Կազմակերպվա՞ծ Ազգ է Հայությունը

     «Մենք պատրաստ պիտի լինենք։ Բայց ոչ որպես հավերժ ողբացող ժողովուրդ, այլ որպես կազմակերպված ազգ, որը գիտի իր պատմությունը, հաշվարկում է իր ներկան և կառուցում է իր ապագան»։

    Թիֆլիսում հրատարակվող ԶԱՆԳ թերթի 1906 թվականի սեպտեմբերի 3-ի համարում հանդիպեցի Շուշիից ուղարկված մի ուշագրավ տեղեկության։
 
«Գիշերվա մթության մեջ կրակոցներ, ահաբեկված բնակիչներ, և հայ կնոջ նույն հարցը․

           - Էլի՞ կռիվ է...»

Ավելի քան մեկ դար անց այդ հարցը՝ դամոկլյան սրի պես, դեռ կախված է մեր գլխին։

  Մեծ Հայքի 10-րդ նահանգ Արձախի կրթա-մշակութային կենտրոն Շուշին եղել է, կա և լինելու է հայության ինքնության, մշակույթի և պայքարի կարևոր 


խորհրդանիշներից մեկը։

 Սակայն պատմությունը միայն վշտով կամ հպարտությամբ հիշելը բավարար չէ։ Պետք է հասկանալ  նրա տված իմաստուն դասերը։

 Այսօր շատերն են հարցնում ․
- Ո՞րն է լուծումը։
 - Ո՞վ պիտի ստանձնի պատասխանատվությունը։

Պատասխանը մեկ ուժեղ անհատի և մեկ գիտակից և պատասխանատվությունից չփախչող սերնդի վրա է պետք դնել։
Պետությունն իրոք պահվում է բոլոր չափորոշիչներով ուժեղ բանակով: Բայց անհրաժեշտ է հզոր առաջնորդ, որն ստանձնում է ապագան վտանգված  հանրու-թյան 
կազմակերպումը՝  կրթելով  քաղաքացուն, զարգացնելով գիտությունը, ստեղծելով տեխնոլոգիական ներուժ և դրսևորելով ազգային վեհ նպատակների շուրջ համախմբված կամք։

  Եթե ուզում ենք, որ հայ կնոջ «էլի՞ կռիվ է» հարցը այլևս չդառնա մեր ժամանակների մշտական վախը, ապա ազգովի պետք է խաղաղության սին երազները թողնենք և․

կառուցենք ժամանակակից և տեխնոլոգիական բանակ,
- զարգացնենք ռազմարդյունաբերությունը և գիտությունը,
- ձևավորենք պետական մտածողությամբ երիտասարդություն,
- ամրացնենք Հայաստանի Հանրապետությունը տնտեսապես և ժողովրդագրորեն,
- պահպանենք մեր պատմական հիշողությունն առանց ինքնախաբեության,
- վերականգնենք ազգային միասնական պատասխանատվության զգացումը։
-ՀՀ քաղաքացուն ապահովենք արժանապատիվ աշխատանքով, աշխատավար-ձով և թոշակով:

Պատմությունը մեզ անընդհատ զգուշացնում է, որ խաղաղությունը պահպանվում է ոչ միայն երազկոտ ցանկություններով, այլ այն պարտադրելու պատրաստվածությամբ։

Որպես Հայկ Նահապետի, Արգիշտիի, Արտաշեսի, Տիգրան Մեծի և Բագրատունիների ժառանգներ՝ մենք իրավունք չունենք ապրել միայն անցյալի փառքի հուշերով։
Մենք պարտավոր ենք ստեղծել ապագայի հայկական ուժը, որպեսզի գալիք սերունդներն էլ մեզնով հպարտանալու բան ունենան։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Իլհամի «95 տոկոսանոցը»