Բաքվի ռեժիմի աղմկահարույց կեղծարարությունը զավթված Ստեփանակերտում

 

Լուսանկարում ձախից Կարեն Ավանեսյանն է 

2025թ. դեկտեմբերի 26-ին Բաքվի ռեժիմը հայտարարեց, որ օկուպացված Ստեփանակերտում (նրանց կողմից վերանվանված «Խանկենտի») հայ բնակիչ Կարեն Ալբերտի Ավանեսյանը դատապարտվել է 16 տարվա ազատազրկման՝ «ահաբեկչություն», «երկու կամ ավելի անձանց սպանության փորձ», «ապօրինի զենք ձեռք բերելը», «պահելը» և «կրելը» մեղադրանքներով։

 Ինչո՞ւ է այս պատմությունը ոչ թե իրավական նիստ, այլ   էժան արկածային ժանր։ 

 Բաքվի ռասիստական ռեժիմի «սցենարը» ինքն իրեն է խոցում

 Օկուպացիոն ռեժիմի պաշտոնական հաղորդագրությունից «պարզվում է», որ Արձախի բնիկ հայ 58-ամյա Կարեն Ավանեսյանը մի գեղեցիկ առավոտ ներկայացել է… խանութ, առանց որևէ փորձաքննության, փաստաթղթերի ձևակերպման  կամ վերահսկողության ձեռք բերել է.

  • «Կալաշնիկով» գրոհային հրացան 

  •  ձեռքի Ֆ-1— ձեռքի հակահետևակային պաշտպանողական նռնակներ (ռազմական զինամթերքներից անտեղյակ ընթերցողներին տեղեկացնեմ, որ Ֆ-1 նռնակի խոցման շառավիղը մինչև 200 մ է և սա արդեն վկայում է զավթիչների հրապարակած տեղեկության անհեթեթությունը։ 

  •  թաքցրած փամփուշտներ 

Հարց է առաջանում.
 Արձախի տարածքը զավթած Բաքվի ռեժիմը  խանութներում ազատ վաճառքի՞ է դրել ինքնաձիգներն ու նռնակները: Այս պատմությունը հերթական կեղծ քարուզչական թատրոնն է, որը զավթիչները միտումնավոր բեմադրել են՝ բնիկ հայերին «ահաբեկիչ» ներկայացնելու համար։
 «Սոցիալական ապաստարա՞ն»

Ադրբեջանական քարոզչամեքենան հայտարարում է, որ Կ. Ավանեսյանը դուրս է եկել «սոցիալական ապաստարանից»։ Սա ինչ է՞ կալանավայրի թուրքական  բառապաշարի նեո քողարկում որը կիրառվում է միայն այն բնիկ հայերի նկատմամբ, որոնք խաբվելով ռուսմոլ ղեկավարության քարոզչությամբ՝ մնացել են Արձախում։ 

   Աբսուրդի գագաթնակետը՝ երեք վիրավոր ոստիկան… և անզեն հայ

Զավթիչների սյուժեն այնքան անհամեմատ է իրականությանը, որ հիշեցնում է ոչ թե քրեական գործ, այլ Ժյուլ Վեռնի ֆանտաստիկայի ժանրին գերազանցող արկածային պատկերագիրք.

  • Հայ «ահաբեկիչը» նստած է դատարկ տանը՝ իբր մի քանի մետր հաստություն ունեցող բետոնապատ «դիրք զբաղեցնելով»

  • Սպասում է, թե  ե՞րբ զավթիչ ,,ադրբեջանցի,, ոստիկանները կմոտենան

  • Հրացանով կրակում է… նռնակներ է նետում…ուղղակի ,,Ռեմբո,, ֆիլմի նոր սերիա:

  • Երե՞ք ոստիկաններն էլ վիրավորվում են

  • Սյուժեի վերջում՝ Ավանեսյանը «վնասազերծվում է»

  Զավեշտը նրանում է, որ Ալիևյան ռեժիմի տարածած տեսանյութում Կ. Ավանեսյանը
ոչ միայն զինված չէ, այլ քայլում է Ալիևի հավաքի վայրի ճիշտ հակառակ ուղղությամբ

