ԱՐՁԱԽԻ ԴՐՈՇԸ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՀԱՅԻ ՀՐԱՎԱՌ ՍԻՐՏՆ Է
Այս օրերին, երբ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է նախընտրական աժիոտաժի և քաղաքական բուռն կրքերի փոթորկում, մեզնից յուրաքանչյուրը պետք է կանգ առնի ու սթափվի: ՀՀ քաղաքացին պետք է գիտակցի՝ սխալ ընտրության, անտարբերության կամ կեղծ խոստումներին հավատալու դեպքում մենք կզրկվենք ոչ միայն մեր պատմությունից, այլև մեր պետականությունից ու ազգային դրոշից: Եթե թուլանանք, վաղը ստիպված ենք լինելու նայել, թե ինչպես է Երևանի սրտում ծածանվում թշնամու դրոշը:
Կարդացեք սա ևս մեկ անգամ՝ այսօրվա վտանգների պրիզմայով.
Այսօր Արձախի Հանրապետության պետական դրոշի օրն է։ Այս օրը պայքարի, հիշողության, արժանապատվության և ապագայի նկատմամբ լուսավոր հավատքի օր է։ Այդ դրոշի յուրաքանչյուր գույնը խտացված է մեր Ազգի արյամբ, մեր հերոսների կյանքով, մեր հազարամյակների ժառանգությամբ։
Շնորհավորում եմ բոլոր իսկական հայերին՝ անկախ նրանից, թե աշխարհի որ ծայրում են ապրում, որովհետև եթե քո սիրտը բաբախում է Արձախի համար, ուրեմն դու ունես ԱԶԳԻ և անձնական արժանապատվության զգացում։ Արձախը ոչ միայն շնչում է մեր ներսում, այն միշտ մեր աղոթքներում, մեր ծրագրերում և մեր անքուն գիշերներում է։
Համոզված եմ՝ վաղ թե ուշ Արձախի դրոշը կրկին կծածանվի Շուշիում և Ստեփանակերտում, Դիզակում, Մոնթեբերդում, Կովսականում, Վարանդայում, Բերդաձորում և Կուր ու Արաքս գետերի միացման կետում։ Այն կվերադառնա իր օրինական և պատվավոր տեղը՝ ոչ միայն որպես հիշողություն, այլ որպես հաղթանակի խորհրդանիշ։Ու այս ամենը երզանք չէ միայն։ Դա մեր ազգային պարտքն է։ Ոչ մի դրոշ երբեք չի ծածանվում ինքն իրեն. դրոշի ետևում կանգնած է մարտական Ազգ և հաղթական Բանակ։
Ուստի, չուրանանք մեր ազգային երազանքը՝ տեսնել Արձախի դրոշը նորից ծածանված Շուշիից մինչև այնտեղ, ուր ոտք կդնի ազատարար հայ զինվորը: Չհրաժարվենք այդ տեսլականից, որպեսզի ստիպված չլինենք նայել, թե ինչպես Երևանում ծածանվում ապշերոնյան զավթիչների արյունով ներկված գլխակեր լաթը։ Հիշենք՝ պատմությունը դատարկություն չի հանդուրժում, իսկ մեր ՀԱՅՐԵՆԻՔԸ՝ առավել ևս։
Թող լինի կամքն Սուրբ Սրբոց Արարչի և նրա միլիոնավոր Երկնայինների:
Այսօր Արձախի Հանրապետության դրոշի օրն է: Հիշենք՝ դրոշը խորհրդանիշ է միայն այն դեպքում, երբ կա Ազգի կամք։ Ապացուցենք աշխարհի անհոգի ղեկավարներին, որ մենք՝ հայության դրոշակակիրներս, այդ կամքն ունենք։ Եվ այդ կամքը դեռ կծածանի մեր ազգային դրոշը ապշերոնյան զավթիչներից ազատագրված Արձախի Հանրապետության բնակավայրերի վրա։
Ուստի այս օրը թող լինի ոչ միայն հիշողության, այլև գործի օր։ Ժամանակն է մի կողմ դնել կասկածներն ու անվստահությունը և հավաքել մեր ազգային ներուժը՝ որպես միասնական բռունցք։ Հոգևոր, գիտական, մշակութային, ռազմական, դիվանագիտական ու տնտեսական դաշտերում մենք ունենք ուժ, ունենք միտք, ունենք փորձ։
Պետք է լռեցնել հայությանը տարանջատողներին ու պառակտողներին, այլ միավորվել՝ հանուն մի նպատակի՝ Արձախը վերադարձնել Մայր Հայրենիքի՝ Միացյալ Հայաստանի գիրկը։ Այն ոչ միայն տարածք է, այլև սրբություն, առանց որի մեր պետականությունը կիսատ է, մեր արժանապատվությունը՝ վիրավոր, իսկ ապագան՝ մշուշոտ։
Դադարեցնենք սպասելը։ Սկսենք գործել՝ ով ինչպես կարող է, որտեղ էլ որ լինի։ Որովհետև դրոշը մեր անպարտ հոգին է։ Եվ այդ դրոշը դեռ շատ բարձունքների վրա է բարձրանալու, եթե մենք բոլորս կանգնենք կողք-կողքի։
Փառք Արձախին։
Փառք Հայի ոգուն։
Փառք գալիք Հաղթանակներին։
Փառք Արևմտյան Հայաստանի Հանրապետությանը

Комментарии
Отправить комментарий