Ի՞ՆՉ ԱՆԵԼ

  «Այսօր, երբ հայոց պետականության գոյության հիմքերն են սասանվում, գլխավոր և անհետաձգելի հրամայականը մեկն է՝ սթափվել ու միավորվել համազգային կամքով։ Հայաստանի Հանրապետության ազգային-պետական շահերի պաշտպանությունը թուրքամետ և զիջողական տարրերից այլևս լոկ քաղաքական խնդիր չէ, այլ մեր տեսակի ինքնապաշտպանության և գոյատևման բնազդի հարց։

Պարտվողականության և հանձնվողականության այս կործանարար ընթացքը կասեցնելու, Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությունը վերականգնելու միակ ծանրակշիռ խաղաթուղթը Արձախի Հանրապետության տարածքից ապշերոնյան վարչակարգի գլխակերների զորամիավորումների դուրս բերումն է ։ Սա պատմական և իրավական արդարության վերականգնում է, որը հնարավոր է իրագործել միայն ու միայն հետևյալ հստակ նախապայմանների դեպքում.

1. Ազգային Կառավարության Ձևավորում և Ոգու Հեղափոխություն

Ներկայիս կործանարար, կապիտուլյացիոն կուրսի անհապաղ կասեցումը պահանջում է իշխանափոխություն և իսկական Ազգային Համաձայնության կառավարության ձևավորում:

  • Միջազգային օրինակ. 1939-1940 թթ. Ձմեռային պատերազմի օրերին Ֆինլանդիան, հայտնվելով ԽՍՀՄ ահռելի ճնշման տակ, կարողացավ ձևավորել Ազգային Համաձայնության կառավարություն և Ռիստո Ռյուտիի ու Մարշալ Մաներհեյմի առաջնորդությամբ համախմբել ազգի ողջ ներուժը՝ պահպանելով երկրի անկախությունը թշնամու բացարձակ գերակայության պայմաններում («Մաներհեյմի գիծը» դարձավ ազգային կամքի խորհրդանիշ)։

2. Բանակի Տեխնոլոգիական Գերմակարդակ և Ռազմավարական Դաշինքներ

Հայոց բանակի հրատապ վերազինումը պետք է հասցվի տեխնոլոգիական գերմակարդակի՝ ռազմարվեստի նորագույն պահանջներին համապատասխան: Անվտանգային նոր համակարգը պետք է կառուցվի ինչպես սեփական ուժերի բացարձակացմամբ, այնպես էլ ընդհանուր աշխարհաքաղաքական շահեր ունեցող ռազմավարական գործընկերների (Իրան, Հնդկաստան, Չինաստան և այլն) հետ խորքային համագործակցությամբ։

  • Միջազգային օրինակ. Իսրայել պետությունը, շրջապատված լինելով թշնամական միջավայրով, իր ստեղծման առաջին իսկ օրերից խաղադրույքը կատարեց ռազմա-տեխնոլոգիական բացարձակ գերակայության (Qualitative Military Edge) վրա՝ միաժամանակ կառուցելով ճկուն ռազմավարական հարաբերություններ արտաքին աշխարհի հետ, ինչը թույլ տվեց հաղթանակներ տանել բազմակի գերազանցող ուժերի դեմ։

3. Տնտեսական Անվտանգություն և Ստրատեգիական 

Օբյեկտների Ազգայնացում 

Պետության հիմքը տնտեսական ինքնաբավությունն է: Բոլոր ստրատեգիական նշանակության օբյեկտների և ենթակառուցվածքների ազգայնացումը (պետական վերահսկողության տակ առնելը) անվտանգության գլխավոր երաշխիքն է, որը թույլ չի տա օտար հարվածներին կաթվածահար անել մեր թիկունքը։

4. Արձախի Հարցի Միջազգայնացում և Իրավական Պատնեշ

Դեօկուպացիայի և արցախահայության հավաքական, անվտանգ վերադարձի հարցը պետք է դառնա ՀՀ արտաքին քաղաքականության թիվ մեկ, անփոփոխ առաջնահերթությունը: Այս պայքարում մեր ուղենիշը պետք է լինի Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամեանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարանում և միջազգային ատյաններում տարիներ շարունակ մղվող հետևողական, իրավական և քաղաքական պայքարի հարուստ փորձը։ Միջազգային իրավունքի գործիքակազմի տիրապետումն ու դրա անզիջում կիրառումը մեր հզորագույն վահանն է։

  • Միջազգային օրինակներ.

    • Քուվեյթի նախադեպը (1990-1991 թթ.). Իրաքի կողմից ամբողջական


      օկուպացիայից հետո, Քուվեյթի վտարանդի կառավարությունը և դիվանագիտությունը միջազգային ատյաններում (ՄԱԿ և այլն) հարցի անդադար միջազգայնացման շնորհիվ հասան նրան, որ ձևավորվեց միջազգային կոալիցիա, որն էլ ազատագրեց երկիրը:

    • Կիպրոսի Հանրապետություն. 1974 թ. թուրքական բռնազավթումից ի վեր, Կիպրոսը երբեք չի հրաժարվել իր տարածքների դեօկուպացիայի օրակարգից և ՄԻԵԴ-ի վճիռներով (օրինակ՝ «Կիպրոսն ընդդեմ Թուրքիայի» հայտնի գործը) ամրագրել է բռնագաղթվածների իրավունքներն ու Թուրքիայի պատասխանատվությունը՝ կանխելով օկուպացիայի միջազգային լեգիտիմացումը։

Թուրքական յաթաղանի, պատմական նենգափոխումների և աշխարհաքաղաքական կլանման դեմ ոչ մի օտար դեղատոմս գոյություն չունի: Մեր միակ փրկությունը սեփական ուժերին հավատալն է, պետականության բարձրագույն գիտակցումը և ազգային, հավերժական արժեքների շուրջ անհապաղ, անձնվեր համախմբումը:

ինչպես կպատգամեր հայոց մեծ գաղափարախոսը. «Ուժն է ծնում իրավունք, և միայն Ազգային ոգու արթնացմամբ է կերտվում հաղթանակող Հայրենիքը»:

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Իլհամի «95 տոկոսանոցը»