Այսինքն՝ «ահաբեկիչի» մոտ զենք չկար, բայց նրան մեղադրում են հրազենի կիրառման համար։ 
  Ըստ Կարեն Ավանեսյանին քաջածանոթ Սերգեյ օգօլցովի, որը անգլերենի ուսուցիչ է եղել Արձախում 1987թ.,  
Կարենը  պատկերացում չուներ, թե զենքը որ ծայրից է լիցքավորվում։ Խորհրդային տարիներին Բաքվի Բիլաջարի զինվորական կոմիսարիատում նրան զննող բժշկական հանձնաժողովի նախագահն ասել էր. «Որդի՛ս, Ալլահը չի ուզում, որ դու զինվոր դառնաս»։ 1990-ականների անհանգիստ տարիներին նա ապրել է Ռուսաստանում՝ Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում և Ուկրաինայում։ Ստեփանակերտ է վերադարձել ավելի ուշ, Բիշքեկի արձանագրության ստորագրումից հետո…  

       Ո՞ւմ էր մոտենում Ավանեսյանը 2025թ. սեպտեմբերի 14-ին

  Պաշտոնական Բաքուն այս մասին լռում է։ Արձախի տարածքը օկուպացրած ռեժիմի պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է «միջոցառման վայր», բայց չի նշվում, թե ինչի մասին է խոսքը։

 Իրականությունն այն է, որ այդ օրը Իլհամ Ալիևը ժամանել էր զավթված Ստեփանակերտ և մասնակցում էր «Ղարաբաղի համալսարանի» կլինիկայի բացմանը։ Օկուպանտների տարածած տեսանյութում երևում է, որ Կ. Ավանեսյանը գնում է այլ ուղղությամբ, ոչ ոքի չի մոտենում և ոչ մի վտանգ չի ներկայացնում։

Այսինքն՝ ռասիզմի դրոշակակիր Բաքուն փորձում է «ահաբեկչության» գործ հորինել այնտեղ, որտեղ նույնիսկ դրա ահամր առիթ չկա։

 Ինչո՞ւ է սա արվել. իրական նպատակը պարզ է

  Բաքվի օկուպացիոն իշխանությունները 2023-ի սեպտեմբերյան ինտերվենցիայից հետո ունեին մեկ նպատակ՝ Արձախում մնացած վերջին բնիկ հայերին ներկայացնել որպես «ահաբեկիչներ» և    նրանց առանց միջազգային աղմուկի  կամ բանտարկել, կամ արտաքսել: Բնիկ արձախեցի Կարեն Ավանեսյանի գործը այդ մեծ շղթայի ամենավճռական օղակներից մեկն է։

 Ինչու՞ է լռում պաշտոնական Երևանը

Խիստ մտահոգիչ է, որ Հայաստանի Հանրապետությաան կառավարությունը ոչ մի արձագանք չի տվել այս խայտառակ, ռասիստական և մարդու իրավունքների կոպիտ խախտման դեպքին։

Ալիևի ռեժիմը բացահայտորեն կառուցում է քաղաքական գործ՝ ժխտելով հայկական ինքնությունը, վտանգելով մարդու կյանքը և խաթարելով միջազգային իրավունքը։ Իսկ պաշտոնական Երևանն իր լռությամբ, դառնում է այդ հանցանքի հանցակից: 

Կոչ միջազգային հանրությանը

Արևմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Արձախի Հանձնաժողովը
պահանջում է, որ միջազգային հանրությունը պարտադրի ռասիստ և զավթիչ Ալիևին.

1) Անմիջապես ազատել հայազգի Կարեն Ավանեսյանին

2) Ապահովել նրա անվտանգությունը Ստեփանակերտում

3) Զավթիչների զորքրեի անհապաղ դուրս բերում Արձախի տարածքից և 
Միջազգային խաղաղապահ ուժեր մուտք՝ արձախցիների անվտանագ վերադարձն ապահովելու համար;  
  
   Արևմտյան Հայաստանի հանրապետության անբաժանելի նահանգ Արձախը  օկուպացված է Բաքվի ռեժմի կողմից։

  Եկվոր զավթիչները բնիկ հայերին իրենց բնօրրանում մեղադրում են զենք ունենալու մեջ՝ այն դեպքում, երբ նույնիսկ տեսանյութերում անգամ խաղալիք զենք չկա։
Սա այլևս քաղաքական կեղխիք չէ:  Սա իրենց բնօրրանում՝ Աևձախում բնիկ հայերի էթնիկ բնաջնջման «անօրենվ» շոու է, որը պետք է դադարեցնել Միջազգային խաղարար զորքրեի անհապաղ մուտքով և բավի ռասիստական զինուժի դրուսբերմամբ։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Իլհամի «95 տոկոսանոցը»