Տեղեկատվակա՞ն, թե՞ ճանաչողական պատերազմ
(Ինչո՞վ է XXI դարի նոր սպառնալիքը տարբերվում տեղեկատվական պատերազմից)
Աշխարհում պատերազմներն այլևս միայն զենքով չեն մղվում։ Եթե XX դարում հիմ-նական մարտը ընթանում էր ռազմաճակա-տում, ապա XXI դարում գլխավոր մարտա-դաշտը՝ մարդու գիտակցությունն է։
Տարիներ շարունակ ընդունված էր խոսել տեղեկատվական պատերազմի մասին, սակայն վերջին տարիներին ռազմական տեսաբաններն ավելի հաճախ օգտագործում են մեկ այլ եզրույթ՝ ճանաչողական պատերազմ (Cognitive Warfare)։ Թեև երկու երևույթներն էլ ազդում են մարդու մտածո-ղության վրա, նրանց նպատակներն ու գործելակերպը էապես տարբերվում են։
Տեղեկատվական պատերազմի նպատակը
Տեղեկատվական պատերազմով հակառակորդը ձգտում է վերահսկել այն
տեղեկությունները, որոնք ստանում է պոտենցիալ թշնամի պետության մարդը։Դրա հիմնական խնդիրներն են.
- ստեղծել վախ և անորոշություն,
- խորացնել հուսահատությունը,
- թուլացնել դիմադրության կամքը,
- մարդկանց մղել սխալ որոշումների։
Այս պատերազմում հաղթանակը ձեռք է բերվում այն ժամանակ, երբ հակառակորդը կորցնում է պայքարը շարունակելու ցանկությունը։ Դրա վառ օրինակը 2020թ. 44-օրյա պատերազմում Արձախի Հանրապետության և ՀՀ քաղաքական վերնախավի կրած ամոթալի պարտությունն է:
Բաքվի ռասիստական պետության հիմնական թիրախը բնիկ հայության զգաց- մունքներն են։
Ճանաչողական պատերազմի նպատակը
Ճանաչողական պատերազմը շատ ավելի խորն է գործում։
Այն այլևս չի փորձում պարզապես համոզել կամ վախեցնել մարդուն։ Նրա նպատակը մարդու մտածողության կառուցվածքն է փոխել։
Այս պատերազմի պայմաններում մարդը կարող է նույնիսկ չհասկանալ, որ իր վրա ազդեցություն է իրականացվում։
Եթե տեղեկատվական պատերազմը ստիպում է ասել.
«Մենք չենք կարող հաղթել»,
ապա ճանաչողական պատերազմը մարդուն հասցնում է ավելի վտանգավոր վիճակի.
«Պայքարելու իմաստ ընդհանրապես չկա»։
Այսինքն՝ ոչնչացվում է ոչ միայն պայքարի կամքը, այլ նաև պայքարի գաղափարը։
Գործիքների տարբերությունըՏեղեկատվական պատերազմում կիրառվում են.
- քարոզչություն,
- կեղծ տեղեկատվություն,
- ապատեղեկատվություն,
- տեղեկատվության ընտրողական ներկայացում։
Ճանաչողական պատերազմում կիրառվում են.
- մարդու ուշադրության կառավարում,
- մտածողության ձևափոխում,
- ինքնության աղավաղում,
- վարքագծի կանխատեսում և ուղղորդում,
- արհեստական բանականության միջոցով անհատական ազդեցություն։
Վերջնական նպատակը
Տեղեկատվական պատերազմը ցանկանում է, որ հակառակորդը հանձնվի։
Ճանաչողական պատերազմը ցանկանում է, որ հակառակորդն ինքն իրեն փոխի այնպես, որ այլևս դիմադրելու ցանկություն չունենա։
Առաջին դեպքում մարդը պարտվում է։
Երկրորդ դեպքում նա նույնիսկ չի գիտակցում, որ արդեն պարտվել է։
Ինչո՞ւ է սա կարևոր Հայաստանի Հանրապետության համար
Փոքր պետությունների նկատմամբ ուժի կիրառումը հաճախ սկսվում է ոչ թե ռազմական գործողություններով, այլ հասարակության գիտակցության վրա երկարատև ազդեցությամբ։
Եթե հասարակությունը կորցնում է իր ինքնությունը, պատմական հիշողությունը, ազգային նպատակներն ու սեփական ուժերի նկատմամբ հավատը, ապա ռազմական պարտությունը դառնում է ընդամենը ժամանակի հարց։Հետևաբար XXI դարում ազգային անվտանգության կարևորագույն բաղադրիչներից մեկը
ոչ միայն սահմանների պաշտպանությունն է, այլև հասարակության ճանաչողական դիմադրողականության բարձրացումը՝ զարգացնելով քննադատական մտածողությունը, մեդիա գրագիտությունը, ազգային ինքնագիտակցությունը և սեփական տեղեկատվական միջավայրի պաշտպանությունը։

Комментарии
Отправить комментарий