Գրիգոր Նարեկացին և մարդու ներքին Արարիչը

 

  Նարեկացու համար Սուրբ Սրբոց Սրբերից Արարչին մոտենալու ճանապարհը անցնում է մարդու ներսով.  անգործության մեղքի գիտակցում, ապաշխարություն, ինքնաքննություն, աղոթք և Արարչի գթության որոնում։

Նրա աղոթքը միայն «ինձ փրկիր» նյութապաշտական խնդրանք չէ։ Այն մարդու սեփական հոգևոր էության հետ անընդհատ առճակատումից ներդաշնակության անցնելն է։

Գրիգոր Նարեկացին մարդուն կանգնեցնում է սեփական հոգու հայելու առաջ։ Այսինքն «Նարեկը»  ոչ միայն միջնադարյան աղոթագիրք է, այլև հոգևոր ինքնաճանաչման հսկայական համալսարան։

Գրիգոր Նարեկացու մարդը փրկություն է փնտրում, և այդ փրկությունը սկսվում է ներսից՝ չստեղծագործելու մեղքի, թուլության և բաժանվածու-թյան ճանաչումից։

Այս առումով նրա ուսմունքը զարմանալիորեն ժամանակակից է։

Օծյալի խոսքը՝ «Եղե՛ք կատարյալ, ինչպես ձեր Երկնային Հայրն է կատարյալ» (Մատթեոս 5:48), մարդուն չի դատապարտում անփոփոխ գոյության։ Այն հոգևոր պահանջ է։ Դառնալ ավելի լավ, ավելի ամբողջա-կան և ավելի գիտակից։ Իր խոհերով՝ լինելավելի մոտ Արարչին։

Օծյալ Վարդապետն ասում է, որ իրեն հավատացողները կանեն այն գործերը, որոնք ինքն է անում, «և սրանցից ավելի մեծերը» (Հովհաննես 14:12)։

 Վարդապետի առաքյալները ոչ միայն քարոզում էին Օծյալի  ուսմունքը, այլև կատարում էին բժշկություններ և այլ զորավոր գործեր։ Սա բնականաբար հարց է առաջացնում ժամանակակից ՝ հավատացյալ հայի մոտ. եթե այդ զորությունը Օծյալիի հետևորդներին տրված հոգևոր շնորհ էր, ապա ո՞ւր է այն այսօր։

   Ինչո՞ւ ժամանակակից եկեղեցականը, նույնիսկ տարիների հոգևոր

ծառայությունից հետո, չի կարող նույն կերպ բժշկել հիվանդին, տեսանելիորեն փոխել մարդու հոգևոր վիճակը կամ կատարել այնպիսի զորավոր գործեր, որոնց մասին վկայում է Նոր Կտակարանը։

   Էզոթերիկ ընկալման տեսանկյունից այստեղ կարելի է տարբերակել հավատքի մասին խոսելը և հավատքի ուժը սեփական ներաշխարհում իրականում արթնացնելը։ Հին հոգևոր ավանդույթների բազմաթիվ համակարգեր պնդում են, որ մարդուն բնորոշ է ոչ միայն մարմնական, այլև էներգետիկ ու գիտակցական ներուժ, որի դրսևորումը կախված է ներքին մաքրությունից, կենտրոնացումից, կամքից, հոգևոր կարգապահությունից և գիտակցության խորությունից։
                      
(շարունակելի)

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Իլհամի «95 տոկոսանոցը»