էլեկտրաէներգետիկ ենթակառուցվածքների բացումը կարող է՞ աշխատել Հայաստանի Հանրապետության օգտին

 

Տնտեսական ինքնիշխանություն և տարանցիկ ներուժ. 

Տարածաշրջանային ենթակառուցվածքների հնարավոր վերագործարկման քննարկումները բացում են տնտեսական նոր հարթություն, որտեղ Հայաստանի Հանրապետությունը կարող է հանդես գալ որպես էներգետիկ հանգույց: Էլեկտրաէներգիայի ավելցուկի առկայությունն ու տարանցիկ հնարավորությունների օգտագործումը պարունակում են որոշակի տնտեսական հաշվարկներ, որոնք ճիշտ դիվանագիտական և տեխնիկական մոտեցման դեպքում կարող են ծառայել Հայաստանի Հանրապետության շահերին:

1. Պատերազմից դեպի տնտեսական հաշվարկ. Պատմական զուգահեռներ և տեղական իրողություններ

Հաճախ հարց է առաջանում․ ինչպե՞ս կարող են տնտեսական կամ էներգետիկ համատեղ նախագծերում հայտնվել պետություններ, որոնք դեռ նոր են դուրս եկել ծանր պատերազմից, և որտեղ Ապշերոնի ռեժիմի գործողությունների հետևանքով Հայաստանի Հանրապետությունը կրել է ռազմաքաղաքական և տարածքային ծանր կորուստներ:

Միջազգային փորձում հայտնի է Գերմանիայի և Ֆրանսիայի օրինակը Երկրորդ աշխարհամարտից հետո: Երկու երկրները, ունենալով դարավորթշնամանք և միլիոնավոր զոհեր, պատերազմից ընդամենը տարիներ անց ստեղծեցին Ածխի և պոլպատի եվրոպական միավորումը (ECSC): Սակայն այդ օրինակը գործեց քաղաքակիրթ Եվրոպայում, որտեղ առկա էին ժողովրդավարական ինստիտուտներ, իրավունքի գերակայություն և պատերազմի արհավիրքը վերապրած հասարակությունների փոխադարձ ցանկություն՝ բացառելու նոր արյունահեղությունը:

Հարավային Կովկասում իրավիճակն էապես տարբերվում է․ Հայաստանի Հանրապետությունը ստիպված է առնչվել մի միջավայրի հետ, որտեղ հարևանությամբ գործում է Ապշերոնի ռեժիմը՝ իր ռադիկալ, ուժային և ծայրահեղական քաղաքականությամբ: Այս պայմաններում ցանկացած

տնտեսական կամ տարանցիկ նախագիծ չի կարող հիմնված լինել «բարիդրացիական վստահության» վրա. այն պետք է դիտարկվի բացառապես սառը, չոր տնտեսական օգտակարության և անվտանգային հաշվարկի պրիզմայով:

2. Տնտեսական օգտակարության հիմնական ուղղությունները

Չնայած քաղաքական բարդ ֆոնին, էլեկտրաէներգետիկ ցանցերի տարանցիկ հնարավորությունների օգտագործումն ունի հետևյալ տնտեսական հիմնավորումները.

  • Տարանցիկ եկամուտներ և «անվտանգության բարձիկ». Երրորդ երկրներ կամ տարածքներ (այդ թվում՝ Նախիջևան) էլեկտրաէներգիայի հոսքը Հայաստանի Հանրապետության ցանցով ենթադրում է տարանցիկ վճարների ստացում: Այս մուտքերը կարող են ապահովել կայուն ֆինանսական հոսքեր, որոնք հնարավոր կլինի ուղղել հայրենական էներգոհամակարգի արդիականացմանը:

  • Արտահանման շուկաների ընդլայնում. Հայաստանի Հանրապետությունն ունի էլեկտրաէներգիայի արտադրության ավելցուկ (ԱԷԿ, ՀԷԿ-եր, ՋԷԿ-եր, արևային կայաններ): Ապշերոնի ռեժիմի վերահսկողության տակ գտնվող ցանցային ենթակառուցվածքների օգտագործումը տեսականորեն կարող է դեպի այլ տարածաշրջանային շուկաներ դուրս գալու ճանապարհ բացել:

  • Ինքնարժեքի նվազեցում. Հայրենական էներգետիկ հզորությունների ծանրաբեռնվածության բարձրացումը թույլ է տալիս իջեցնել արտադրվող էլեկտրաէներգիայի ինքնարժեքը, ինչը երկարաժամկետ կտրվածքով ձեռնտու է Հայաստանի Հանրապետության ներքին սպառողին և տնտեսվարողներին:

  • Էներգոհամակարգի տեխնիկական ճկունություն. Ցանցերի փոխկապակցվածությունը հնարավորություն է տալիս վթարային իրավիճակներում կամ սեզոնային պիկերի ժամանակ կառավարել էներգիայի հոսքերը՝ կանխելով համակարգային խափանումները:

                                         Ամփոփում

Եթե Եվրոպայում տնտեսական ինտեգրումը ծառայեց խաղաղության հաստատմանը քաղաքակիրթ պետությունների միջև, ապա Հարավային Կովկասի պայմաններում Հայաստանի Հանրապետության համար էներգետիկ տարանցումը պետք է դիտարկվի որպես ռազմավարական գործիք:

Ապշերոնի ռեժիմի հետ հարաբերություններում ցանկացած տնտեսական քայլ պետք է ուղեկցվի հստակ իրավական, տեխնիկական և անվտանգային երաշխիքներով, որպեսզի տարանցիկ հնարավորությունները ծառայեն բացառապես Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, տնտեսական
ինքնիշխանության և էներգետիկ անվտանգության ամրապնդմանը:

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Իլհամի «95 տոկոսանոցը»