Կարելի՞ է բռնությամբ պահել Հայոց հողը
Արձախի Հանրապետության ողջ տարածքը բռնազավթած Բաքվի ռեժիմի բանակում հերթական կորուստներն են արձանագրվել ։
Ըստ տարածված հաղորդագրությունների՝ զավթիչ-ահաբեկիչներ Հուսեյնով Մագոմեդ Ալիբաբա օղլուն և Գաֆլանով Քամիլ Ջամիլ օղլուն Քարվաճառում հերթական անօրենությունը գործելիս պայթել են վրիժառու ականի վրա։
Միևնույն ժամանակ, բռնազավթված Ջրականում ականի պայթյունի հետևանքով ադրբ-ցի զավթիչ է վիրավորվել և տեղափոխվել բուժկետ։
Այս դեպքերը հերթական անգամ զգուշացնում են Բաքվի ռասիստական ռեժիմին, որ բռնազավթված Արձախի Հանրապետության տարածքները երբեք լիարժեք անվտանգ չեն զավթիչների համար:
Քարվաճառի ու Ջրականի լեռներն ու ճանապարհները կրկնում են պատմության հին ճշմարտությունը՝ զավթիչների տիրապետությունը չի կարող արմատավորվել այն հողում, որն ունի քաղաքակրթական գոհարներ ստեղծած իր բնիկ ժողովրդի՝ հայության հիշողությունը, ցավն ու իրավունքը։
Հայոց Հայրենիքը գուցե և հնարավոր էր ժամանակավորապես օկուպացնել,
բայց անհնար է ստիպել նրա բնիկ հայությանը ստիպել հաշտվելու Հայրենիքի անդառնալի կորստի մտքի հետ։
Արձախի Հանրապետության ականապատված տարածքներում ադրբ-ական զավթիչների հետ անդադար շարունակվող այս միջադեպերը հիշեցնում են, որ անարդար, զավթողական պատերազմների հետևանքները երկար տարիներ մնում են Արձախի Հանրապետության բնիկ հայության կյանքի վրա՝
ապացուցելով, որ տարածաշրջանին անհրաժեշտ է ոչ թե նոր բախումների խորացում, այլ արդար և երկարատև խաղաղություն։
Իսկ դրան հասնելու միակ ուղին Բաքվի ռեժիմի զավթիչ զորամիավորումներ դուրս բերումն է և միջազգայաին խաղաղարար ուժերի հովանու ներքո բնիկ Հայության վերադարձը ազատագրված Հայրենիք:
Комментарии
Отправить комментарий