(
ինչպե՞ս է Ապշերոնի ռասիստական ռեժիմը խաբում աշխարհին Շուշիի օկուպացիան լեգիտիմացնելու համար)
2026 թվականի հուլիսի 6-ին, Ապշերոնի ֆաշիստական բռնապետության
կողմից բռնազավթված բնիկ հայերի բերդաքաղաք Շուշիում կազմակերպվել է հերթական քարոզչական
միջոցառումը՝ «Մշակութային և էթնիկական բազմազանություն. պատմության դասեր, ժամանակակից
մարտահրավերներ» խորագրով միջազգային համաժողովը։ Դրան մասնակցած ԱՄՆ-ի, Ֆրանսիաի,
Լիտվաի, Լեհաստանի, Չեխիաի, Գերմանիաի, Իսրայելի, Թուրքիաի և Վրաստանի ներկայացուցիչները
փաստորեն աջակցում են Ալիևյան բռնապետական վարչակարգին, Շուշին իր «մշակութային
մայրաքաղաք» ապօրինաբար հռչակելու հարցում: Նմանատիպ բեմականացումներն օգտագործում
է բացառապես մեկ նպատակով՝ միջազգային հանրության աչքերում լեգիտիմացնել իր ռազմական
ագրեսիան, էթնիկ զտումները և ամրապնդել բռնազավթողական դիրքերը տարածաշրջանում։
Հայկական կողմի, մասնավորապես բնիկ շուշեցիների շահերը պաշտպանող
«Շուշիի
Հայրենատիրաց Միության» և ողջ հայության համար սա խիստ անընդունելի և դատապարտելի
երևույթ է։ Շուշին դարեր շարունակ եղել է հայկական մշակույթի, կրթության և հոգևոր կյանքի
խոշորագույն կենտրոններից մեկը, որի հայկական ինքնությունը ոչնչացնելու փորձեր են արվել
թուրք-թաթարական հրոսակների կողմից դեռևս 1905 և 1920 թվականներին։
2020 թվականի 44-օրյա ագրեսիայի արդյունքում, որն Ադրբեջանն
իրականացրեց Թուրքիայի անմիջական ռազմական ներգրավմամբ, միջազգային ահաբեկչական խմբավորումների
և թուրքալեզու պետությունների աջակցությամբ, ինչպես նաև 2023 թվականի արձախահայության
ամբողջական բռնագաղթից հետո, քաղաքի բնիկ հայ բնակչությունը ենթարկվեց հերթական էթնիկ
զտման և ստիպված լքեց հայրենի օջախները։
Միևնույն ժամանակ, մինչ հայկական կողմը հիմնավորված կերպով բարձրացնում
է միջազգային դերակատարների հանցավոր լռության և Բաքվի հետ համագործակցության հարցը,
պաշտոնական աղբյուրներում շրջանցվում են կարևորագույն խնդիրներ (այդ թվում՝ Ռուսաստանում
բնակվող ապշերոնցիների զորակոչից խուսափելու և Բաքվի կողմից նրանց հովանավորելու վերաբերյալ
պահանջագրերը): Մասնակից երկրները, կեղծ օրակարգով խոսելով «մշակութային բազմազանության»
մասին, ցուցադրել են բացարձակ երեսպաշտություն՝ անտեսելով Շուշիի հարուստ հայկական
պատմամշա-կութային ժառանգության համակարգված ոչնչացումը, հայկական եկեղեցիների (օրինակ՝
Սուրբ
Ամենափրկիչ մայր տաճարի, Կանաչ ժամի) պղծումն ու «ալբանացումը» և 2020-2023 թթ.
տեղի ունեցած մարդկային ու մշակութային ողբերգությունը։
Պատմական ճշմարտությունը ընդդեմ ապշերոնյան կեղծիքի
Շուշին հանդիսանում է պատմական Հայաստանի 10-րդ նահանգի՝ Արձախի
անառիկ բերդաքաղաքներից, որը հայկական իշխանությունների ժամանակաշրջանում ունեցել է
ռազմավարական առանցքային նշանակություն: Տարածաշրջանում թյուրքալեզու տարրերի (սելջուկներ,
իսկ հետագայում՝ օղուզական ցեղեր) հայտնվելը Կենտրոնական Ասիայից կրել է բացառապես
նվաճողական, ավերիչ և ուծացման բնույթ՝ հինավուրց քաղաքակրթությունների արժեքների յուրացմամբ։
Ապշերոնյան ռեժմի փորձերը՝ Ուզեյիր Հաջիբեկովին, Նաթավանին,
Նավաբին կամ այլոց ներկայացնել որպես Շուշիի «մշակութային հիմնադիրներ», պատմական կեղծարարություն
է։ Այսպես կոչված «ապշերոնյան մշակույթը» արհեստածին արդյունք է՝ հիմնված պարսկական,
հայկական և Քուրից այն դին ապրող բնիկ ժողովուրդների ժառանգության բռնի յուրացման
վրա: Շուշին երբեք չի եղել թյուրքական քաղաք. այն եղել է հայկական մշակութային և տնտեսական
վերելքի կենտրոն, որտեղ գործել են տասնյակ հայկական տպարաններ, թատրոններ և կրթօջախներ,
որոնք հիմնահատակ այրվել են թուրքերի կողմից 1920 թ. բնիկ հայերի ցեղասպանության ժամանակ։
Արդարության վերականգնման հրամայականը
Այսօր Արձախն ու Շուշին գտնվում են Բաքվի ռասիստական ռեժիմի
բռնազավթման տակ՝ միջազգային իրավունքի բոլոր նորմերի կոպտագույն խախտմամբ, ուժի և
ցեղասպանա-կան գործողությունների կիրառմամբ։ Բաքվի ռասիստական վարչակարգը իրականացրել է դասական էթնիկ զտում, ինչը
փաստագրված է միջազգային իրավապաշտպան կառույցների կողմից։
Հետևաբար, ցանկացած «մշակութային ֆորում» կամ համաժողով, որն
անցկացվում է Բաքվի ռասիստական ռեժիմի կողմից օկուպացված Շուշիում և շրջանցում է հայկական
գործոնն ու բնիկ ժողովրդի իրավունքները, ոչ թե «կամուրջ» է, այլ Ապշերոնի ռասիստական
վարչակարգի ձեռքին ցեղասպան քաղաքականությունը
սպիտակեցնելու միակողմանի, հանցավոր գործիք։ Տարածաշրջանում կայուն խաղաղություն հնարավոր
է միայն այն դեպքում, երբ ամբողջությամբ կճանաչվեն բնիկ հայ բնակչության
հայրենատիրության
անքակտելի իրավունքները, օկուպացված Արձախի տարածքից դուրս կբերվեն թուրք-ադրբեջանական
օկուպացիոն զորամաիվորումները, կապահովվի փախստականների անվտանգ վերադարձը սեփական
տներ, և Շուշիի ու Արձախի նկատմամբ կվերականգնվի քաղաքակրթական արդարությունը։
Комментарии
Отправить комментарий