Վլադիմիր Բալայան. նվիրյալ և հայրենապաշտ հերոսը

 

«Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպության Արձախյան ճակատի հրամանատար, Արձախի  «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Վլադիմիր Աշոտի Բալայանի անցած ուղին և սխրանքը հայոց նորօրյա ազատամարտի ամենանշանակալի էջերից են, որոնք դեռևս սպասում են իրենց ամբողջական ու արժանվույն գնահատականին։ Այսօր, երբ հաճախ ենք բախվում արժեքային համակարգի փորձություններին, առավել քան կարևոր է դառնում իսկական հերոսների և պատմական ճշմարտության վերհանումը։

1988 թվականին սկսվեց հայոց Հայրենիքի կարևորագույն հատվածներից մեկի՝ Արձախի ազատագրական պայքարի նորագույն փուլը։ Ասպարեզ իջավ առնական և ազատատենչ մի սերունդ, որը ստանձնեց հայ ժողովրդի արժանապատվությունն ու անվտանգությունը պաշտպանելու պատմական առաքելությունը։ Արձախի և Հայաստանի արժանապատիվ 


բնակիչները, անկախ տարիքից ու սեռից, համախմբվեցին՝ պատրաստ ամենայն  
 զոհողության։ «Ազատագրական բանակի» Արձախյան ճակատի հրամանատար Վլադիմիր Բալայանն այդ սերնդի առաջամարտիկներից էր, ով իր նվիրումով շարունակում էր հայոց քաջերի պատմական ավանդությունները։

Վլադիմիրի մարտական ուղու և կերպարի մասին կարևոր վկայություններ է փոխանցում Տեր Հակոբ քահանա Բագրատունին, ում ջանքերով ստեղծվել էր «Ազատագրական բանակը», և ում օրհնությամբ ու մկրտությամբ են ռազմաճակատ մեկնել ինչպես Վլադիմիր Բալայանը, այնպես էլ Լեոնիդ Ազգալդյանը։

Լեոնիդը Վլադիմիրին հանդիպել էր Շահումյանում՝ Տեր Հակոբի հրահանգով, և կարճ ժամանակում դարձել նրա անբաժան մարտական ընկերը։ Վլադիմիր Բալայանը խորապես գիտակցում էր, որ հայ ժողովուրդը պետք է ապավինի սեփական ուժերին։ Ղեկավարվելով Արամ Մանուկյանի «Մենակ ենք և պետք է ապավինենք միայն մեր ուժերին» պատգամով և Տեր Հակոբի հոգևոր առաջնորդությամբ՝ նա համոզված էր, որ ստեղծված ճգնաժամային կացությունից դուրս գալու միակ ելքը կազմակերպված ինքնապաշտպանությունն է։

Այն օրերին, երբ հակառակորդը թիրախավորում էր սահմանամերձ բնակավայրերը, կողոպտում գյուղերն ու գերեվարում խաղաղ բնակիչներին, Վլադիմիրը ձեռնամուխ եղավ ինքնապաշտպանության կազմակերպմանը։ Սեփական զենք ձեռք բերելու և 7-հոգանոց առաջին ջոկատն ապահովելու համար նա վաճառեց նույնիսկ անձնական «Նիվա» մակնիշի ավտոմեքենան։

Շուտով կազմավորվեց «Ազատագրական բանակի» Արձախի մասնաճյուղը՝ Վլադիմիրի 


հրամանատարությամբ։ Ուսումնամարզական պարապմունքներն անցկացվում էին անտառային պայմաններում։ Նրանք ձևավորեցին զինվորի բարձր բարոյական և մարտական տիպար, որն օրինակելի էր բոլորի համար։ Ջոկատն առանձնանում էր երկաթյա կարգապահությամբ. խստիվ արգելված էր անգամ ծխախոտի օգտագործումը։

Վլադիմիրի գլխավորած զորամասն անցավ Շահումյան-Գետաշեն-Բուզլուխ-Մանաշիդ-

Մարտակերտ բարդ ու փառավոր մարտական ուղին։ Նրա մասին Լեոնիդ Ազգալդյանն ասել է. «Այս տղան կռվի, մեծ պայքարի համար է ծնվել, և եթե ես վաղը Էրզրումի պատերի տակ լինեմ, վստահ եմ, որ իմ կողքին կրկին Վլադիմիրն է լինելու»
։ Ցավոք, երկու լեգենդար հրամանատարներն էլ անմահացան Արձախյան ազատամարտում՝ չհասցնելով տեսնել իրենց իդեալների ամբողջական իրականացումը՝ Էրզրումի ազատագրումը։

Հետագա տարիներին Վլադիմիր Բալայանի կերպարն ու վաստակը ոչ միշտ են ստացել այն լայն պետական ու հանրային լուսաբանումը, որին արժանի էին, ինչի հետևանքով նրա սխրանքը երիտասարդ սերնդի համար երկար ժամանակ մնաց չբացահայտված էջ։ Մինչդեռ նա հրամանատարի այն տեսակն էր, որն անձամբ էր առաջնորդում զինվորներին՝ մշտապես գտնվելով առաջնագծում։ Նրա
ղեկավարած գործողությունների արդյունքում առգրավված 

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

ՔՆՆԱԿԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՂԵՎՈՆԴ ԱԼԻՇԱՆԻ «ԴԻՔ. ՉԱՍՏՎԱԾՆԵՐԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔ» ԳՐՔԻ 9-րդ ԳԼԽԻ