Մարդու հոգևոր հնարավորությունների դրսևորումները

 

Նոր Կտակարանի էջերում առաքյալների կյանքը ներկայացվում է ոչ միայն որպես քարոզության, այլև որպես հոգևոր զորության վկայություն։ Նրանց միջոցով կատարվում էին բժշկություններ, մարդկանց հոգևոր վերափոխմանն ուղղված գործեր և այնպիսի երևույթներ, որոնք առաջին փրկչականների համար վկայում էին նրանց հավատքի կենդանի ուժի մասին։

Բայց այստեղ առաջանում է մի հարց, որին XXI դարի փրկչականն իրավունք ունի անդրադառնալ առանց վախի.

Արդյո՞ք ժամանակակից հոգևոր կյանքը պահպանել է այն ներքին աշխատանքը, որի շնորհիվ մարդը կարող է հասնել այդպիսի հոգևոր վիճակի, թե՞ դարերի ընթացքում արտաքին ծիսակարգը երբեմն սկսել է գերակշռել մարդու ներքին վերափոխման նկատմամբ։

Այս հարցը չի նշանակում մերժել ծեսը։ Ծեսը կրոնական ուղղությունների կյանքի կարևոր բաղադրիչն է։ Բայց ծեսը  հոգևոր կյանքի վերջնակետը չէ։ Եթե 

 արտաքին արարողությունը չի հանգեցնում մարդու ներքին փոփոխությանը, ապա ձևը կարող է պահպանվել, մինչդեռ բովանդակությունը՝ թուլանալ։

  Օվա հոգևորականը  կարո՞ղ է դառնալ  այն առաքյալը, որի միջոցով հավատքը կարող  է զորություններ  դրսևորել։

  Դրանից էլ բխում է ամենակարևոր հարցը.

կարո՞ղ է ժամանակակից փրկչականն իր ամբողջ կյանքով ձգտել այդպիսի ներքին կատարելության։ Այստեղ նրան կարող է օգնել միայն Գրիգոր նարեկացու «Նարեկնը»՝ որպես ներքին վերափոխման ուղեցույց:

Եթե առաքյալների «զորությունը» դիտարկենք ոչ միայն որպես պատմական բացառիկ շնորհ, այլև որպես մարդու հոգևոր կատարելագործման հնարավո-րության խորհրդանիշ, ապա խնդիրը դառնում է շատ ավելի խորքային։

Մարդուն  չպետք է միայն հավատա հոգևոր հրաշքին։ Նա պետք է փորձի հաս-կանալ, թե ինչպիսի ներքին վիճակ է անհրաժեշտ, որպեսզի իր կյանքը դառնա բարու, սիրո, ճշմարտության և Արարչի կամքի իրական արտա-հայտություն։

 Այս իմաստով Գրիգոր նարեկացու «Նարեկնը» Արարչի պաշտամունքի առարկա  Ճանապարհ, Ճշմարտություն և Կյանք է։

Հովհաննեսի Ավետարանի 14-րդ գլխում Թովմաս առաքյալը հարցնում է.

«Տե՛ր, չգիտենք, թե ուր ես գնում, ապա ինչպե՞ս կարող ենք ճանապարհը գիտենալ»։

Վարդապետը պատասխանում է  .

«Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը. ոչ ոք չի գա Հոր մոտ, եթե ոչ՝ ինձանով»։

Այս խոսքը Գրիգոր նարեկացու «Նարեկի» մեջ ունի իր խորքային աստվածա-բանական նշանակությունը։ Սակայն այն կարելի է նաև մարդու հոգևոր կյանքի տեսանկյունից ընկալել որպես ճանապարհի մատնանշում։ Գրիգոր նարեկացու «Նարեկը» փրկչական հավատի հետևորդին չի սահմանափակում Փրկչի մասին խոսելով։ Նա հորդորում  նրան ձգտել Արարչին  արտացոլել իր ներսում։

Այսինքն՝  Նարեկացու ուսուցանած հավատքը վերածվում է բնավորության, աղոթքը՝ վարքագծի, ապաշխարությունը՝ փոփոխության, իսկ սերը՝ գործի։
  Չինաստանի մեծագույն փիլիսոփա Կոնֆուցիոսը ևս նույնն է պնդում դասը՝

մարդը նախ պետք է փոխի ինքն իրեն:

  Փաստորեն այս գաղափարը միայն աբրահամական կրոնների մտածողության մեջ չէ։ Կոնֆուցիոսը մարդու բարոյական կատարելագործումը կապում էր նախ և առաջ ինքնակրթության և ինքնակարգավորման հետ։ Նրա մտածողության մեջ մարդը չի կարող կարգավորել իր ընտանիքը, համայնքը և հասարակությունը, եթե նախ չի սովորել կարգավորել ինքն իրեն։

