Միջազգային հանրությունը արձախահայերի դատի առջև

 

    «Պատմությունը դեռ կտա իր գնահատականը, սակայն այսօր էլ մնում է անպատասխան մի հարց՝ արդյո՞ք ժողովուրդների անվտանգության իրավունքը համընդհանուր արժեք է, թե այն կիրառվում է ընտրովի՝ աշխարհաքաղաքական շահերից ելնելով»։   
                                                  Պ.Գ.թ. , պատմաբան                                                           Մհեր Հարությունյան


 Երբ եվրոպական քաղաքական շրջանակներում քննարկվում է Ուկրաինայում հրադադարից հետո միջազգային ռազմական ուժերի տեղակայման հնարավորությունը՝ անվտանգության երաշխիքներ ապահովելու նպատակով, բնականաբար առաջանում է մի հարց, որը հուզում է հազարավոր արձախահայերի։

  Ո՞ւր էին նույն այդ անվտանգության երաշխիքների մասին խոսող 

 պետություններն ու կազմակերպությունները, երբ Ապշերոնի ահաբեկչական ռեժիմը տարիներ շարունակ ուժի կիրառման սպառնալիքով և ռազմական գործողություններով զավթում էր չճանաչված ,բայց ինքնիշխան Արձախի Հանրապետության տարածքը։ Ո՞ւր էին միջազգային ռազմական դիտորդական կամ խաղաղապահ նախաձեռնությունները, երբ Արձախի բնիկ բնակչությունը ենթարկվում էր շրջափակման, հումանիտար ճգնաժամի և, ի վերջո, զանգվածային տեղահանության։

Եթե որևէ ժողովուրդ արժանի է անվտանգության միջազգային երաշխիքների, ապա այդ սկզբունքը պետք է գործի բոլորի համար՝ անկախ աշխարհաքաղաքական շահերից և ուժային կենտրոնների


նախասիրություններից։ Հակառակ դեպքում միջազգային իրավունքի և մարդու իրավունքների պաշտպանության մասին հայտարարությունները կորցնում են իրենց համընդհանուր բնույթը և վերածվում ընտրովի քաղաքականության գործիքի։

Արձախից բռնի տեղահանված հայերի համար այս հարցը տեսական կամ դիվանագիտական բանավեճ չէ։ Այն վերաբերում է իրենց կորցրած Հայրենիքին, իրենց տներին, մշակութային ժառանգությանը և անվտանգ ապրելու հիմնարար իրավունքին։

Ուստի, երբ Եվրոպայում քննարկվում են անվտանգության նոր մեխանիզմներ, արձախահայերն իրավունք ունեն հարցնելու․ ինչո՞ւ նույն վճռականությունը, նույն քաղաքական կամքը և նույն պատասխանատվությունը չդրսևորվեցին այն ժամանակ, երբ վտանգված էր Արձախի  Հանրապետության բնիկ հայ բնակչության անվտանգությունն ու գոյությունը։    Հիշեցնենք, որ 2020 թ. պատերազմի ընթացքում և դրան հաջորդած տարիներին Արձախը ենթարկվեց Բաքվի ռասիստական ռեժիմի և նրա դաշնակիցների լայնածավալ ռազմական գործողությունների, որոնց հետևանքով հազարավոր մարդիկ զոհվեցին և վիրավորվեցին, իսկ տասնյակ հազարավոր բնակիչներ ստիպված եղան լքել իրենց բնակավայրերը։

2023 թ. սեպտեմբերին Ապշերոնի ռասիստական վարչակարգի զինված ուժերի իրականացրած ռազմական գործողություններից հետո ինքնիշխան Արձախի Հանրապետության  բնիկ հայ բնակչությունը՝ ավելի քան 120 հազար մարդ, մի քանի օրերի ընթացքում հարկադրաբար լքեց իր պատմական Հհայրենիքը և ապաստան գտավ Հայաստանի Հանրապետությունում։
  Հետևանքն այն է, որ  դադարեց գոյություն ունենալ շուրջ երեք տասնամյակ  փաստացի գոյություն ունեցածբնիկ հայերի մարդու իրավունքներով երաշխավարված և ցեղասպանվելուց փրկվելու միակ միջոց հանդիսացած պետական կառավարման համակարգը, իսկ տարածաշրջանը փաստացի զրկվեց իր բնիկ հայ բնակչությունից։

Հենց այս իրադարձությունների լույսի ներքո են արձախահայերը և բազմաթիվ հայեր այսօր հարցնում միջազգային հանրությանը․ եթե անվտանգության երաշխիքները, խաղաղապահ մեխանիզմներն ու միջազգային պատասխանատվությունը կարևոր են ժողովուրդների պաշտպանության համար, ապա ինչո՞ւ դրանք գործնականում չկիրառվեցին Արձախի դեպքում։
  Եթե միջազգային իրավունքը համընդհանուր արժեք է, ապա ինչո՞ւ այն լիարժեք գործեց մի տարածաշրջանում, իսկ մյուսում թույլ տվեց, որ մի բնիկ հայությունը  զրկվի իր Հայրենիքից՝ Բաքվի ռասիստական ռեժիմի փաստացի հանցակից աշխարհի աչքի առաջ։


Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Իլհամի «95 տոկոսանոցը»