ԱՌԱՋՆՈՐԴԻ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Վերածննդի ուղին
Եթե առաջնորդը վերականգնման Առաքյալն է, ապա նրա առաջին քայլերը պիտի լինեն ոչ թե խոսքեր, այլ գործող համակարգերի արմատական վերակազմություն։ Առաջնորդը պետք է տեսնի Հայաստանը ոչ թե այնպիսին, ինչպիսին նրան պարտադրել են տեսնել պարտադրողները, այլ այնպիսին, ինչպիսին նա կարող է դառնալ՝ արժանապատիվ, կազմակերպված, պայքարող և ազգի ճակատագիր կռող։
1. Բարոյահոգեբանական բարեփոխություն
Ցանկացած իրական վերափոխում սկսվում է հոգեվերլուծական հողի վերամշակումից։ Առաջնորդը պետք է առաջին հերթին վերակենդանացնի ազգային ինքնագիտակցությունը՝ վերաիմաստավորելով այն, ինչ նշանակում է լինել Հայ։ Նա պետք է մերժի համաշխարհային չափանիշներով պարտադրված պարտվողի բարդույթից և փոխարենը երկաթյա կամքով ձևավորի հաղթողի հոգեբանություն։
Հայ քաղաքական մտքի տիտան Գարեգին Տեր Հարությունյանն է ուսուցանել, որազգերը չեն մահանում զենքի պակասից, այլ՝ հոգու անձնատվությունից։
2. Պետական կառավարման ամբողջական վերակազմություն
Առաջնորդը պիտի խզի կապը նախկին՝ նեխած կառավարման մոդելների հետ։ Նրա կառուցելիք իշխանությունը պետք է ունենա երեք առանցք.
-
Պետական խստապահանջ վերահսկողություն, որտեղ կոռուպցիան վերացվում է ոչ թե խոսքով, այլ օրենքով , գավազանով և մտրակով։
-
Անհատական և համայնքային պատասխանատվություն, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի դառնում է պետության պահպան զինվոր։
-
Կենտրոնացված ուժեղացում՝ առանց բռնապետության, ինչպես դա արեց Օկտավիանոսը՝ կործանման ուղին ընտրած Հին Հռոմի համար։
3. Ազգային կրթության ու ռազմագիտության վերանախագծում
Առաջնորդը պետք է փոխի կրթության իմաստը՝ դարձնելով այն ազգակենտրոն, արժեքային և կենսունակ՝ ընդհանրապես հրաժարվելով բովանդակությամբ օտարածին դպրոցներից ու բուհերից։
Նրա գլխավոր առաջնահերթություններից մեկը պետք է լինի ոչ թե անիմաստ պատերազմ քարոզելը, այլ բարոյական ռազմագիտության ներդրումը կրթության մեջ և ազգապաշտ մարտական կեցվածքի վերակազմությունը։
4. Հողային և ժողովրդագրական քաղաքականության ռազմավարություն
Ինչպես Գարիբալդին՝ միավորեց իտալացի ժողովրդին տարածքային-պատմական գործոնի շուրջ, այնպես էլ հայ Առաջնորդը պիտի կազմակերպի ազգի վերակենտրոնացումը ։ Դա ներառում է.
-
Ադրբեջանական օկուպացիայից Արձախի ազատագրման և վերաբնակեցման հատուկ ծրագիր,
-
Քաղաքաշինության ազգային ոճով ուղղություն՝ համահունչ լեռնային-արևելյան ճարտարապետությանը,
-
Հայկական լեռնաշխարհ Բնիկ Հայության վերադարձի ծրագիր:
5. Արտաքին քաղաքականություն՝ հիմնված իրավահավասարության իրավունքի վրա
Չերչիլի և Ռուզվելտի նման առաջնորդները ասում էին, որ աշխարհում ոչինչ չի տրվում առանց ուժի ցուցադրության։ Հայ առաջնորդը պետք է հրաժարվի նվաստացուցիչ խաղաղություն մուրացողի լեզվից և անցնի հավասաչ իրավունքի դիրքից խոսելու ոճի։ Նա պետք է միջազգային ատյաններում հնչեցնի՝ ոչ թե զիջումների, այլ հայրենի հողի վերադարձի օրակարգը՝ հիմնվելով պատմական իրավունքի, երիտթուրքերի կողմից բնիկ հայ ժողովրդի նկատմամաբ իրականացված ցեղասպանության բազմակողմանի փոխհատուցման պահանջի վրա։
Комментарии
Отправить комментарий