Սա չափազանց հետաքրքիր զուգահեռ է փրկչական մտածողության համար։

Որովհետև մենք այսօր տեսնում ենք , որ բարձր պաշտոն զբաղեցնող մարդը կարող է պահանջել արդարություն ուրիշներից և ինքը լինել անարդար։ Կարող է քարոզել սեր և ապրել ատելությամբ։ Կարող է խոսել խոնարհության մասին և մնալ սեփական փառասիրության գերին։

Ուստի հոգևոր ճանապարհը պետք է սկսվի այնտեղից, որտեղ մարդը կանգնում է ինքն իր առաջ։

Կոնֆուցիոսյան մտածողության մեջ ծեսն արժեք ունի այն ժամանակ, երբ արտահայտում է ներքին բարոյական կարգը։ Այս միտքը ժամանակակից բոլոր կրոնների հավատացյալներին նույնպես կարող է ստիպել ինքն իրենց հարց տան.

Արդյո՞ք իմ արտաքին բարեպաշտությունը համապատասխանում է իմ ներքին վիճակին։

Թովմա Աքվինացու մտածողության մեջ առանցքային գաղափարներից մեկն այն է, որ շնորհը չի ոչնչացնում մարդու բնությունը, այլ կատարելագործում է այն։

Սա նշանակում է, որ փրկչական կատարելությունը մարդու մարդկային կարողությունների վերացում չէ։

Ընդհակառակը՝ մարդը կոչված է դառնալու ավելի բանական, ավելի բարոյական, ավելի ինքնատիրապետող, ավելի սիրող, ավելի արդար և ավելի պատասխա-նատու։

Առաքինությունը միայն կանոնների կատարում չէ։ Այն պետք է դառնա մարդու ներքին հատկությունը։

Այսպիսով, փրկչականի կյանքը չի սահմանափակվում «չարիք մի՛ գործիր» սկզբունքով։ Ավելի բարձր պահանջն է՝ այնպիսի մարդ դարձիր, որի համար բարին արդեն դարձել է բնավորություն։

Այստեղ Կոնֆուցիոսը և Աքվինացին, որքան էլ տարբեր լինեն իրենց աշխարհայացքներով, մեզ բերում են մի ընդհանուր գաղափարի՝

մարդու իրական փոփոխությունը սկսվում է ներսից։

Նարեկացու «Գիրք ապաշխարության»-ը, որը ժողովրդի մեջ դարերով հայտնի է նաև որպես «Նարեկ», պարզապես աղոթքների ժողովածու չէ։ 

  Այն մարդու ներաշխարհի աննախադեպ ուսումնասիրություն է։

Նարեկացին մարդուն ստիպում է կանգնել իր իսկ հոգու առաջ։

Նա չի թաքցնում մարդու թուլությունը։ Չի փորձում այն ծածկել արտաքին բարեպաշտության գեղեցիկ բառերով։ Նա ընդունում է մեղքը, վախը, տառապանքը, կասկածը և մարդկային անկատարությունը, բայց այդ ամենի միջից չի հեռանում Սուրբ Սրբոց Սրբերից Արարչից։

Ընդհակառակը՝ հենց այդ խորքից է նա խոսում Արարչի հետ։

Նարեկացու մեծագույն ուժը  հենց այստեղ է.

նա մարդուն սովորեցնում է Արարչի առաջ լինել անկեղծ։


Մարդը պետք է ճանաչի ինքն իրեն, տեսնի իր ներքին խեղումները, ընդունի իր պատասխանատվությունը և այդ խորքից դիմի Արարչին։

Այս իմաստով Նարեկը կարելի է ընկալել ոչ միայն որպես աղոթքի գիրք, այլև որպես ներքին ինքնաճանաչման և հոգևոր վերափոխման ճանապարհ։

Նարեկացին չի ասում մարդուն՝ թաքնվիր Արարչից։

Նա ասում է՝ մտիր քո հոգու խորքը և այնտեղից խոսիր Արարչի հետ։

Օծյալը՝ ոչ միայն պաշտամունքի առարկա, այլև ճանապարհի չափանիշ:

Այստեղ առաջանում է փրկչաական կյանքի մի կարևոր հարց։

Եթե Փրկիչը մարդու համար կատարելության չափանիշ է, ապա արդյո՞ք նրա հետևորդը պետք է միայն երկրպագի Նրան, թե՞ նաև ամբողջ կյանքով ձգտի նմանվել Նրան։

Իհարկե, փրկչական դավանաբանության մեջ Փրկչիը պարզ  բարոյական օրինակ չէ։ Նա Փրկիչն է և փրկչական հավատքի կենտրոնը։ 

Բայց հենց այդ պատճառով էլ Նրա կերպարը չի կարող սահմանափակվել միայն եկեղեցու պատերի ներսում կատարվող պաշտամունքով։

