Լռությո՞ւն, թե պատասխանատվություն․ ո՞վ պիտի կանգնեցնի մշակութային վանդալիզմն Արձախում

  Արձախի բնիկ հայության Համայնք-ների միությունը բարձր է գնահատում Արձախի մշակութային ժառանգության պաշտպան, «Ազգային» պատմա-մշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովի հետևողական ահազան-գերը, որոնք փաստագրում են Բաքվի ռասիստական ռեժիմի կողմից  2020 և 2023թթ. ինտերվենցիայի ճանապարհով բռնազավթված Արձախի Հանրապետության շրջաններում բնիկ հայության մշակութային արժեքների ոչնչացման կապակցությամբ։

Մոնթէբերթի շրջանի Մոնթէբերթ քաղաքի Սուրբ Ներսէս Մեծ եկեղեցու նկատմամբ իրականացված վանդալիզմը, ինչպես նաև վերջին ամիսներին արձանագրված խաչի կոտրումը, կրակահերթերի հետքերը և կա-ռուցվածքային վնասումները, չեն կարող դիտարկվել որպես առանձին դեպքեր։ Դրանք նույն շղթայի մասն են, որի շրջանակում զավթիչ Բաքվի ռեժիմը թիրախավորել և հիմնահատակ ոչնչացրել են նաև Արձախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի եկեղեցիներն ու մշակութային կառույցները։

   Այս փաստերը վկայում են Բաքվի ռասիստական ռեժիմի կողմից պետա-կան մակարդակով իրականացվող համակարգված քաղաքականության մասին, որն ուղղված է ոչ միայն էթնիկ զտման ճանապարհով հայաթափ-ված  Արձախի Հանրապետության  բնիկ հայերի մշակութային ժառանգու-թյան վերացմանը, այլև զավթված տարածքների անպատիժ յուրացմանը։ Նման գործողությունները հստակ հակասում են միջազգային իրավունքի մի շարք հիմնարար փաստաթղթերի, մասնավորապես՝

  • 1954 թվականի Հաագայի կոնվենցիան՝ զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին, (1954 Hague Convention for the Protection of Cultural Property in the Event of Armed Conflict-ին),
  • ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոնվենցիային (UNESCO World Heritage Convention)որոնք պարտավորեցնում են հակամարտության բոլոր կողմերին պահպանել և չվնասել մշա-կութային ժառանգությունը։

  1894-1925թթ. թուրքական պետության կողմից հայերի ցեղասպանման և մեր Հայրենիքի մեծ մասին՝ Արևմտյան Հայաստանը զավթաման պատմու-թյունը ցույց է տվել, որ մշակութային արժեքների ոչնչացումը երբեք չի դիտարկվել որպես «ներքին հարց»։ Այս առումով հիշարժան է նաև Բա-միանի Բուդդաների ոչնչացումը (Destruction of the Buddhas of Bamiyan) , որի ժամանակ միջազգային հանրությունը միանշանակ և խիստ արձագան-քեց՝ դատապարտելով այդ գործողությունը որպես համամարդկային ժառանգության դեմ ուղղված հանցագործություն։

Այս համատեքստում առավել մտահոգիչ է Հայաստանի Հանրապետու-թյան պաշտոնական մարմինների լռությունը։ Նման իրավիճակում անգործությունը ոչ միայն չի նպաստում խնդրի լուծմանը, այլ կարող է ընկալվել որպես միջազգային իրավական գործընթացների նախաձեռն-ման պարտավորությունների չկատարում։   Մենք վերահաստատում ենք․ որ Բաքվի ռասիստական ռեժիմը իրավունք չունի Արձախի Հանրապետության բռնազավթված տարածքներում իրականացնել բնիկ հայության մշակութային ժառանգության ոչնչացում և մնալ անպատժելի։

  Պատասխանատվությունը  լինլու է իրավական, հստակ և միջազգային մակարդակով ճանաչված մեխանիզմների շրջանակում։

Արձախի բնիկ հայության Համայնքների միությունը կոչ է անում՝

  • ապահովել Հովիկ Ավանեսովի և այլ մասնագետների կողմից փաստագրված նյութերի միջազգային ներկայացումը,
  • նախաձեռնել գործընթացներ միջազգային կառույցներում, այդ թվում՝ UNESCO-ում,
  • և ձևավորել համահայկական համակարգված օրակարգ՝ ուղղված Հայկական բարձրավանդակի ողջ տարածքում բնիկ հայության մշակութային ժառանգության պաշտպանությանն ու հանցագործների իրավական պատասխանատվության ապահովմանը։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Իլհամի «95 տոկոսանոցը»