ հայերից Ներքին Անվտանգության ուժերի ստեղծում:

6. Միջազգային քննչական մեխանիզմների ստեղծում 
  
Պահանջում ենք ստեղծել անկախ միջազգային մարմին՝

2020–2023 թթ․ ընթացքում Արձախի դեմ իրականացված ռազմական և հակամարդկային հանցագործությունների փաստերի որոնում՝ ադրբեջանական ռազմական հանցագործների նկատմամաբ քննություն անցնկացնելու համար,

ներառյալ՝

  • բնակավայրերի ռմբակոծումները,

  • գերևարվածների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը,

  • մշակութային կոթողների ու սրբավայրերի համակարգված ոչնչացումը։

7. Ռուսաստանի դերի վերաիմաստավորում

Արձախի հանձնաժողովը արձանագրում է, որ.

ՌԴ-ի ներկայիս պաշտոնական հայտարարությունները չեն արտացոլում  Արձախի բնիկ հայության շահերը, այլ միայն «հաղթած» Բաքվի և «պարտված»  Երևանի երկկողմ, անօրինական հարթության պահպանումը։

Ուստի պահանջում ենք.

  • ՌԴ-ից հստակ դիրքորոշում Արձախի բնիկ հայության  ինքնորոշման իրավունքի վերաբերյալ,

  • Արձախի՝ որպես ռազմական հարձակում կրած սուբյեկտի ճանաչում,

  • և ապագա խաղաղ գործընթացներում Արձախի պարտադիր ներգրավման ընդունում։ 

Եզրափակում

Արձախը ոչ միայն հակամարտության գոտի է, այլ բնիկ ազգի՝ հայության հայրենիք, որի իրավունքները չեն կարող ստորադասվել որևէ տարածաշրջանային քաղաքական հաշվարկի։

Արևմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի Արձախի հանձնաժողովը միջազգային առաջադեմ հանրությանը, պետություններին և կազմակերպություններին կոչ է անում մեկ անգամ ևս հաստատել իրենց հավատարմությունը մարդու իրավունքների, ազգերի ինքնորոշման և խաղաղության սկզբունքներին՝ հասկանալով, որ Արձախի ինքնորոշման հիմնահարցը առանց Արձախի բնիկ հայության չի կարող լուծվել։ 
   

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Իլհամի «95 տոկոսանոցը»