Երևանյան վարչակարգը գնահատու՞մ է Հայ Ազգի զավակներին

   Ազգի ուժը միայն հաղթանակներով չի չափվում։ Այն չափվում է նաև նրանով, թե որքան կարողանում է իրար պաշտպանել, իրար կողքին կանգնել և գնահատել իր զավակների ճակատագրերը՝ անկախ նրանից, թե կյանքի որ ճանապարհն են ընտրել։

Վերջին օրերին ցավալի լուր տարածվեց, որ Ուկրաինայում մարտական գործողությունների գոտում զոհվել է «Արբաթ» հայկական գումարտակի հրամանատար, ծագումով արձախեցի, Հայկ Գասպարյանը («Աբրեկ»)։ Հայկըա զոհվել է մարտական առաջադրանք կատարելիս՝ նախատեսված իր հարսանիքից ընդամենը մի քանի օր առաջ ։ Հայկը կարող էր զոհբել հանուն Հայաստանի հանրապետության, եթե Երևանյան ռեժիմը հոգար նրա և նրա նմանների բնակարանյաին հարցը: Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ էլ ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից կազմակերպված   Մոսկվայի «Կարմիր առագաստներ»  բնակելի համալիրում պայթյունի հետևանքով զոհվել է «ԱրԲաթ» հայկական գումարտակի ստեղծող,  Արմեն Սարգսյանը:  

     1045թ. մինչ այսօր հայությունը անդադար պատերազմների մեջ է և կորստի ցավը մեր ազգի համար ցավալիորեն ծանոթ է։ Արձախի հազարավոր ընտանիքներ 1918-2023թթ.  անցել են նման ծանր փորձությունների միջով՝ կորցնելով տուն, անվտանգություն և կյանքի կայուն հիմքեր։ Այսօր նրանցից շատերը շարունակում են դժվարությամբ կառուցել իրենց կյանքը ՀՀ-ում՝ սոցիալական և վարչարարական խնդիրների և անթաքույց արձախաֆոբիայի պայմաններում։

 Այս ֆոնին հատկապես կարևոր է, որ պետական քաղաքականությունը լինի առավել հոգատար և մարդակենտրոն։ Եթե Հայաստանի Հանրապետությունը կարողանա համակարգված և երկարաժամկետ լուծումներ առաջարկել արցախցիների բնակարանային խնդիրների համար, ապա շատերը հնարավորություն կունենան իրենց ապագան կապել հենց այս փոքրիկ հողակտորի հետ, որ հավակնում է մեծ Հայաստան դառնալու՝ զարգացնելով տնտեսությունը, շենացնելով համայնքները և մասնակցելով Հայրենիքի անվտանգության ու կայունության ապահովմանը՝ օրենքով սահմանված պարտավորությունների շրջանակում։ 

  Սա միայն սոցիալական հարց չէ։ Սա ազգային համերաշխության, պետական պատասխա-նատվության և ժողովրդագրական անվտանգության խնդիր է։ Երբ մարդն ունի տուն, կայու-նություն և վստահություն վաղվա օրվա հանդեպ, նա առավել ամուր է կապված իր Հհայրենիքին և պատրաստ է իր ներդրումն ունենալ պետության զարգացման և պաշտպանության գործում։

Հուսանք, որ Երևանյան ռեժիմին կառույցները կլսեն հանրային մտահոգությունները և կձեռնարկեն հավասարակշռված, մարդասիրական ու ռազմավարական քայլեր՝ ապահովելու համար մեր հայրենակիցների արժանապատիվ և կայուն ապագան Հայաստանի Հանրապետությունում։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

ՔՆՆԱԿԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՂԵՎՈՆԴ ԱԼԻՇԱՆԻ «ԴԻՔ. ՉԱՍՏՎԱԾՆԵՐԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔ» ԳՐՔԻ 9-րդ ԳԼԽԻ