Արարչին հավատալը պետք է աստիճանաբար վերածվի Արարչին նմանվելու ձգտման։

Եթե մարդը տարիներ շարունակ աղոթում է, բայց չի դառնում ավելի արդար, ավելի գթասիրտ, ավելի ազնիվ, ավելի ներողամիտ և ավելի պատասխանատու, ապա անհրաժեշտ է հարց տալ՝ ինչ-որ բան չի՞ մնացել միայն արտաքին մակարդակում։

Այստեղ է, որ ծեսը պետք է հանդիպի ներքին աշխատանքին։

Այս ամենը մեզ բերում է Հայ Առաքելական Եկեղեցու ապագայի վերաբերյալ մի շատ լուրջ հարցի։

Եթե Հայ Առաքելական Եկեղեցին ցանկանում է XXI դարում լինել ոչ միայն պատմական մեծ ժառանգության պահապան, այլև համահայկական և համաշխարհային հոգևոր ազդեցություն ունեցող կառույց, ապա գուցե անհրաժեշտ է ավելի մեծ ուշադրություն դարձնել մարդու ներքին հոգևոր ձևավորմանը։

Խոսքը Արարչական դավանանքի և ժառանգության խորացման մասին է։

Խոսքը այն մասին է, որ հայ հավատացյալը պետք է ոչ միայն իմանա՝ ՈՒ՛մ է հավատում, այլև հասկանա՝ ինչպես ապրել այդ հավատքով։


 Նրան անհրաժեշտ է սովորեցնել ոչ միայն աղոթքի բառերը, այլև աղոթքի ներքին մշակույթը։

Ոչ միայն ապաշխարության ծեսը, այլև ինքնաքննությունը։

Ոչ միայն մեղքի խոստովանությունը, այլև բնավորության փոփոխությունը։

Ոչ միայն Արարչի երկրպագությունը, այլև արարելու ամենօրյա ձգտումը։

Եվ այս ճանապարհին հայ ժողովուրդն ունի մի բացառիկ հոգևոր ժառանգություն՝ Նարեկացին։

  Ըստ իս  XXI դարի հայ փրկչականության գլխավոր խնդիրը նոր ծեսեր ստեղծելը չէ։ Խնդիրը հին, բայց  մոռացված ճշմարտությունը նորից կենդանացնելն է.

ծեսը պետք է տանի դեպի ներքին փոփոխություն, իսկ ներքին փոփոխու-թյունը՝ դեպի կյանք։

Կոնֆուցիոսը մեզ հիշեցնում է՝ սկսիր քեզանից։

Թովմա Աքվինացին՝ մարդու բնությունը կարող է կատարելագործվել շնորհի միջոցով։

Նարեկացին՝ մտիր քո հոգու խորքը և անկեղծորեն խոսիր Արարչի հետ։

Իսկ Վարդապետն ասում է. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և 


կյանքը»։

Այս չորս ուղղությունները կարելի է միավորել մեկ պարզ բանաձևի մեջ.

Ինքնաճանաչում → ապաշխարություն → ներքին վերափոխում → ապրած հավատ։

Եվ  հենց այստեղից պետք է սկսվի XXI դարի հայ փրկչականի հոգևոր վերածնունդը։

Ոչ թե միայն ավելի շատ խոսել Արարչի մասին, այլ ավելի շատ ապրել Արարչի ներկայության գիտակցությամբ։

Ոչ թե միայն հրաշքի սպասել, այլ սեփական կյանքը դարձնել բարու հրաշքի վկայություն։

Ոչ թե միայն հարգել սրբերին, այլ ուսումնասիրել՝ ինչ ճանապարհով նրանք դարձան սուրբ։

Ոչ թե միայն նայել Վարդապետի պատկերին, այլ ամեն օր ինքներս մեզ հարցնել.

«Ի՞նչ եմ այսօր արել, որպեսզի ավելի նմանվեմ Նրան»։

Հենց սա է Նարեկացու պատգամի ժամանակակից ընթերցումը։

Եվ  հենց այստեղից կարող է սկսվել Հայ Եկեղեցու նոր հոգևոր առաքելությունը՝

ծեսից դեպի ներքին փորձառություն,
խոսքից դեպի գործ,
հավատքից դեպի ապրեցնող հավատ,
արտաքին պատկառանքից դեպի ներքին սրբություն։

Որովհետև իսկական հոգևոր զորությունը, ի վերջո, այն չէ, որ մարդը կարողանա ուրիշներին ցույց տալ իր հավատը։

Իսկական զորությունն այն է, երբ մարդու կյանքը ինքն է դառնում նրա հավատքի վկայությունը։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Իլհամի «95 տոկոսանոցը»