ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅՔ – ԱՐԱՐԱՏՅԱՆ ՄԱՐԴՈՒ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԿԱՆՉԸ

 

 

Ի լրացումն Խաչիկ Չալիկյանի «ԽՈՍՔ ԱՎԵՏՄԱՆ» հոդվածի

«Խաչելությանը հաջորդում է Հարությունը»՝ ավետման խորհրդին այլընտրանք չկա։
Ընթերցողների հուսադրող արձագանքը վկայում է, որ իրոք պահն է Հարության։

Այսօր, երբ վաշխառու աշխարհակարգը մղում է կռիվ ընդդեմ հիշողության, ընդդեմ հնագույն քաղաքակրթությունների, երբ ինքնությունը համարվում է անցանկալի, իսկ հավատը՝ խաթարող, մեզ պարտադրվում է անինքնության և տգիտության նոր համաշխարհային միտք։

Սակայն Հոգևոր Հայքը՝ Արարատյան Մարդու քաղաքակրթական օջախը, այլ օրակարգ ունի։ Այդ օրակարգը ոչ թե  բողոք է , այլ գործողության կոչ, որը սկիզբ է դնում Նոր քաղաքակրթության հենքերին։

ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅՔԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԴՐՈՅԹՆԵՐԸ

Արարատյան Մարդու վերածնունդը և Հայքի ապագան հիմնվում են երկու փոխլրացնող, փոխամեղմող ուղու վրա՝ որոնք իրական գործիքներ են հայության համախմբման և քաղաքական ինքնիշխանության վերականգնման համար։

1․ Սահմանադրական միապետություն Հայաստանի Հանրապետությունում

  • Հայաստանը վերաձևավորվում է որպես սահմանադրական միապետություն, որի հոգևոր, մշակութային և արժեհամակարգային հենարանը Արարատյան Մարդու քաղաքակրթական տեսլականն է։

  • Միապետության գործառույթը խորհրդանշական է, սակայն հիմք է հանդիսանում ազգային արժանապատվության վերագտման, պատմական հիշողության և հաստատունության համար։

  • Պետության վերակառուցումը կատարվում է ոչ թե անձերի շուրջ, այլ արժեքների շուրջ՝ ապահովելով ինքնաբավ կրթություն, տնտեսություն, անվտանգություն և մշակութային ինքնություն։

2․ Արևմտյան Հայաստանի Հանրապետության շուրջ արտասահմանյան հայության վերակենտրոնացում

  • Աշխարհասփյուռ հայությունը համախմբվում է Արևմտյան Հայաստանի Հանրապետության շուրջ, որի հիմքը դրվել է 2004 թ․ Շուշիում՝ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ հռչակմամբ և Արմենագ Աբրահամյանի գլխավորությամբ։

  • Այս օրինաչափ մարմինը՝ որպես սփյուռքի քաղաքական ձայն, արդեն տասնամյակ է պաշտպանում արցախահայության ու արևմտահայության իրավունքները միջազգային դատական ատյաններում։

  • Նպատակն է ամբողջ սփյուռքյան ներուժի միավորում՝ միջազգային իրավունքի դաշտում Հայկական հարցի, ցեղասպանության հետևանքների, Արցախի իրավունքի և հայրենադարձության շուրջ արդյունավետ նախաձեռնությունների համար։

ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ՖՈՐՈՒՄ՝ ԱՐԱՐԱՏԻ ԱՆՎԱՆՈՎ

Ստեղծվում է «ԱՐԱՐԱՏ» համաշխարհային քաղաքակրթական ֆորում, որի նպատակն է.

  • Համահայկական քաղաքական ռազմավարության մշակման և տարածման միջազգային կենտրոն,

  • Ազգային կրթության և հոգևոր վերածննդի մոդելավորման հարթակ,

  • Նոր տնտեսական և տեխնոլոգիական մոտեցումների լաբորատորիա,

  • Արվեստի, մշակույթի և ոգեղեն սիմվոլիզմի միջազգային փառատոն։

Առաջին համաժողովը կդառնա համահայկական վերակազմակերպման մեկնակետ՝ ոչ միայն հայկական, այլ համամարդկային արժեքների վերանորոգման տեսանկյունից։

ՊԱՏՄԱԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • ՀՀ ներկայիս վարչակարգը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ըստ Ստամբուլում հնչեցրած հայտարարության, պաշտոնապես սահմանափակել է իր պատասխանատվության տարածքը՝ ընդամենը 29,800 կմ²-ով։

  • Սա համազոր է Արձախից, Նախիջևանից և Արևմտյան Հայաստանից հրաժարում։

Այս պայմաններում պարտադիր է՝ համահայկական իշխանության գաղափարը վերակենդանացնել սփյուռքում, իսկ Հայաստանի Հանրապետությունում նախաձեռնել ազգ-պետական նոր մոդել՝ առանց այսօրվա պարտվողական և ապազգային շրջանակների։

ՎԵՐՋԱԲԱՆ – ԲԱԳՐԱՏՈՒՆՈՒ  ՀԱՅՐԱԿԱՆ ԿՈՉԸ

Հոգևոր Հայքի ակունքներում կանգնած է Տեր Հակոբ քահանան՝ Բագրատունյաց արքայական տոհմի ժառանգորդը և Ազատագրության Բանակի հիմնադիրը։

Որպես ժառանգորդը նա, որպես  Աշոտ 5-րդ Բագրատունի, ճանաչվել է որպես Մեծ Հայքի օրինական թագավոր՝ Ուկրաինայի , Ռուսաստանի և այլ միապետական տների կողմից։

Այսօր Բագրատունու խոսքը հրաման չէ, այլ հայրական հորդոր՝

Միացե՛ք, Հոգևոր Հայքին.Թող հայ ժողովրդի բաժանումները՝ գյումրեցի, արձախցի, ապարանցի և այլն, փոշի դառնան, իսկ Հայության  միասնությունը՝ ԼՈՒՅՍԻ ՏԱՃԱՐ ,
Որից կծագի նոր Հայկական քաղաքակրթությունը:






 

Комментарии

Популярные сообщения из этого блога

Իլհամի «95 տոկոսանոցը»

Ո՞ՎՔԵՐ ԵՆ «ԹՈՒՐՔԵՐԸ»