Հանդիպում հազարամյակների հետ Աղթաղայի ամրոցում

 

                                     2026թ. Մայիսի 28-ը մեզ համար դարձավ փոքրիկ պատմական ճամփորդություն դեպի Հայաստանի Հանրապետության հյուսիս։ Տասնմեկ հոգանոց մեր արշավախումբը ճանապարհ ընկավ դեպի Լոռու մարզի գեղատեսիլ անկյուններից մեկը՝ Աղթաղայի (ըստ 13-րդ դարի պատմիչներ Կիրակոս Գանձակեցու և Վարդան Արևելցու ամրոցը կոչվել է Պղնձահանք Համրոց։

Առաջին հայացքից թվում է, թե ամրոցը պարզապես բարձր ժայռի վրա կառուցված միջնադարյան կառույց է։ Սակայն երբ մոտենում ես, հասկանում ես, որ նրա գլխավոր պաշտպանները ոչ միայն պարիսպներն են եղել, այլև բնությունը։ Աղթաղայի սարավանդը երեք կողմից շրջապատված է խոր կիրճերով և ուղղաձիգ քարափներով, որոնք դարեր շարունակ անառիկ պատնեշ են ծառայել պաշտպանների համար։ Միայն հյուսիսային կողմից էր հնարավոր մոտենալ ամրոցին, և հենց այնտեղ էլ կառուցվել են հզոր պարիսպներն ու բրգաձև աշտարակները։

   Քայլելով գլխավոր մուտքի ուղղությամբ՝ դժվար չէր պատկերացնել, թե ինչպիսի տպավորություն էր այս ամրոցը թողնում միջնադարյան ճանապարհորդների և հնարավոր նվաճողների վրա։ Մուտքի երկու կողմերում վեր խոյացող աշտարակները նույնիսկ այսօր իրենց կիսավեր վիճակում շարունակում են վկայել ամրոցի հզոր պաշտպանների մասին։

   Աղթաղայի պատմությունը ձգվում է դարերի խորքը։ Աղ+թաղ+ա , այսինքն թաղված աղի արդյունահանում (տարածքը հարուստ է արդյունաբերական աղի տեսքով հանքային հանածոներով –Ռ Գ)։ Ամրոցը հիմնադրվել է մթա 275 թ ՝ Երվանդ Գ (մթա 321-260 թթ).թագավորի հրամանով, իսկ 1026թ  վերակառուցվել է Կուրիկյանների կողմից և վերածվել Տաշիր-Ձորագետի թագավորության կարևոր հենա-կետերից մեկի։  1236-1350-ական թթ Աղթաղա ամրոցը եղել է Զաքարյան իշխանական տան տիրապետության ներքո և նշանակալի դեր է խաղացել Հայաստանի հյուսիսային սահմանների պաշտպանության գործում։

 Աղթաղա ամրոցի ներսում է գտնվում մթա 578-587թ կառուցված Սուրբ Սրբոց Դից Հալդի սրբավայրը, որը 12-րդ դարում ՝ 1187թ վերափոխվել է  Աղթաղայի Սուրբ Աստվածածին վանքի՝ հայկական  միջնադարյան ճարտարապետության և որմնանկարչության բացառիկ հուշարձաններից է։ Վանքի պատերին պահպանված գունազարդ որմնանկարները այսօր էլ զարմացնում են այցելուներին իրենց գեղարվեստական բարձր մակարդակով։  13-րդ դարի պատմիչ Կիրակոս Գանձակեցին գրել է, որ Իվանե Զաքարյանը «վերցրեց այն հայերից և դարձրեց վրացական վանք», դարձնելով այն հայ քաղկեդոնացիների գլխավոր հոգևոր կենտրոն։( Տես Սուրբ Աստվածածին եկեղեցի - Ախթալայի վանք, Հայաստան : r/Orthodox_Churches_Art)  Կաթողիկոս Հովհաննես Զ Սսեցին խոհեմորեն չի ընդիմացել հզոր Իվանե իշխանի հրամանին։  
18-րդ դարի սկզբին լքվել է, իսկ 1802 թվականին վերականգնվել է ու վերածվել Հարավային Կովկասում բնակվող հույների կրոնական կենտրոնի։ Ներկայումս վերադարձվել է իրական տիրոջը։

   Մեր խմբի անդամներից շատերի համար ամենահետաքրքիրը հենց ամրոցի դիրքն էր։ Պարիսպների մոտ կանգնած՝ հայացքը սահում է կիրճերի խորքով, կանաչ լեռների լանջերով և հեռվում ձգվող ճանապարհներով։ Այդ պահին սկսում ես հասկանալ, թե ինչու էին նախնիները հենց այստեղ ընտրել ամրոցի տեղը։ Բարձրությունից բացվող տեսարանը ոչ միայն գեղեցիկ է, այլև ռազմավարական։

   Աղթաղայի  մասին  հետաքրքիր փաստ է հիշատակում նաև ֆրանսիացի հնագետ և պատմաբան Ժակ դը Մորգանը, որը XIX դարում այստեղ իրականացրել է պեղումներ և գտել է մթա 3181 տարի առաջ պղնձե սակր։ Նրա ուսումնասիրությունները վկայում են, որ այս տարածքը բնակեցված և օգտագործված է եղել շատ ավելի վաղ ժամանակներից, քան միջնադարյան ամրոցի կառուցումը։

  Այսօր Աղթաղան շարունակում է մնալ այն վայրերից մեկը, որտեղ պատմությունը կարելի է ոչ թե պարզապես կարդալ գրքերում, այլ զգալ սեփական աչքերով։ Ամրոցի քարերը, հին պարիսպները, վանքի լռությունը և կիրճերի անսովոր գեղեցկությունը միասին ստեղծում են մի մթնոլորտ, որը դժվար է փոխանցել լուսանկարներով։

 Մայիսի 28-ի մեր փոքրիկ արշավը ՀՀ ևս մեկ անգամ հիշեցրեց, թե որքան հարուստ պատմություն դեռևս կարոտ է ուսումնասիրման այն Հայաստանում, որ զավթել են թշնամի և հզոր հարևաններըլ։ Աղթաղայից վերադարձանք խոնջացած և լի տպավորություններով և համոզմամբ, որ Հայասկական բարձրավանդակի մի չնչին տոկոսը կազմող Հայաստանի 3-րդ Հանրապետության տարածքում բազմաթիվ գանձերից այս ամրոցն արժանի է շատ ավելի մեծ ուշադրության։

  Սիրելի ընթերցողներ, եթե դեռ չեք եղել Աղթաղայում, անպայման այցելեք։ Երբ կանգնում ես այդ հին պարիսպների վրա, թվում է, թե դարերը մի պահ անհետանում են, և դու հայտնվում ես միջնադարյան Հայաստանի պատմության կենդանի էջերի մեջ։ Տարածքի հզոր ուժային գոտի լինելու մասին կխոսեմ մի այլ առիթով:


   

   

  

Комментарии

  1. Ըստ Ռուբեն գրիգորյանի հետ կատարված ճշտման Ախթալա ամրոցը իրականում կոչվել է Աղթաղա (ըստ 13-րդ դարի պատմիչներ Կիրակոս Գանձակեցու և Վարդան Արևելցու ամրոցը կոչվել է Պղնձահանք-Ա․ Հ․)։

    ОтветитьУдалить

Отправить комментарий

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Իլհամի «95 տոկոսանոցը»