ՆՈՐ ՀՈԳԷԷՆԵՐԳԵՏԻԿ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ
Մարդկությունը կանգնած է հոգևոր ու էներգետիկ խաչմերուկում։ Ժամանակակից քաղաքակրթությունն իր տեխնոլոգիական հաղթարշավով հասել է այն սահմանագծին, երբ մարդու ներսում ընթացող գործընթացներն այլևս չեն կարող անտեսվել։ Մի կողմից՝ գիտության փորձարարական մեթոդները բացահայտել են տիեզերքի և նյութի խորքերը, մյուս կողմից՝ հոգևոր աշխարհը՝ իր էությունն ու դերը, մնում է անբացատրելի մեծամասնության համար։ Բայց այն, ինչը չի տեսանելի ֆիզիկական աչքով, դեռ չի նշանակում՝ գոյություն չունի։
Մեր դիտարկումներն ուղղված են այն իրողությանը, որ հին դիցաբանության մեջ հիշատակվող Աստվածները իրական են՝ ոչ որպես առասպելաբանական ֆիգուրներ, այլ որպես գերհզոր գիտակցական էություններ, որոնք գոյություն ունեն նուրբ նյութականության ոլորտում։ Այս էությունները շարունակում են դիտարկել մարդկության ընթացքը, և որոշ դեպքերում՝ ազդել դրա ուղղության վրա։
Այս գրության նպատակը չէ դոգմատիկ ուսմունք ներկայացնել։ Այստեղ մենք փորձում ենք դիտարկել մի համակարգ՝ որը համադրում է հնագույն իմաստությունը, հոգևոր փորձը և նորագույն գիտական պատկերացումները։ Մենք ձգտում ենք բացել այն իրականությունը, որն ընկած է ֆիզիկական աշխարհի տակ՝ հոգէէներգետիկ մակարդակում։
ԳԼՈՒԽ I – ԼՈՒՅՍ ԵՎ ԽԱՎԱՐԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Սուրբ Սրբոց Արարչի կամոք, Լույսի Դաշնությունն առաջնորդում է Սուրբ Սրբոց Երկնքի և Երկրի Տեր Արամազդը։ Դաշնությունում ներգրավված են Սուրբ Սրբոց Երկնքի և Երկրի Տիրուհիներ Տիրուհիներ՝ Անաիդան, Այսեմիկեն, Աթինազպալասը, Աֆրոդիտեն և Արտեմիսեն։ Նրանցից յուրաքանչյուրն ունի իր ոլորտը...
ԼՈՒՅՍԻ Դաշնությունը ներառում է միլիոնավոր էակներ, որոնք գերհզոր են բոլոր ոլորտներում՝ իրենց գիտակցական մակարդակով, էներգետիկ ներուժով և մատրիցայի նկատմամբ տիրապետությամբ։ Նրանք, որպես կանոն, չեն խառնվում մարդկության ընթացքին՝ հարգելով ազատ կամքի տիեզերական օրենքը, սակայն իրենց առաքելությունն է պահպանել տիեզերական հավասարակշռությունը և երբեմն՝ ուղղորդել ընտրյալներին։
ԽԱՎԱՐԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՆ առաջնորդում են Սուրբ Սրբոց Երկնքի և Երկրի Տեր Քրոնոսը և Սուրբ Սրբոց Երկնքի և Երկրի Տիրուհի Աստղիկը։ Նրանք ղեկավարում են միլիոնի չափ էակների, որոնց նպատակը, ի տարբերություն Լույսի Դաշնության, ոչ թե ուղղակի ներդաշնակություն, ստեղծագործական կյանք ապահովելն է, այլ՝ փորձությունների և տառապանքների ստեղծումը։
Այսպիսով, Խավարի Դաշնությունը չարի հետ չի նույնացվում։ Այն դիտվում է որպես կոփող ուժ, որպես գիտակցության աճի շարժիչ։ Խավարի դաշնությունն ստեղծում է դժվարություններ, համաշխարհային հակամարտություններ, մոլորեցումներ և շեղումներ, որոնց միջոցով մարդը կարող է ընտրություն կատարել՝ ի նպաստ իր հոգևոր վերելքի։
ԳԼՈՒԽ II – ԱԶԱՏ ԿԱՄՔԻ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ
Տիեզերքում գործում է հիմնական մի օրենք՝ ազատ կամքի իրավունքը։ Ո՛չ Լույսի, ո՛չ Խավարի ուժերը, առանց մարդկանց խնդրանքի, չեն կարող խախտել այս իրավունքը։ Մարդը պետք է ընտրի ինքնուրույն՝ ի՛ր ստեղծագործությամբ, արարմամաբ, թե փորձառությամբ և ձգտումներով, բայց միշտ ի՛ր պատասխանատվությամբ։
Այնուամենայնիվ, կան պահեր, երբ մարդկությունն հեռանում հավասարակշռությունից, որն առաջ է բերում տիեզերական հավասարակշռության խախտում։ Այդպիսի իրավիճակներ են, օրինակ, միջուկային պատերազմի սպառնալիքը, բնության ռիթմի ամբողջական խաթարումը, հոգևոր արժեքների կեղծումը կրոնական ուսմունքների հետևորդների կողմից։ Այսպիսի պահերին Լույսի և Խավարի Դաշնությունը կմիջամտի ՝ կանխարգելելու համընդհանուր կործանումը։ Դրա օրինակներն են մեզնից առաջ եղած 19 քաղաքակրթությունների կործանումը:
ԳԼՈՒԽ III – ԸՆՏՐՅԱԼՆԵՐԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Լույսի և Խավարի դաշնությունները երկուսն էլ ունեն իրենց ընտրյալները մարդկության ներսում։ Լույսի ընտրյալները սովորաբար լինում են՝ հոգևոր վարդապետներ են, փիլիսոփաներ, գիտնականներ, արվեստագետներ, ովքեր քրտնաջան աշխատանքով բարձրացնում են համայն մարդկության գիտակցության մակարդակը։
Խավարի դաշնության ընտրյալները հաճախ լինում են՝ քաղաքական ղեկավարներ են, հեղափոխականներ, անհաշտ քննադատներ, ովքեր ցավի, հակասության և անկման միջով են տանում մարդկությանը ՝ որպեսզի կատարվի անցած ուղու վերարժևորու; Դրա վառ վկայությունը Հայաստանյան իրականությունն է 2010-ից մինչ այսօր
Երկուսն էլ՝ իրենց կերպով, նպաստում են մարդու հոգևոր վերելքին։ Լույսը՝ ներշնչելով, Խավարը՝ մղելով տառապանքների և անընդհատ պայքարի։
ԳԼՈՒԽ IV – ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԻՍ ՎԻՃԱԿԸ
Մարդկությունն այժմ գտնվում է հոգևոր քաոսի եզրին։ Թեև տեխնոլոգիան զարգանում է աննախադեպ արագությամբ, սակայն բարոյական, հոգևոր և մշակութային համակարգերը թուլացել են, իսկ որոշ երկրներում ուղղակի անկում են ապրում։
Միջուկային սպառնալիքը, բնապահպանական աղետները, պատերազմների մշտական վտանգը, հոգևոր արժեքների ճգնաժամը՝ այս բոլորը ազդակներ են. մարդն իր ստանձնած առաքելությունից շեղվել է։
Լույսի և Խավարի, Դաշնությունները՝ դիտարկում են այս ընթացքը։ Նրանց նպատակը ոչ թե անուղղակի կառավարելն է, այլ՝ վերականգնել համաշխարհային ռիթմը։ Նրանք ներգործում են՝ ընտրյալների միջոցով, երազների, ներշնչումների, կամ անսպասելի ճշմարտությունների ի հայտ գալու, բնական աղետները չկանխելու ձևով։

