ԲԻԹԼԻ՞Ս, թե՞ ԲԱՂԷՇ
| Բիթլիսի լուսանակարը 1906թ. |
Լուսանկարում պատկերված է Արևմտյան Հայաստանի Հանրապետու-թյան հին Բիթլիս քաղաքից 1906 թվականին լուսանակարված մի տեսարան՝ ։ Քարաշեն տները, կամարակապ մուտքերը, լեռան լանջերին փռված թաղամասերն ու հեռվում բարձրացող բերդաբարձունքը կարծես պատմում են մի քաղաքի մասին, որի արմատները ձգվում են հազարամյակների խորքը։
Տարբեր ժամանակներում քաղաքը հայտնի է եղել Բադլիս,Բեթլիս, Բիթլիս, Աբի-Բիթլիս, Ապի-Բիթլիզ, Պիթլիզ, Պիտլիս, Բալալեզա, Բալալեյսա, Բեդլիս, , Շահաստան Բաղեշ, Բաղաղեշ, Սալնաձոր և Սալնոձոր անուններով: Հանդիսանում Թուրքիայի կողմից զավթված Արևմտյան Հայկականի Հանրապետության կար-եվորագույն քաղաքներից մեկը։ «Բաղաղէշ» կամ «Բաղէշ» անվանումն առաջին անգամ հիշատակվում է VII դարի պատմիչ Սեբեոսի «Պատմության» մեջ, իսկ Վարդան Արևելցին այն վերագրում է Բզնունիք գավառին։ Տեղական ավանդությունը քաղաքի հիմնադրումը կապում է Ալեքսանդր Մակեդոնացու անվան հետ։ Ըստ այդ պատմության՝ Ալեքսանդրի զորավար Լիսը կառուցել է անառիկ բերդ, որը հետագայում ստացել է «Բեդ Լիս» անվանումը, որից էլ առաջացել է Բիթլիս ձևը։ Այս ավանդությունը դարեր շարունակ ապրել է քաղաքի բնակիչների հիշողության մեջ և արձանագրվել է թե՛ Շարաֆ-խան Բիդլիսիի, թե՛ Էվլիյա Չելեբիի աշխատություններում։| Հին Բիթլիսը 1906թ. |
| Կարմրակ եկեղեցին |
1849 թ. Օսմանյան կայսրությունը վերացրեց Բիթլիսի կիսանկախ կարգավի-ճակը, զավթեց քաղաքը և ավերեց բերդի ու միջնադարյան կառույցների մի մասը։ Սակայն նույնիսկ դրանից հետո էլ Բիթլիսը
| Բիթլիսի ամրոցիավերակները |
XIX դարի վերջին քաղաքն ուներ շուրջ 30 հազար բնակիչ, որոնցից մոտ մեկ
երրորդը հայեր էին։ Այստեղ գործում էին հայկական եկեղեցիներ, դպրոցներ, մշակութային և բարեգործական հաստատություններ։ Միայն Կարմրակ եկեղեցու դպրոցում սովորում էր ավելի քան հարյուր աշակերտ։
Երբ նայում ենք 1906 թ, այս լուսանկարներին, տեսնում ենք դեռևս կենդանի, շնչող և բազմազան Բիթլիսը։ Քարաշեն պատերի ամրությանը թիկնած ապրում էին հազարավոր հայ ընտանիքներ։
| Բիթլիսի ամրոցն այսօր |
Այսօր հին լուսանկարները դարձել են այն եզակի պատուհանները, որոնց միջոցով կարող ենք տեսնել այն Բիթլիսը
Комментарии
Отправить комментарий