. Ովքե՞ր են մոռացել բռնատեղահանված շուշեցիներին

 

 

Արձախի հայաթափումից և բռնազավթումից հետո Ապշերոնի վարչակարգը թե՛ քարոզչական, թե՛ գործնական հարթակներում արագացված տեմպերով առաջ է տանում բռնազավթված տարածքների յուրացման և դրանց դեմոգրաֆիկ պատկերը հիմնովին փոխելու քաղաքականությունը: Այդ ծրագրի առանցքային թիրախում է հայոց բերդաքաղաքը՝ Շուշին, որտեղից բնիկ հայության մշակութային և պատմական հետքն իսպառ ջնջելու համար իրականացվում է լայնածավալ գաղութացում:

Ապշերոնյան ինտերվենցիայի ծավալները Շուշիում

Ըստ Ապշերոնի քարոզչամեքենայի տարածած տվյալների՝ Շուշիում Բաքվի ռեժիմի բռնապետի հատուկ ներկայացուցիչ Այդին Քերիմովի գլխավորությամբ շարունակվում է «Մեծ վերադարձ» կոչվող գաղութացման ծրագիրը.

  • 2024-2025 թվականներ. Շուշիում կառուցվել է 45 բնակելի շենք, ինչը թույլ է տվել քաղաքում բնակեցնել շուրջ 800 նոր գաղութարար ընտանիքների:
  • Մինչև 2027թ. սկիզբը. Նախատեսվում է քաղաքում ապօրինի տեղավորել ևս 3000 վերաբնակիչների:
  • 2026-2040 թվականներ (Երկրորդ փուլ). Ծրագրված է Շուշիի շրջանում վերաբնակեցնել ընդհանուր առմամբ 8000 մարդու՝ փորձելով վերջնականապես ամրապնդել իրենց իսկ կողմից «մշակութային մայրաքաղաք» հռչակված բռնազավթված բնակավայրի գաղութացումը:

Երևանյան ռեժիմի անգործությունն ու «ինտեգրման» ձախողումը

Թշնամու այս ակտիվ և ագրեսիվ ռազմավարության ֆոնին Երևանի իշխանությունների վարած քաղաքականությունը հարուցում է առնվազն տարակուսանք և արդարացի ամոթանք: Մինչ Բաքուն ռեսուրսներ է ներդնում զավթած տարածքներն ամրապնդելու համար, երևանյան ռեժիմը մատը մատին չի խփում Ապշերոնի ռեժիմի ինտերվենցիայի հետևանքով բռնազավթվաված Արձախի Հանրապետության մշակութային մայրաքաղաք Շուշիից բռնատեղահանված մեր հայրենակիցների բնակարանային հարցը համակարգված պետական ծրագրով լուծելու համար:

Բռնագաղթված շուշեցիների հարուստ վերնախավը , սեփական ուժերով , Երևանում և այլ բնակավայրերում հիպոթեկով բնակարաններ են ձեռք բերել: Իսկ ի՞նչ է անում պետությունը առանց տանիքի մնացած շուշեցիների հարցը լուծելու համար.

  • Բնակարանային աջակցության բացակայություն. Պետությունը կարող էր և պարտավոր էր մշակել հատուկ ազգային ծրագիր՝ մասնավոր կառուցապատողներից պատրաստի բնակարաններ գնելու և դրանք շուշեցիներին հանձնելու համար՝ երկարաժամկետ (օրինակ՝ 100-ամյա) հիպոթեկային վարկերը պետական միջոցներով մարելու հեռանկարով:
  • Գոյություն ունեցող վարկերի սառեցում/փակում. Այն ընտանիքների համար, որոնք արդեն իսկ տներ են գնել, պետությունը կարող էր ստանձնել այդ հիպոթեկային պարտավորությունների մարումը՝ որպես բռնատեղահանվածի իրական վերաինտեգրման քայլ:

Ո՞ւմ շահերն է սպասարկում այս անգործությունը

Այս իրավիճակում բնական հարց է առաջանում. ինչո՞ւ չի իրականացվում շուշեցիների արժանապատիվ ինտեգրումը, և ինչո՞ւ է բնակարանային ապահովման հարցը թողնված բախտի տնօրինությանը: Մի՞թե այստեղ էլ է առկա Բաքվի ուղղակի կամ անուղղակի ճնշումն ու միջամտությունը, որպեսզի Արձախի և մասնավորապես Շուշիի դատարկումն ու հայաթափումը դառնան անդառնալի, իսկ փախստականների համախմբումն ու սոցիալական վերականգնումը՝ անհնար:

Եթե պետական քաղաքականության հիմքում ընկած չէ սեփական քաղաքացուն և հայրենազրկված հայրենակցին պաշտպանելու սկզբունքը, ապա նման անգործությունն այլ կերպ, քան ազգային շահերի անտեսում և թշնամու օրակարգին լռելյայն համահունչ ընթացք, անվանելն անհնար է:

 

Комментарии

  1. Ինչո՞ւ չի իրականացվում շուշեցիների արժանապատիվ ինտեգրումը․ ․ ․

    ОтветитьУдалить

Отправить комментарий

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Իլհամի «95 տոկոսանոցը»