ԳԼՈՒԽ V – ՀԱՅ ԱԶԳԻ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Հայկական դիցաբանության Սուրբ Սրբոց Երկնքի և Երկրի Տեր՝ Արամազդի և Սուրբ Սրբոց Երկնքի և Երկրի Տիրուհի Անահիտի կերպարները նույնական են Տիեզերքի Լուսավոր կողմի ղեկավարների հետ։ Այս առումով՝ Հայաստանը, որպես հնագույն հոգևոր կենտրոն, ունի իր տեղն ու դերը տիեզերական դաշտում։

Հայոց ազգը, լինելով քաղաքակրթությունների արմատը՝ պատմության հարուստ փորձով, հոգևոր զարգացման բարձր մակարդակ ունեցող անհատներով, աղետներին դիմադրելու և վերականգնվելու մեծ ներուժով կոչված է բարձրացնելու ախ իրեն, ապա և մյուս ազգերին։ Պատահական չէ, որ հայոց ընտրյալները հաճախ հայտնվում են համաշխարհային մշակութային, գիտական, հոգևոր և այլ կենտրոններում։
Հայ ժողովուրդը կոչված է դառնալ Հոգէէներգետիկ Վերականգնման կամուրջ՝ տիեզերական ներդաշնակության ապահովման ճանապարհին։
ՆՈՐ ՀՈԳԷԷՆԵՐԳԵՏԻԿ ԴԱՐԱՇՐՋԱՆԻ ՇԵՄԻՆ
Մենք ապրում ենք ոչ միայն տեխնոլոգիական, այլ նաև Երկիր մոլորակի հոգևոր մթնոլորտի փոփոխման շրջանում։ Որքան էլ զարգանա նյութը, առանց հոգու՝ այն անուժ է։
Նոր դարաշրջանը պահանջում է նոր գիտակցություն՝ համադրող, հավասարակշռող և ներդաշնակող։ Լույսի և Խավարի դաշնությունները՝ որպես տիեզերական ուժեր, շարունակելու են իրենց աներևույթ ազդեցությունը։ Սակայն ճակատագիրն՝ ի վերջո, մնում է հոգևոր կատարելության բարձր ոլորտները մտած Մարդու ձեռքում։ Նման մարդը ձևավորում է նաև տիեզերական ռիթմը։ «Նոր Հոգէէներգետիկ դիտարկումները» կոչ են՝ զգալու այդ ռիթմը,
հասկանալու մեր առաքելությունը, և վերադառնալու մեզ իրական վերամբարձ կոչող ձայնին՝ Հին Աստվածների խորհրդին։

Комментарии
Отправить комментарий