Բաքվի ռասիստական ռեժիմի սահմանադրական ագրեսիան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը, ոչ թե դիվանագիտական հերթական դիտարկում է, այլ իրական ազդանշան՝ հայ ազգի համար պետական մակարդակով արձանագրված գոյաբանական սպառնալիքի մասին ։ Բաքվի ռասիստական ռեժիմն իր Սահմանադրության հիմքում դրել է ոչ թե պարզու-նակ պատմական հիշողություն, այլ բաց տարածքային հավակ-նությունների իրավական ճարտարապետություն Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Սա հայ ազգի համար պետք է դառնա քաղաքական սթափ մտածողության առանցք․ պաշտո-նական Բաքուն իր սահմանադրության հիմքում է ամրագրել է տարածքային հավակնություններ Հայաստանի Հանրապետու-թյան նկատմամբ ։ 1991 թ․ այսպես հորջորջված Ադրբեջանի անկախության ակտը հղում է անում 1918–1920 թթ․ մուսավաթ-ֆաշիստական ռեժիմին՝ իրեն հռչակելով նրա իրավահաջորդ։ Իսկ այդ շրջանի հռչակագրերում «Ադրբեջան» անվան տակ ներառվում էին Հարավային և Արևելյան Անդրկովկասը , այսինքն՝ տարածքներ, որոնք երբեք չեն եղել Բաքվի ռեժիմի իրավաչափ մաս։ 1919 թ․ Անտանտին նե...