Հերոսի հիշատակը՝ պետության արժանապատվության չափանիշ

 Ազգի բարոյական ուժը չափվում է ոչ միայն նրա բանակի հզորությամբ, տնտեսության զարգացմամբ կամ պետական կառույցների արդյունավետությամբ։ Այն առաջին հերթին երևում է նրանում, թե ինչպես է այդ ժողովուրդը վերաբերվում իր հերոսներին և նրանց ընտանիքներին։

Իրանի ռազմական և քաղաքական պատմության մեջ հաճախ կարելի է տեսնել պատկերներ, որտեղ երկրի բարձրաստիճան ղեկավարներն ու զինվորականները խոնարհվում են հայրենիքի համար զոհվածների ընտանիքների առաջ։ Այդպիսի խորհրդանշական կադրերից մեկում Իրանի Իսլամական հեղափոխու-թյան պահապանների կորպուսի հատուկ նշանակու-թյան ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Ղասեմ Սուլեյմանին խոնարհվում է մի կնոջ առաջ՝ ընդգծե-լով, որ Հայրենիքի համար կյանք տված մարդու ըն-տանիքի նկատմամբ հարգանքը պետական արժեք է։

Այդպիսի վերաբերմունքը հանրությանը փոխանցում է մի պարզ ուղերձ. պետությունը չի մոռանում նրանց, ովքեր իրենց կյանքը նվիրաբերել են Հայրենիքի պաշտպանության համար։                                                                

  Հայ ազգի համար այս հարցը հատկապես ցավոտ է 2020թ. 44-օրյա պատերազմից հետո։ Հազարավոր ընտանիքներ ապրում են անդառնալի կորստի հետ, իսկ զոհվածների ծնողները դարձել են ազգային ցավի խորհրդանիշ։ Անկախ քաղաքական հայացքներից՝ նրանց նկատմամբ հարգանքը պետք է լինի անվերապահ, որովհետև նրանք իրենց ամենաթանկն են տվել Հայրենիքին։

Երբ հանրությունը կամ պետությունը թուլացնում է այդ հարգանքի մշակույթը, վտանգվում է ոչ միայն պատմական հիշողությունը, այլև ապագա սերունդների արժեքային համակարգը։ Հերոսի հիշատակի նկատմամբ անտարբերությունը ժամանակի ընթացքում վերածվում է ազգային արժանապատվության թուլացման։

Ուստի .

«Ով չի հարգում իր ազգի հերոսների հիշատակը,  ստիպված կլինի խոնարհվել զավթիչների կոշիկների առաջ»։

Սա  հիշեցում է, որ յուրաքանչյուր պետություն նախ և առաջ պարտավոր է արժևորել իր պաշտպաններին։ Ազգային հիշողությունը պահպանող Ազգն  ավելի ամուր է դիմագրավում փորձություններին, որովհետև գիտե՝ իր հերոսների զոհողությունը չի մոռացվելու։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Իլհամի «95 տոկոսանոցը»