«Պլան Բ»

   


Պաշտոնական բաքվի քաղաքական գիծը ներկայացնող Հաքքին ազ կայքէջի վերնագրած «Պլան Բ» հրապարակմանն ու ՀՀ նախագահի բռնապետ Ալիևին շնորհակալություն արտահայտելուն պատասխանում ենք հակիրճ բացատրությամբ.
 Հաքքին ազի հրապարակումը կառուցված է որպես քողարկված քաղաքական ճնշման և լեգիտիմացման գործիք, որի հիմնական նպատակն է՝

  • օրնականացնել պաշտոնական Բաքվի անօրեն պահանջները,

  • ներկայացնել դրանք որպես «խաղաղության միակ ընդունելի պայման»,

  • և մեղմել հայկական հանրության դիմադրությունը սահմանադրական զիջումների նկատմամբ։
     Փաստորեն ՀՀ նախագահը չգիտի, որ 
     բռնապետ և ռասիստ Իլհամ Ալիևը չի դիտարկում խաղաղությունը որպես երկկողմանի, իրավական և արդար գործընթաց, այլ՝ որպես պաշտոնական Երևանի միակողմանի հանձնառությունների շարք, որը շատ սուր կերպով դրված է շեքսպիրյան  «Լինել, թե չլինել» հարցը: ։ 

    Հրապարակման առանցքային թեզն այն է, որ ՀՀ-ն պարտավոր է փոխել իր Սահմանադրությունը ռասիզմի դրոծակակիր Բաքվի պահանջով։

   Հայ ազգի շահերի տեսանկյունից սա վտանգավոր նախադեպ է, քանի որ՝

  • Սահմանադրությունը պետության ինքնիշխան կամքի բարձրագույն արտահայտությունն է, որքան էլ, որ դա չի նկատուն շնորհակալություններ շռայլով ՀՀ նախագահի պաշտոնը յուրացնողը:

  • Որևէ արտաքին ուժի  կողմից դրա փոփոխության պարտադրումը միջազգային իրավունքի խախտում է,

  • Սա ստեղծում է նախադեպ, ըստ որի ՀՀ-ն կարող է հետագայում ևս ենթարկվել տարածքային, իրավական կամ քաղաքական նոր պահանջների։

Այս մոտեցումը փաստացի ՀՀ-ն ներկայացնում է ոչ թե որպես իրավահավասար սուբյեկտ, այլ որպես  ենթարկվող կողմ։

  «Շուշի» Սոցիալ-կրթական և փորձագիտական կենտրոն ՀԿ-ն հայտարարում է, որ ներկայիս Հայաստանի Հանրապետությունը չունի որևէ իրավական, քաղաքական կամ բարոյական լեգիտիմություն Արձախի Հանրապետության անունից հանդես գալու, առավել ևս՝ նրա սահմանադրական իրավունքները ոտնահարելու կամ պատմական կարգավիճակը վերաշարադրելու համար։

Արձախը ոչ թե աշխարհաքաղաքական առևտրի օբյեկտ է, այլ հայ ազգդի ինքնորոշման իրավունքի, պատմական հայրենիքի և ազգային արժանապատվության առանցքային հենասյուն։ Մենք կտրականապես չենք ընդունում «Գարաբախ» կամ «Լեռնային Ղարաբաղ» արհեստական ձևակերպումները որպես Արձախի անվան հոմանիշ։ Արձախի անունն ունի ինքնուրույն քաղաքակրթական, իրավական և պատմական բովանդակություն, որը չի կարող ջնջվել քաղաքական շահարկումների միջոցով։Եթե թոր-քերը «Գարաբախը» ընկալում են որպես «սև այգի» կամ «գառ-ձյուն և բախ-նայիր»  արտա-հայտություններ, ապա հայերեն «Ղարա» նշանակում է «մեծ» և «բագ»-«բագին»  հասկացու-թյունը բացում է հոգևոր-խորքային հասկացություններ,որոնց կանդրադառնանք այլ հոդվածով;

  Ի. Ալիևի կողմից Ն. Փաշինյանին Սահմանադրության փոփոխության պահանջը հանդիսանում է պետական ինքնիշխանության կոպիտ խախտում և վտանգավոր նախադեպ՝ ուղղված ՀՀ-ի իրավական հիմքերի և ազգային ինքնության թուլացմանը։

«Շուշի» Սոցիալ-կրթական և փորձագիտական կենտրոն ՀԿ-ն մերժում է  «Թրամփի երթուղի», «Զանգեզուրի միջանցք» կամ ցանկացած արտատարածքային ու պարտադրողական հաղորդակցային մոդել, որը վտանգում է ՀՀ-ի տարածքային ամբողջականությունն ու ռազմավարական վերահսկողությունը։

Փոխարենը «Շուշի» Սոցիալ-կրթական և փորձագիտական կենտրոն ՀԿ-ն առաջարկում է ՀՀ կառավարության կողմից ընդունել մեր հրապարակումներում մշակված Հյուսիս–Հարավ և Արևմուտք–Արևելք ազգային հաղորդակցային հանգույցի ռազմավարական մոդելը՝ որպես
տարածաշրջանային խաղաղության, տնտեսական ինքնիշխանության և պետական անվտանգության միակ ընդունելի հիմք։
   Մի անգամ ևս շեշտում ենք, որ իրական խաղաղությունը չի կարող կառուցվել

սահմանադրական զիջումների,
պատմական իրավունքների մերժման,
ազգային արժանապատվության հաշվին։

Խաղաղությունը պետք է լինի արդար, իրավահավասար և ազգային շահերի հարգման վրա հիմնված։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Իլհամի «95 տոկոսանոցը»