Համահայկական ինքնիշխանության վերականգնման ուղին

 

 Հայ ազգը կանգնած է պատմական որոշման առաջ՝ վերականգնելու համայն հայության շահերը ներկայացնող պետական ինքնիշխանության  իրավական ու իրական հենքը։
Ժամանակն է ձևավորելու Ազգային Ինքնիշխանության Վերականգնման Խորհուրդ՝ Արևմտյան Հայաստանի Հանրապետության շուրջ համայն հայության համախմբման ուղով, ի նկատի ունենալով, որ պաշտոնական Երևանը փաստացի հրաժարվել է աշխարհասփյուռ հայության, այդ թվում՝ արձախահայության շահերի ներկայացման և պաշտպանության պարտավորությունից։

- Միջազգային նախադեպեր - Բալթյան պետությունները վերականգնեցին անկախությունը ոչ թե նոր հռչակագրերով, այլ՝ իրավական շարունակականության սկզբունքով։
- Իրավական ուղի - «Խաղաղության խաչմերուկի» հայկական նախագծի  նենգափոխումը   «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի պետք է ճանաչվի որպես Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի բռնի զավթման փորձ՝ հակասող ՄԱԿ-ի կանոնադրության 2(4) հոդվածին։

- Տեղային դիմադրություն - Սյունիքն է  դառնալու «հայկական Շվեյցարիա»՝ ինքնաբավ տնտեսությամբ, էներգետիկ անկախությամբ և տեխնոլոգիապես հագեցված քաղաքացիական պաշտպանությամբ։

- Գաղափարական պայքար - Անհրաժեշտ է ձևավորել համահայկական տեղեկատվական հարթակ՝ բացահայտելու, թե ինչպես Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ՀՀ-ին պարտադրված «խաղաղության օրակարգը» «Խաղաղության խաչմերուկի» խոյահարում է և վերածվում է պաշտոնական Եևանի կողմից իրականացվող
ազգային ինքնաոչնչացման ծրագրի։

   Հայաստանի Հանրապետությունը իրավականորեն բխում է Արևմտյան Հայաստանի Հանրապետության ճանաչումից և Սևրի պայմանագրից (1920թ.),
և ոչ մի վարչակարգ իրավասու չէ հրաժարվել այդ իրավահաջորդությունից։ 

 Այսօր հայությունը կանգնած է ոչ թե գոյատևման, այլ իրավական վերածննդի պահի առաջ։
Պետական իրավահաջորդության գիտակցումն է մեր նոր անկախությունը։
Ժամանակն է վերադառնալ մեր պատմական և իրավական հիմքին՝
Արևմտյան Հայաստանի Հանրապետության գաղափարին։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

ՔՆՆԱԿԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՂԵՎՈՆԴ ԱԼԻՇԱՆԻ «ԴԻՔ. ՉԱՍՏՎԱԾՆԵՐԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔ» ԳՐՔԻ 9-րդ ԳԼԽԻ