ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ԹԵ՞ ՅՈՒՐԱՑՈՒՄ

      ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԻ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԱՀԱՆԹԵՓԵԻ ԵՎ ՈՂՋ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ

Թուրքական «Hürriyet Daily News»-ը հաղորդում է, որ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը լայնածավալ պահպանական և ենթակառուցվածքային աշխատանքներ է իրականացնում Կարահանթեփե հնավայրում, որը գտնվում է պատմական Ուռհայի (Եդեսիայի) շրջանում՝ Հայկական լեռնաշխարհի հարավային հատվածում։ Նախագծով նախատեսվում է պաշտպանական ծածկի, գիտահետազոտական համալիրի և այցելուների կենտրոնի կառուցում:

Այս թեման և դրանից բխող մտահոգությունները քննարկվել են Արևմտյան Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության դահլիճում կայացած Ազգային Ժողովի Արցախի հանձնաժողովի հերթական նիստում, որտեղ զեկույցներով հանդես են եկել «Կաճառ» գիտական կենտրոն ՀԿ-ի պատմաբանները:

   Կրկնակի ստանդարտներ. Նախապատմական հուշարձաններն ընդդե՞մ
հայկական ժառանգության


«Կաճառ» Գիտական Կենտրոնի նախագահ, պ.գ.թ. Մհեր Հարությունյանը նշել է, որ ցանկացած հնագիտական հուշարձանի պահպանություն ողջունելի է, քանի որ Հայկական լեռնաշխարհի բնիկ բնակչության հնագույն ժառանգությունը համամարդկային արժեք է: Կարահանթեփեն (Karahantepe) գտնվում է պատմական Հայկական լեռնաշխարհի Ուռհայի (Եդեսիա) տարածաշրջանում՝ ներկայիս քեմալականների կողմից զավթված Արևմտյան Հայաստանի Հանրապետության  Շանլըուրֆայի նահանգում։ Այն  նեոլիթյան շրջանի բացառիկ հնագիտական համալիր է, որի տարիքը գնահատվում է շուրջ 11-12 հազար տարի։ Գիտական հանրությունը այն դիտարկում է որպես Գյոբեքլիթեփեի հետ նույն մշակութային միջավայրին պատկանող հուշարձան։

  Սակայն պատմաբանն արձանագրում է մտահոգիչ իրողություն. Անկարան նման ծրագրերը մշտապես ներկայացնում է որպես «թուրքական մշակութային ժառանգություն»՝ շրջանցելով տարածքի հայկական պատմամշակութային բազմաշերտությունը։ Մինչ մեծ միջոցներ են հատկացվում նախապատմական հուշարձաններին, նույն հետևողականությունը չի ցուցաբերվում բուն հայկական բազմահազարամյա ժառանգության նկատմամբ (Անի մայրաքաղաք, Կարսի
մարզի սրբավայրեր, Վանի շրջանի հուշարձաններ, հայկական գերեզմանոցներ)։

  

Քաղաքակրթական անցյալի յուրացում և Արարատ լեռան խնդիրը

  • Պատմաբան Աշոտ Հարությունյանն իր ելույթում ընդգծեց, որ Անկարայի շովինիստական կառավարությունը շարունակում է Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական անցյալը փորձել ներկայացնել բացառապես թուրքական ազգային պատմության շրջանակներում։ Նա ընդգծեց, որ հատկապես մտահոգիչ է այն իրողությունը, որ Հայկական լեռնաշխարհում մշակութային ժառանգությունը հաճախ հայտնվում է ռազմա-քաղաքական հակամարտությունների կիզակետում։ Հետևանքն այն է, որ պատմական հուշարձանները երբեմն դառնում են ոչ թե գիտական ուսումնասիրության և պահպանության առարկա, այլ ինքնության և մշակութային վերաձևման, պատմության վերաշարադրման , բնիկ հայության Հայրենիքի յուրացման գործիք։
  • Պատմաբան Վլադիմիր Հարությունյանն առանձնակի ուշադրություն

    դարձրեց Մասիս (Արարատ) լեռան հարցին։ Հայության ազգային հիշողության ու ինքնության սրբազան խորհրդանիշը միջազգային հանրությանը հաճախ մատուցվում է լոկ որպես Թուրքիայի զբոսաշրջային բաղադրիչ՝ լռության մատնելով այն փաստը, որ այն գտնվում է թուրքական նվաճման ենթարկված Արևմտյան Հայաստանի տարածքում։

         Արձախի մշակութային ցեղասպանությունը

Պատմաբան Հովիկ Ավանեսովը մտահոգություն հայտնեց տարածաշրջանում շարունակվող քաղաքականացված մոտեցումների շուրջ՝ զուգահեռներ


անցկացնելով Արձախի հետ: Ապշերոնի վարչախմբի կողմից զավթված Արձախի Հանրապետությունում այսօր ընթանում են բնիկ հայերի սրբավայրերի, խաչքարերի և հուշարձանների ոչնչացման, ձևախեղման ու ինքնության փոփոխման վտանգավոր գործընթացներ, ինչը բազմիցս արձանագրվել է միջազգային փորձագետների կողմից:

    Կոչ միջազգային հանրությանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ին

  Տարածաշրջանայաին համագործակցության մասնագետ Լիանա Մանվելյանը  համոզմունք հայտնեց , որ՝ բնիկ հայության մշակութային ժառանգությունը չի կարող դառնալ քաղաքական հակամարտությունների կամ բնիկ հայության Հայրենիքը յուրացնելու գործիք։

Կարահանթեփեն, Գյոբեքլիթեփեն, Անին, Աղթամարը, Վանը, Արձախի վանքերն ու սրբավայրերը Երկրագնդի ամբողջ մարդկության պատմական հիշողությունն են։

   Հանդիպումը վարող Անուշ Հարությունյանը շեշտեց, որ Միջազգային

կազմակերպությունները, մասնավորապես ՅՈՒՆԵՍԿՕ-ն, պետք է հավասար ուշադրությամբ հետևեն տարածաշրջանի բոլոր պատմամշակութային հուշարձանների պահպանությանը՝ անկախ դրանց ազգային կամ կրոնական պատկանելությունից, որպեսզի Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժառանգությունը չդառնա մշակութային յուրացման թուրանական քաղաքականության զոհ:


 

 

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Իլհամի «95 տոկոսանոցը»