Նորի՞ց հարված համահայկական շահերին

    Պաշտոնական Երևանը ներկայացնող Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքում արված հայտարարությունը, որ 1988 թվականի Արձախյան շարժումը «մահացու սխալ» էր Հայաստանի Հանրապետության համար, ցավոտ ու վիրավորական է ոչ միայն Արձախի հայերի, այլև ողջ հայության համար։

Արձախի փախստականները, որոնք 2020 և 2023 թթ. Բաքվի ռասիստական ռեժիմի կողմից իրականացված էթնիկ զտումների հետևանքով ստիպված եղան լքել իրենց Հայրենիքն, այսօր լսում են  Երևանի ռեժիմի ղեկավարի կողմից արված հայտարարություն, թե արձախահայերի ազատության և ինքնորոշման շուրջ մեկ դարյա պայքարը «սխալ» էր։ Սա ոչ միայն պատմական ճշմարտության, այլև մարդկային արժանապատվության նկատմամբ վիրավորանք է։

Ինչու՞ չի կարելի սա «սխալ» անվանել

  • 1988-ը ազգային վերածնունդը , ոչ թե «սխալ» էր, այլ 1918-1920թթ. Արյան մեջ   խեղդված արձախահայության ազգային ազատագրական պայքարի նոր փուլ։ Արձախի հայերը, որոնք թե մուսավաթի և թե մեծամասնականների ռեժիմների տարիներին ենթարկվում էին ազգային խտրականության, մշակութային ճնշման և մարդու իրավունքների կոպիտ ոտնահարման, բարձրաձայնեցին իրենց իրավունքը՝ ապրելու ազատ և անվտանգ։
  •   Մեխ Հայքի 10-րդ նահանգ Արձախը երբեք «օտար» տարածք չի եղել բնիկ հայերի համար։ Այն հայկական ինքնության անբաժան մասն էր և մնում է։ Վարչապետ Փաշինյանի «երբեք մերը չի եղել» ձևակերպումը ոչ միայն պատմական ժխտում է, այլև ապշերոնյան ռեժիմի 2020 և 2023թթ. Զավթումները սրբագրելու վտանգավոր նախադեպ։

Ապշերոնյան ռեժիմի «Արևելյան Զանգեզուր»-ը՝ նոր սպառնալիք

 Մինչ, ուրացման կուրս որդեգրած պաշտո-նական Երևանը  Սյունիքում փորձում է հա-մոզել հայերին, որ Արձախը «մերը չի եղել», Իլհամ Ալիևի ռասիստական վարչակարգը պաշտոնապես օգտագործում է «Արևելյան Զանգեզուր» եզրույթը՝ նկատի ունենալով Զանգելանի և Ղուբաթլուի շրջանները։ Սա ոչ թե պատահական անվանում է, այլ տարածքային հավակնությունների պաշտոնական արտահայտություն Հայաստանի Հանրապետության նկատմամբ։

    Բաքվի ֆաշիստական ռեժիմը, փաստացի, խոստովանում է, որ ոչ միայն զավթել է Արձախի Հանրապետության ամբողջ տարածքը, այլև հայտարարում է հավակնություններ նաև ՀՀ-ի ինքնիշխան տարածքի՝ Սյունիքի (Զանգեզուրի) մեծ մասի նկատմամբ։ Սա ուղ-ղակի նախադեպ է ստեղծում ապագայում Զանգեզուրի ողջ տարածքը «արևելյան» և «արևմտյան» բաժանելու և ամբողջությամբ զավթելու համար։

    Իսկ ՀՀ մտավորականոըւթյունը «քնած է էշի ականջում»։ 

          Արևմյան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Արձախի հանձնաժողովի  դիրքորոշումը.

«Ապշերոնյան ռասիստական ռեժիմը ոչ միայն զավթել է Արևմտյան Հայստանի Հանրապետության Արձախ նահանգի տարածքը, այլև հայտարարում է տարածքային պահանջներ այսօրվա Հայաստանի Հանրապետության նկատմամբ՝ օգտագործելով «Արևելյան Զանգեզուր» անվանումը։ Սա վկայում է, որ Արձախի բնիկ հայության հարյուրամյա պայքարը սխալ չէր, այլ անհրաժեշտ էր չցեղասպանվելու համար։ Փոխարենը ժխտելու մեր ազգային ազատագրական պայքարի փառավոր պատմությունը, ՀՀ իշխանությունները պարտավոր են պաշտպանել հայկական Զանգեզուրը և Արձախի փախստականների վերադարձի իրավունքը»։

Արձախը և Զանգեզուրը հայկական էր, հայկական է և հայկական էլ կմնա։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Իլհամի «95 տոկոսանոցը»